148.
Նորից կսկսեն հարցով՝ ինչու՞ բոլոր կտակարաններում այդքան քիչ բան է ասված Նուրբ Աշխարհի մասին։ Հավատացեք, ամենուր ասված է շատ, բայց մարդիկ չեն ցանկանում այդ նկատել։ Հին սրբապատկերների վրա կարելի է տեսնել կանաչ, այլ կերպ ասած երկրային ոլորտներ, և կարմիր՝ այլ կերպ ասած Նուրբ Աշխարհի ոլորտներ։ Մի կտավի վրա ամբողջ պատկերներ կարելի է տեսնել կանաչ տոներով և կողքին Հրեշտակների կարմիր աշխարհը։ Ավելի ակներև ուրիշ ի՞նչ կարող է լինել։ Բոլոր մարգարեությունները լիքն են Նուրբ Աշխարհի մասին լուրերով։ Նույնիսկ Ղուրանում Նուրբ Աշխարհը մոռացված չէ։ Անհնար է անվանել մի որևէ Ուսմունք, որտեղ Նուրբ Աշխարհի կյանքին տեղ չի հատկացված։ Ամեն անտեսանելիի հանդեպ սարսափից մարդիկ խցանում են ականջներն ու փակում են աչքերը, գերադասելով մնալ տգիտության մեջ։ Բայց կարելի՞ է արդյոք մտածել սրտի մասին, հոգեկան էներգիայի մասին, չհիշատակելով հսկայական և խիտ աշխարհի հետ այնքա՜ն անքակտելի Նուրբ Աշխարհի մասին։
- - - - - - -
149.
Մի զարմացեք, որ նույնիսկ մեծագույն լարվածության օրերին աշխարհների գաղտնիքի մասին ձեզ հետ ասես հանգիստ եմ խոսում։ Դա պատճառը երկար փորձն է։ Չի կարելի այլ կերպ ոգեղեն ճակատամարտ վարել, երբ բոլոր անդունդները չես թվարկում։ Այնքան լարված են օրերը, որ, մտածելով երկրային մտքով, մենք պետք է քայլեինք վհատված, բայց վերերկրային օրենքը մեզ դեպի վեր է առաջնորդում։ Բայց միայն ոգով է, որ ցած չենք գնում։ Եվ ուրեմն երկրային որոշման վերևում կա երկնայինը։ Եվ ուրեմն ուղեղի վերևում կա սիրտը։
- - - - - - -
150.
Եթե ասեմ. «Ես միշտ ձեզ հետ եմ», արդյո՞ք շատերը կհավատան։ Նույնիսկ կվախենան հավատալ միասնացած գիտակցությանը։ Նրանց համար ամեն այդպիսի միասնություն ինքնության խախտում է և, որպես այդպիսին, ուղղակի չի կարող ընդունելի լինել։ Նրանք երբեք չեն գնահատի էներգիաների տասնապատիկ հզորացումը, որը ծնվում է գիտակցությունների համագործակցությունից։ Բայց առանց այդ համագործակցության անհնար կլիներ սրտի ամբողջ Ուսմունքը։ Ինչի՞ են պետք բոլոր մանրամասները, եթե փոխադարձորեն ուժեղացնել դրանք չի՛ կարելի։ Բայց եթե այդ սկզբունքը հնարավոր է, ուրեմն հասանելի է նաև նրա տարածայնությունը մինչև գիտակցությունների լիակատար միասնացում, ինչը կոչվում է Պալորիա։ Բայց միաժամանակ նրանք, որոնք թույլատրում են և հասել են գիտակցությունների միավորման, որքա՜ն կարող են ընդլայնել իրենց աշխատանքն Ընդհանուր Բարիքի համար։ Իհարկե, խոսում եմ ներքին, հոգևոր աշխատանքի մասին, որը կույրերը տեսնել և գնահատել չեն կարող։
Գիտակցությունների միավորման կոչերն անհրաժեշտ են ամենուր, քանզի նրանք ամենահասարակ միջոցով մտցնում են մեզ սրտի կյանք։ Ոչ թե կախարդանքը, այլ ֆիզիկական օրենքը կարող է փրկիչ ցանց հյուսել մոլորակի շուրջ։ Այդպես յուրաքանչյուրը, հետևելով գոյության օրենքին, արդարացիորեն կարող է գիտակցել իրեն որպես Աշխարհաքաղաքացի։
Էջանիշներ