User Tag List

Էջ 81 96-ից ԱռաջինԱռաջին ... 317177787980818283848591 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1,201 համարից մինչև 1,215 համարի արդյունքները՝ ընդհանուր 1438 հատից

Թեմա: Հրեղեն Հոգի (Ագնի Յոգա)

  1. #1201
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,664
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԳԻՐՔ ՅՈԹԵՐՈՐԴ. "ՎԵՐԱՐՔԱՅՈՒԹՅՈՒՆ"


    202.


    Ենթադրում են, որ լավ գործերի շուրջ միշտ դժվարություններ են ծագում։ Ի՞նչ է դա ապացուցում։ Չի՞ ապացուցում արդյոք Լույսի թուլությունը և մթի ուժը։ Բայց հիշենք, որ զարգացած տեսողության ներքո տեսանելի են շատ բաներ։ Այդպես էլ ճկուն ոգին ճանաչում է շատ բան, ինչը հասանելի չէ բթացած զգացումներին։ Բացի այդ, մի՞թե պետք չէ դիմադրության ուժ, որ սովորեցնի մեզ դիմակայել չդրսևորված տարերքներին։ Դիմադրության այդ բարերար ուժը ճանաչվում է միայն գործողության մեջ և կուտակվում է որպես ոգու զրահ։ Կարելի՞ է արդյոք տրտնջալ չարին դիմակայելու զարգացման վրա։ Ոչ, իհարկե, ոչ։ Չէ՞ որ ոգու այդ զրահը ոչ միայն պաշտպանություն է, այլ նաև մագնիս, որը համախոհներ է ներգրավում։ Հետևաբար բարեմաղթեք ամենը, ինչը զարգացնում է դիմադրությունը և դիմակայության հզորությունը չարին։



    - - - - - - -



    203.


    Ձեզ կհանդիպեն դեպի նվաճումներ շտապող մարդիկ, նրանց կարող է թվալ, որ Մենք դանդաղկոտ ենք, բայց դուրս բերեք նրանց գիշերային երկնքի տակ և ցույց տվեք անհամար աշխարհների առկայծումը։ Ասացեք՝ դեպի այս ստեղծագործումն է առաջնորդում ձեզ Վեհապետը։ Մի՞թե կարելի է դանդաղկոտ լինել այդ մեծ ուղու վրա։ Պետք է պատրաստվել լինել համաարարիչներ։ Պետք է պահպանել և բազմապատկել գիտակցության սերմերը, քանզի ամբողջ աշխարհը կանգուն է գիտակցության հզորությամբ։ Ինքնությունից մաքրված գիտակցությանը դիմակայող ուժ չկա։ Տիեզերքի զարկերակով թրթռացող հրեղեն գիտակցության ներքո, որը ոգու սերմի մեջ արձագանքում է հողի բոլոր տատանումներին և գիտի ժողովուրդների ճշմարտությունը, - կարելի է պատրաստվել անցնել բոլոր կամուրջները։ Կարելի է ներդնել սրտի բոլոր սրբազան ուժերը, որպեսզի, մերժելով մահը, դառնալ բոցեղեն Բանի համաարարիչներ։ Բայց քանի դեռ այդ խիզախումը չի տեղավորվել սրտում, այդ ուղղությամբ անսահմանորեն աճել գիտակցությունն անկարող է։ Մեզ մոտ այն կոչվում է Via Reale։ Հետևաբար Fiat Rex այնտեղ, որտեղ մեծարելով Վերարքայությունը, խիզախում է ոգի՛ն։



    - - - - - - -



    204.


    Ուղեծրի հաստատման հիմքում միշտ միասնական կամք է հիմնվում, որը կապում է բոլոր դրսևորումները։ Այդպես կիզակետը դառնում է ճառագայթող սկիզբ, որն ամեն ինչ հագեցնում է հրեղեն ստեղծագործմա՛մբ։ Սքանչելի է ստեղծագործմամբ հագեցնող և ոգու ամեն էներգիա դեպի բարձրագույն ոլորտներ նկրտող կամքը։ Հետևաբար դրսևորված կամքով կառուցված ուղեծիրն ընդլայնվում է տարածական հրով, պարունակելով հագեցած կրակներ և համեմատվելով բարձրագույն ոլորտների հետ։ Այդպես մեծ միտքը ոգուն բերում է մեծ ձգողության, և բարձրագույն հուր ճառագող Կամքը ոգուն բարձրագույն ուղեծիր է գրավում։ Այդպես սքանչելի է ընթանալ Բարձրագույն Կամքի հետ։ Հիրավի, միայն այդպես են բացվում Անսահմանության ուղեծիրները։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  2. #1202
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,664
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    205.


    Ուստի Տիեզերքի ուժերն այդպես տարածականորեն հաստատված են։ Ամեն կենտրոն զգում է ամեն թրթիռ, այդ պատճառով փոփոխական հոսանքների ներքո այդքան զգայուն են հրեղեն կենտրոնները։ Ուստի այդպես պետք է հոգալ առողջության մասին։



    - - - - - - -



    206.


    Խտացրած աստրալի հետ փորձն ըստ էության ոչ թե փորձ է, այլ Վեցերորդ Ռասայի ծրագրավորված սկիզբ։ Պետք չէ մտածել, որ խտացրած աստրալը երկար տատանվող կմնա։ Արդեն գտնված է բավականաչափ խտացնող պատրաստուկը։ Այդպես, երկրային իրարանցման մեջ կուտակում ենք նոր ռասան։ Իհարկե, երկրային մթնոլորտի ցածր շերտերը մաքրող այլ միջոց ևս պետք է գտնել, բայց սա էլ արդեն մի քանի հնարավորություններ ունի։ Ընդ որում, ձեզ տրված էմուլսիան, կաշվի մաքուր թաղանթով ոչնչացնելով թույները, պատկանում է մաքրման միջոցներին։



    - - - - - - -



    207.


    Չմտածենք, թե հաջորդ ռասան, վարդագույն թևերը պարզած ցած կընկնի երկնքից։ Ոչ, այստեղ էլ առանց լաբորատորիա գլուխ չենք հանի։ Մենք ողջունում ենք, եթե արդեն այժմ կսկսեն ամրապնդվել ռասայի փոխակերպման մասին մտքերը։ Դրա համար կապիկների օգնությանը չդիմենք, այլ դիմենք մարդկային էության հիմքերին և կիրառենք հանքային և բուսական արքայությունների կուտակումները։ Այդպես մարդկային ոգին վերանորոգված մարմին կստանա։ Հենց մարդը պետք է և պարտավոր է մտածել գալիքի մասին ոչ թե նախապաշարմունքների մեջ, այլ ելնելով տարբեր աստիճանների մարմինների գոյության փաստերից։ Եթե այդ աստիճանները գոյություն ունեն, ուրեմն ոչ ոք չի ասի, որ չեն կարող գտնվել փոխադարձ առավելության վրա հիմնված միջանկյալ փուլեր։ Դժվար է հասկանալ Վերարքայությանը, եթե նրա անընդհատությունը չենք հասկանում։ Նաև մարմինների աստիճաններն էլ ապրում են, երբ սնվում են փոխադարձաբար։



    - - - - - - -



    208.


    Դուք կարող եք հասկանալ, թե որքան են սև օթյակները դիմակայում մարդկության կատարելագործմանը, ինչպես են նրանք գերադասում Ատլանտիդայի ճակատագիրը, քան նոր մարմնի լույսը։ Լինենք դետքի վրա. լինենք սրատես, հետևե՛նք Վեհապետին։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  3. #1203
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,664
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    209.


    Ուսուցչի հաստատումը լարում է բոլոր ստեղծագործական ուժերը։ Առանց Ուսուցիչ ստեղծագործական մեծ շղթայի մի օղակ չի կարող լինել։ Հետևաբար Տիեզերքի բոլոր ուժերը, որոնք արտահայտում են բարեշրջման ընթացքը, կարող են հաստատվել Վերարքայության սկզբունքով։ Ինչպե՞ս ուրեմն կարելի է կառուցել առանց ձգողության կիզակետի։ Չէ՞ որ ամեն ուժ իր լարումներն ունի, որոնք հրահրում են լույսը հավաքող և հուրն իր շուրջ տարածող տիեզերական կրակների աղբյուրի ստեղծագործական նկրտումները։ Այդպես, հիրավի, հաստատվում է Տիեզերական Կիզակետը, և կյանքը պետք է կազմավորվի կիզակետի շուրջ։ Այդպես անսահմա՛ն է ստեղծագործումը։



    - - - - - - -



    210.


    Հետևաբար միայն կիզակետի ընդլայնված գիտակցմամբ կարելի է հասնել լավագույն արտահայտման։ Երբ մենք գիտակցում ենք Վերարքայության հաստատումը, ամեն գործողություն իր կիզակետն ունի։ Ուստի այդքան կարևոր է կիզակետը գիտակցելը։ Ձեռքը, որը տատանվում է կիզակետի ներքո, ամրապնդվելու կարիք ունի։ Ուրեմն թող գիտակցությունն ընդլայնվի կիզակետի ուղղությամբ։ Այդպես Գուրուն և Տարան բերեցին ամբողջ ստեղծագործական հուրը։



    - - - - - - -



    211.


    Միտքը ստեղծագործման հիմքն է։ Այն կարող է լինել տեսանելի և չափելի։ Մտքին կարելի է վերաբերվել, ինչպես ինքնագործողության ստեղծմանը։ Այդ ընբռնումից ճշմարիտ վերաբերմունք է բխում մտքի հետևանքի հետ։ Հաճախ կասեն՝ ինչու՞ չենք կասեցնում մտքի հետևանքը։ Բայց միտքը հոգևոր մակարդակի նորածին էություն է։ Նկատեք, միտքը վերացականություն չէ, նյութ չէ, բայց էություն է ինքնաբավ գոյության բոլոր հատկանիշներով։ Որպես հոգևոր ոլորտի էություն միտքը չի կարող ոչնչացվել։ Կարելի է նրան հակադրել նույնպիսի էություն ավելի մեծ ներուժով, դրանում է Ադվերզի մարտավարության էությունը, երբ տգեղին թույլ են տալիս աճել մինչև իր ամբողջ այլանդակության, որպեսզի հետո ճնշեն Լույսի ճառագայթով։ Վերարքայությունը Լույսի իսկական հզորության լավագույն երաշխավորությունը կլինի։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  4. #1204
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,664
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    212.


    Վերարքայությունն անվանեք ձեր այն փորձաքարը, որի վրա կարելի է փոձրել որակի իսկությունը։ Քանզի եթե չեք թույլատրում ամենալավի և լուսավորի գոյությունը, ուրեմն ձեր սեփական մշտագոյության պահպանման և կատարելագործման մասին հոգալու կարիք էլ չունեք։ Վերարքայության գոյությունը ամբողջ կյանքի հիմքն է։ Հիշեք, որ Ծառայության ջոկատը Վերարքայության գործողությունն է։ Անդադրում հավաքեք այդ ջոկատները, քանզի չկա ավելի հաջող խնդիր, քան Ծառայությունը Վերարքայությանը։



    - - - - - - -



    213.


    Բարու վրա ծախսվող ուժը միշտ բազմապատկվում է տարածության մեջ, և բարձրագույն ոլորտների հետ կապ է ստացվում։ Բայց չարից եկող ուժը դառնում է բումերանգ։ Հաստատված ճառագայթումների կազմավորումը Տալիս է ուժ հագեցնել տարածությունը։ Չար նետերի երևույթը լարում է ամենացածր շերտերը, որոնք խտանում են այնքան, որ հակադարձ հարվածն անխուսափելի է։ Այդպես յուրաքանչյուր միտք, որը հրապուրվում է Լույսով, իր հետևից տանում է լուսավոր ճառագայթում, բայց վարակված նետը կարող է մխրճվել ուղարկողի գանգին։ Հոգևոր մակարդակի վրա նշվածի նման շատ երևույթներ կան, ուստի տարածությունը պետք է պահել չվարակված և մտքի որակը պահել բարձր։ Այդպես կարելի է գիտակցված համախմբում դրսևորել։



    - - - - - - -



    214.


    Իհարկե, երբ սև օթյակն իր նետերն ուղղում է Սպիտակ Եղբայրության վրա, հետևանքներն ինքնակործանիչ են և անխուսափելի է հակադարձ հարվածի երևույթը։ Ձեր լսածը՝ հետևանք է ինքնակործանման, քանզի ուղղված նետը շուռ եկավ դեպի ուղարկողը, այդպես ամեն ոք թող հաստատվի Մեր Ուժի ըմբռնման մեջ։ Ոչինչ չի կարող դիպչել Մեր Ուժի և Վերարքայության մեջ լիակատար հավատ արտահայտողին։ Մեր Ճառագայթները միշտ դետքի են, և Մեր Ձեռքն անխոնջ է։ Այդպես պետք է հասկանալ Վերարքայության ամբողջ Հզորությունը։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  5. #1205
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,664
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    215.


    Միտքը տարածական էություն է։ Շատ է ուշադրություն դարձված մտապատկերների վրա, բայց արտաքինից բացի, քիչ են ընդունում մտքի հետևանքը։ Այնինչ, հենց այդ կողմն է շատ ապշեցնում շրջապատի վրա հետևանքներով։ Ձայնն ազդում է ամենաանսպասելի առարկաների վրա։ Նմանապես մտքի ազդեցությունն էլ նուրբ է։ Ինքնակարեկցանքով ամոքվողը կարող է կորցնել փողերը կամ զայրացածը կարող է ենթարկվել ծանր մեղադրանքի՝ այնքան տարատեսակ են թափառող մտքերի ազդեցությունները։ Պետք է հիշել, որ յուրաքանչյուր միտք առանց հետևանք չի մնալու։ Այն կարող է դիպչել շատ հեռավոր անձի, բայց նրանից ճակատագրի գնդակը կգտնի իր նախածնողին։ Իհարկե, պատահականություն այստեղ չի լինում, բայց մտք թռիչքի նախշն այդպես է հյուսված։ Պետք է հնարավորինս դիտարկել մտքի հետևանքները։



    - - - - - - -



    216.


    Ֆիզիկական լարումը պետք է մի կողմ թողնել, քանզի ավելով ջութակ նվագել հնարավոր չէ ։ Եվ բացի այդ, ամեն ծիծաղ մթնոլորտի մոտակա շերտերի իրարանցում կհրահրի։ Երբ սիրտը բոցավառվում է, այն, զանգի նման, հնչում է հեռու տարածությունների վրա։ Հազվադեպ կարելի է լսել Յոգի հռհռոցը, քանզի նրա ուրախությունը ոչ թե որոտագոռ ծիծաղի մեջ է, այլ սրտի լիության։ Հենց ուրախությունն է առանձնահատուկ իմաստությունը, ոչ միայն ըստ էության, այլև արտաքնապես։



    - - - - - - -



    217.


    Ոգու հզոր որակներից մեկն է կայունությունը։ Ինչպե՛ս կարելի է զարգացնել և ընդլայնել գիտակցությունը, եթե կայունություն չկա։ Այլ կերպ ինչպե՞ս կարելի է ստուգել մտադրություններն ու գործողությունները, եթե չկա այն հզոր խթանիչ ուժը, ինչ կայունությունն է։ Յուրաքանչյուրի համար ճանապարհին միայն մեկ անփոփոխ Ուժ կա՝ Վերարքայությու՛նը։ Այդ սրբազան Սկզբունքի վրա կարելի է արարել։ Այդ սրբազան Բարձունքից կարելի է դիտահայել աշխարհը. Այդ Պատվարի վրա կարելի է թևավորել ոգուն. այդ Գագաթի վրա կարելի է հզոր բարեշրջում արարել։ Հետևաբար երբ ոգին ջանում է ստեղծել ինքնության պատրանքային աշխարհը, իհարկե, դժվար է առաջ շարժվել։ Այդպես անսահման ստեղծագործման մեջ Ուղեցոյց Հուրը կա՝ Վերարքայությունը։ Այդպես Ծառայության կայունությամբ կարելի է ընդլայնել գիտակցությունը և պարփակել Հրեղեն Վերարքայության օրենքը։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  6. #1206
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,664
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    218.


    Հետևաբար պետք է հիշել, որ Վերարքայությանը սահմանափակելը դավաճանություն է. որ Վերարքայության հանդեպ անտարբերության վերաբերմունքը դավաճանություն է. որ Վերարքայությանը վերաբերվող երևույթի անջերմեռանդ հայեցողությունը դավաճանություն է՝ այդպես Մենք հաստատում ենք, որ պետք է պատասխանատվություն լինի ամեն արտասանված խոսքի, ամեն արարքի, ամեն գործողության համար։
    Ինչպե՜ս չհաստատվել Վերարքայության հանդեպ հրեղեն պոռթկումի մեջ։ Չէ՞ որ ամենասրբազան հուրը՝ Վերարքայությունն է։ Հետևաբար թող յուրաքանչյուրը մտորի, թե ինչպես ծառայի Վերարքայությանն առանց ինքնության արտահայտման, առանց սահմանափակման, թեթևամտության և տեղաբնիկների կողմից հաստատված բանաձևերի։ Թող ավելի լավ հանագործակցեն, գիտակցաբար ընդունելով հրեղեն Վերարքայությունը։



    - - - - - - -



    219.


    Նուրբ մարմնի լեզուն արտահայտվում է զանգի կենտրոնի լցման միջոցով, ընդ որում կարիք չկա նեղություն կրել բոլոր տառերն արտասանելով։ Սկզբնական ձայնն արդեն բավական է, քանզի մնացածը հասկացվում է սրտով։ Այդպես էլ ոլորտների երաժշտությունը մեղեդի չի պահանջում, այլ հիմնված է ռիթմի վրա, քանզի մնացածը անդրադարձվում է սրտով։ Հենց սիրտը կլինի աշխարհները միավորողը, և միայն այն կարող է պատասխանել Վեհապետի և ամբողջ Վերարքայության սրտին։ Կարելի է կորցնել տեսողությունն ու լսողությունը, բայց սիրտը լավագույն փոխարինողը կդառնա և նույնիսկ էության առավել նուրբ արտահայտողը։



    - - - - - - -



    220.


    Տիեզերական հանկարծաշրջումների ներքո, իհարկե, ոգին սկսում է մտամուխ լինել Գոյության էջերում։ Երբ վախը համակում է ոգուն, ամեն կառուցող կամք խոցվում է և խախտվում է շինարարությունը։ Առավել հզոր պետք է կառուցել ոգին, որը գիտի, որ հրեղեն նկրտումը նրան բերում է Տիեզերական Մագնիսի հզոր իմացությանը։ Ուստի նրանք, ովքեր հետևում են Վերարքայությանը, վախ չպետք է ունենան, քանզի Ծրագրի վեհությունը պարունակող սիրտն անհաղթ է, և Հզոր Վերարքայության հրեղեն Վահանի տակ մեծ գալիք է կառուցվում։ Հետևաբար բոլոր տիեզերական հանկարծաշրջումների և կենսական հեղաշրջումների մեջ կա միասնական մի Խարիսխ՝ Վերարքայությունը, հիրավի, նրանում է փրկությու՛նը։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  7. #1207
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,664
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    221.


    Ուրեմն երբ Մենք արտասանում ենք Վահան-Վերարքայություն, նշանակում է նրա վրա է կառուցված հագեցած հրի ստեղծագործման հիմնավորման սկզբունքը։ Հետևաբար կյանքին տվել են Կրակները Կրողներին և տվել են գեղեցկության երևույթը, ուստի թող աշակերտները ոգեշնչված պահեն այն սկզբունքը, որն ինքը կյանքն է։ Բոլոր գործերը հագեցնող Ոգեշնչված Աղբյուրը պետք է հաստատվի սրտերում և գիտակցության մեջ։



    - - - - - - -



    222.


    Արտասովորությունը յուրաքանչյուր որոշման երջանիկ որակն է։ Վերցնենք հիվանդության դեպքը։ Բժիշկը կարող է տալ բոլոր վկայություններն ու իր դեղամիջոցները, բայց այդ սովորական ուղին բարելավման չի տանի։ Բայց Յոգը կտա խորհուրդ, և արտասովոր լուծումն ամրապնդող պայման կստեղծի։ Յոգի դեղամիջոցը դեղատնից չէ և խուսափում է թմրամիջոցներից, բայց բերում է գեղձերի արտազատում, որոնք, որպես սնունդ, ամրապնդում են ջղերի նյութը։ Իհարկե, մաքրված խեժը կարող է ներս ընդունվել։ Լավագույն մաքրումը կլինի արևի ճառագայթի միջոցով, բայց այն երկար ժամանակ է պահանջում, քանզի նստվածքները շատ դանդաղկոտ են։ Նույնքան դանդաղ է մաքրվում յուրաքանչյուր յուղ, բայց փոխարենը այդ մաքրումն անհամեմատելի է ցանկացած քիմիական պրոցեսի հետ։ Այդպես Յոգի խորհրդի արտասովորությունն առավելություն ունի բժիշկների սովորականության դրսևորման առջև։ Այդպես էլ վարվեք։



    - - - - - - -



    223.


    Բոլոր իրադարձությունները հավաքվում են մեկ կիզակետի շուրջ։ Բոլոր նախանշանները մեկ կիզակետ են նշում։ Ամենի մեջ մեկ արտահայտված հուր կա, որի սերմը ձգում է բոլոր համապատասխան էներգիաները։ Այդպես իրականանում են բոլոր տիեզերական իրադարձությունները, ուստի միասնական կիզակետի լիակատար գիտակցումը կարող է ոգեղեն որոնումները դեպի հաստատված սերմն ուղղորդել։ Ստեղծագործման անխախտությունն այն ժամանակ է կենսականորեն մուտք գործում, երբ գիտակցված է արտահայտված կիզակետը, քանզի այդ ճանապարհով նկրտումը մուտք է գործում գործողության փոխանցք, հիրավի՛։ Այդպիսով, դրանով միայն կհասնենք ոգու կայունության։ Այդպես կարելի է տոգորվել Անսահմանության նուրբ գիտակցությամբ։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  8. #1208
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,664
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    224.


    Հետևաբար այդքան սքանչելի են դեպի Վերարքայության միասնական Կիզակետ նկրտումները, այդպես կարելի է ներառնել Բարձրագույն Ուժերի բոլոր Հրահանգները։ Միայն այդպես կարելի է հասնել Մեր Պատգամներին և հարել հրեղեն ստեղծագործմանը։ Ամենալուսավորող և ամենաընդգրկող հրեղեն կիզակետը կյանք է տալիս ամեն ստեղծագործական նախաձեռնության, ուստի այդքան կարևոր է գիտակցել Վերարքայությունը, այո՛, այո՛, այո՛։



    - - - - - - -



    225.


    Ուշադրություն դարձրեք բոլոր կենդանիների և թռչունների առանձնահատուկ որակին, որոնք մուշկին համարժեք արտազատում են տալիս։ Բուրդն ու փետուրները պահպանում են ինչպես յուղայնությունը, այնպես էլ ջերմությունը, ասես թե ինչ-որ խեժ կամ լեռնային յուղ հագեցրել է նրանց։ Թռչունների փետուրները մետաղի երանգ են ընդունում, ցույց տալով սնուցումը սերմերով կամ արմատներով, որոնց մեջ շատ է բուսական արքայության հոգեկան էներգիան, այլ կերպ ասած խեժերը։ Եվ հանքանյութերն էլ կարող են տալ իրենց էներգիան կամ բուսական արքայության, կամ օդի միջոցով, որտեղ տարածական հուրն ունի նույն հատկությունները, ինչ ոգու արտահայտած միտքը։ Կարելի է հասկանալ միտքը հուր անվանող հինավուրց համեմատությունը։ Ինչպիսի՜ հիանալի փորձեր կարելի է կատարել, կազմելով հոգեկան էներգիայի ազդեցությունների շղթան սկսած հանքանյութից մինչև նուրբ մարմին։ Կարելի է դիտարկել, թե ինչ տարատեսակ են գործելու թռչունների և կենդանիների մորթին ու փետուրները։ Մի՞թե պատահականորեն էին հինավուրց ապարահքներում ու տաճարներում պահվում մետաղե սիրամարգերը։ Կարելի է մտորել, թե ինչու՞ մուշկային կենդանիներն ու մարալները բնակվում են համարյա նույն բարձրության վրա։ Արդյո՞ք այդ բարձրության վրա նույն բնահողն է, ինչ ներքևում։ Երբ մաքրենք ցածրավայրերի մթնոլորտը, հարկ կլինի ուշադրություն դարձնել ընդերքին, հրահրելով նրա հոգեկան էներգիան։



    - - - - - - -



    226.


    Պետք է հավաքել կյանքի կիզակետերը, այդ կերպ կուտակվում է այն որակը, որը կոչվում է մշակույթ։ Մշակույթը ակնթարթորեն ստեղծվել չի կարող։ Նմանապես կյանքի կիզակետերն էլ չեն կարող հայտնվել, ինչպես թնդանոթի արձակած արկերը։ Այսպիսով պահանջվում է կյանքի երևույթների, ինչես երաժշտախմբի գործիքների լարում։ Ասում եմ կարծես թե տարատեսակ առարկաների մասին, բայց նրանք բոլորը ոչ այլ ինչ են, քան Հուրը, Էներգիան, Վերարքայությու՛նը։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  9. #1209
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,664
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    227.


    Բոլոր նախաձեռնությունների կենսականությունը հաստատվում է Վերարքայության հրեղեն սկզբունքով։ Չէ՞ որ միայն Բարձրագույն Վերարքայության սկզբունքն է հավասարակշռություն և նկրտում տալիս յուրաքանչյուր հաստատման։ Հետևաբար տիեզերական սկզբունքների հիմնման դեպքում գլխավոր խթանիչ ուժը Վերարքայության շղթան է։ Մարդկության ստեղծագործումը կախված է այդ հաստատումներից, և միայն Բարձրագույն Շղթային հարելն է անհրաժեշտ ուժ բերում։ Այդպես ամեն շղթա՝ ավելի մեծ շղթայի օղակ է, և այդ Շղթայի ուժը թագավորում է Տիեզերքում. ուստի բարեշրջումը լարում է ամեն փոքրագույն շշղթա Վերարքայության մեծ անսահման Շղթային միանալու համար։ Այդպես հառնում է հրեղեն Վերարքայության հզորությունը, այո՛, այո՛, այո՛։



    - - - - - - -



    228.


    Ինչպե՞ս կարելի է հաստատվել Վերարքայության շղթայի մեջ։ Միայն սրտով և անվերջանալի ձգտմամբ դեպի Ծառայություն. միայն Վեհապետների ծրագրի լիակատար ներառնմամբ և ոգու ստեղծագործմամբ։ Այդպես, հիրավի, յուրաքանչյուրը ճանապարհին պետք է ընդունի սրտի Ծառայությունը։ Հիրավի, այդպե՛ս է հաստատվում Վերարքայության Շղթայի աներկբայությունը։



    - - - - - - -



    229.


    Օրիգենեսն ուներ այս դատողությունը. «Երանությունը հղվու՞մ, թե բխում է։» Գիտենալով, որ Երանությունը բարձրագույն հոգեկան էներգիայի լիովին իրական նյութ է, կարելի է հասկանալ, որ այդ դատողությունը հիմք ուներ։ Այդպես ջերմությունը բխում է Լույսից, բայց վառող ապակի է պետք կրակ ստանալու համար։ Այդպես հոգեկան էներգիան, իհարկե, բխում է այն ունեցող յուրաքանչյուր օրգանիզմից, բայց ուղիղ ազդեցություն ստանալու համար պետք է հավաքել և կենտրոնացնել այն գիտակցաբար։ Գիտակցությունը կդառնա այն վառող ապակին։ Պետք է շատ տարբերել հոգեկան էներգիայի անգիտակից հոսքը և հստակ գիտակցության սրած նետը։ Եթե անգիտակից առաքման նույնիսկ բարձրագույն էներգիան չի հասնում թիրախին, ուրեմն մարդկային էներգիան որքա՜ն կենտրոնանալու կարիք ունի։ Կոտրեք կիզակետը, և կրակ չի հայտնվի։ Առանց հուր մեզ սպասվում է խավար և ցուրտ։ Հիշե՛նք, թե ինչպես են մեզ հասնում կենսարար ջերմությունն ու Լույսը։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  10. #1210
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,664
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    230.


    Պետք է սովորել գնահատել կիզակետի ջերմությունն ու լույսը և հիշել, որ Միասնական Լույսի ճառագայթները բխում են մեկ ուղղությունից։ Հավասարեցնենք մեր վիճակը ֆիզիկական օրենքին և կտեսնենք, որ անսասան է հաջողության միասնական հիմքը։ Ինչ է հաջողությունը, եթե ոչ օրենքի ճշմարիտ կիրառման հետևա՛նք։ Այդպես պետք է սովորել զգալ Վերարքայության ընթացքը։
    Հաճախ կհարցնեն նրանից, ով չգիտեր կառավարել, քանզի թուլությունն արդարացում չէ։ Որտեղ վառող ապակին է, այնտեղ էլ կրակը, քանզի դճվար չէ սպասել արևի ճառագայթին։ Մենք սպասում ենք դարերով, ավելի հեշտ է սպասել օրեր։ Հաճախ հիշեք, որ Երանությունը ձեր վերևում է, այլ ոչ կրնկի տակ։



    - - - - - - -



    231.


    Երբ տարածությունը հագենում է կրակներով, ամեն խուրձ փայլկտում է կենտրոններում, հետևաբար զգոն օրգանիզմը զգում է բոլոր մոտեցումները, և տիեզերական հոսանքների ամեն փոփոխություն արտացոլվում է կենտրոններում։ Համահնչության հաստատումն ազդում է կենտրոնների վրա, և ամեն թրթիռ արտացոլվում է հատուկ կենտրոնի վրա. այդպես էլ արտացոլվում է ամեն մոլորակային իրադարձություն. և հեղաշրջումների ու տեղաշարժերի ժամանակ զգոն օրգանիզմը հնչում է ամեն հաստատման վրա։ Գիտությունը կզբաղվի համահնչության հարցով, և ճշգրտորեն կարելի կլինի սահմանել ներըմբռնողության երևույթը կենտրոնների զգացմունքների հետ։ Համահնչությունների միայն այդպիսի հետազոտության դեպքում կարելի կլինի սահմանել պատճառն ու համագործակցությունը, հետևաբար համահնչությունների ուսումնասիրությունը գալիքի գիտություն է։
    Այդպես երբ կենտրոնները թրթռում են, նշանակում է տարածական հուրը մոլեգնում է։ Դեպի ստորգետնյա հուրն ուղղված էներգիաները նկրտում են հզոր։ Տիեզերական համահնչությունը լարում է բոլոր համահնչող կենտրոնները, ուստի այնքա՜ն հոգատարորեն է պետք պահպանել առողջությունն ու հնչող կենտրոնները։



    - - - - - - -



    232.


    Նույնիսկ լավագույն ընկերները մեկմեկու փորձում են կամ շախմատի հմուտ քայլով, կամ վտանգավոր որսորդությամբ։ Նույնիսկ շրջափակված ամրոցում զորքը զբաղվում է ցուցադրական մենամարտերով, որպեսզի ձեռքերը չփայտանան. և չեն նեղանում պարտվողները, և չեն գոռոզանում հաղթողները, քանզի դա ընդամենը հնարամտության վարժություն է։ Հիշում եմ, վազեց բողոքելու եկավ Աչքի Լույս Ջեհանգիրն իր ընկեր Ջելալդինի վրա, որ նա ցավոտ հրել է իրեն։ Հարցրեցինք. «Ինչպե՞ս դա պատահեց»։ Ջեհանգիրը որսորդն էր, իսկ Ջելալդինը վագրը։ Ասացի Ես. «Հրաշալի կլիներ, եթե վագրը փոխակերպվեր աղավնու։ Շնորհակալություն հայտնիր ընկերոջդ, որը գազանին հարիր կատաղություն էր դրսևորել։ Վաղը կգնանք իսկական վագրերի որսի, հնարամիտ եղիր նրանց հետ։ Բայց հիշիր, որ Տիրակալը չի բողոքում»։ Այդպես էր Աբգարի ժամանակներում, որը Հնդկաստանը Համախմբողն էր։
    Պետք է ամուր հիշել, թե ինչի է մեզ պարտադրում Վերարքայության ըմբռնումը։ Կարելի է տեսնել, թե որքան օգտակար են փորձությունները, հակառակ դեպքում կխամրի միայն կռվի դաշտում վառվող լույսը։ Կռվի և անվեհերության լույսը ամենագնահատելին է։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  11. #1211
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,664
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    233.


    Մարտին պետք է սովորել ճիշտ այնպես, ինչպես ամենօրյա աշխատանքին։ Մարտը կարելի է հասկանալ ոչ միայն որպես ուժերի սրում, այլև որպես էներգիայի կուտակման աղբյուր։ Չենք կարող պատկերացնել տարերքների հաղթահարումն առանց մարտի, և թե ինչպես պետք է պատրաստ լինել, հակառակ դեպքում կարելի է ավերել Բարձրագույն Ուժերի երևույթը։ Վերարքայություն նշանակում է ոչ թե հանգստի կայունություն, այլ կայունություն մարտի մեջ։ Կարելի՞ է արդյոք փոխարինել մարտն ինչ-որ բանով, երբ Մեր Մագնիսը լարված է և ամեն հաղթանակ ամբողջ Վերարքայության ուրախությու՜նն է։ Եթե ինչ-որ մեկի համար դժվար է Վերարքայությունն ընդունել սիրով, թող ընդունի, որպես կարևոր անհրաժեշտություն։



    - - - - - - -



    234.


    Պահապան Հրեշտակների մասին գիտեին բոլոր ժողովուրդները և ավանդությունները պահպանում էին հազարամյակներով։ Բոլոր ուսմունքերը գիտեին մարդկության Հզոր Հովանավորների մասին, որոնք առաջնորդում էին ժողովուրդներին։ Ինչու՞ ուրեմն մեր ժամանակը հրաժարվել է Բարձրագույն Ուղևարներից։ Ե՞րբ է արդյոք գոյություն ունեցել Աշխարհ առանց Հովանավորների։ Եվ ինչպե՞ս կարող է մարդկությունն ամրապնդվել Ուղևարի բացակայության հասկացությամբ։ Գոյության հիմնական սկզբունքները լարվում են Ուղևարների դրսևորած օրենքներով, և տիեզերական օրենքները ոչ թե փոխվում, այլ աճում են տիեզերական հաստատման հետ միասին։ Ուստի մարդկության Հովանավորները և ամենակարող Աստվածուհի Հաջողությունը արարում են մարդկության ճակատագիրը։ Այդ մեծ օրենքի գիտակցումը կարող է մարդկությանը դեպի Վերարքայության Շղթա նկրտել։



    - - - - - - -



    235.


    Հետևաբար ամեն ոգի պետք է հասկանա Վերարքայությունը որպես մարդկության Հովանավորների, այդպես է կառուցվում բարեշրջումը և ստեղծագործումը հագենում է հրեղեն։ Այդպես հաստատվում է օրենքը, միայն այդպես է կյանքը հագենում միավորման մեծ հզորությամբ։ Այդպես կառուցվում է կյանքը։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  12. #1212
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,664
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    236.


    Ճիշտ է իմանալ վիտամինների նշանակությունը, բայց դրա հետ մեկտեղ պետք է փորձեր կատարել հոգեկան էներգիայի ազդեցության վրա։ Կարելի է տեսնել, որ վիտամինների գիտակցաբար ընդունումը շատ ավելի անգամներ մեծացնում է նրանց օգտակարությունը։ Նաև կարելի է նկատել, որ զայրույթի պահին ընդունած վիտամինները կարող են ուժեղացնել իմպերիլը, այնպես ինչպես չգիտակցած էներգիան ուժեղացնում է կետը, որտեղ հավաքված է գիտակցությունը։ Կարելի է հասկանալ, թե ինչու հների մոտ սնունդն ընդունելը սրբազան բան էր համարվում։ Կարելի է հասկանալ, թե գիտակցումը որքան է բազմապատկում բոլոր էներգիաները։ Որքա՜ն հեշտ փորձեր կարելի է կատարել մի փոքր դիտարկման դեպքում։ Գիտակցության հանդեպ հարգանքն ուժեղացնելու համար կարելի է էնեգիան անվանել Աթմա կամ հոգեկան, կամ կյանք, կամ սրբազան, բայց նրա նշանակությունն անհրաժեշտ է ուսումնասիրել. չէ՞ որ այդ ճանապարհով մոտենում ենք Փոխատին կամ ատոմական էներգիային։ Պետք է ուսումնասիրել միկրոտիեզերքի վրա և կիրառել բանաձևն Անսահմանությա՛ն վրա։



    - - - - - - -



    237.


    Անհրաժեշտ է գտնել մի քանի արևմտյան գիտնականներ, որոնք կազատագրվեին նախապաշարմունքներից և կսկսեին ուսումնասիրել հոգեկան էներգիայի պայմանները։ Իհարկե, Հիմալայների բարձունքները գիտական հետազոտությունների հնարավորություններ կտան։



    - - - - - - -



    238.


    Որքա՜ն հզոր է արտացոլվում տիեզերական էներգիան մարդկային օրգանիզմում։ Մարդկային օրգանիզմի մեջ ամեն տիեզերական հուր համահնչության է հանդիպում։ Որքա՜ն շատ բան կարելի է գտնել ոգեղեն մոտեցմամբ կենտրոնների բոլոր դրսևորումներն ուսաումնասիրելու վերաբերյալ։ Եթե մարդկային օրգանիզմին նայենք որպես Տիեզերքի երևույթների արտացոլման, որքա՜ն համահնչություններ կարելի է նկատել, և կենտրոնները գիտության համար հրեղեն դրսևորումներ կդառնան։ Միայն ոգեղեն մոտեցումը կբացացահայտի մարդկային արտացոլումների հետ բոլոր տիեզերական համապատասխանությունների նշանակությունը։ Կենտրոնները կարելի է դիտարկել որպես տիեզերական էներգիաների կուտակիչներ։ Ճշմարիտ է մտածել ամենաբարձր կենտրոնների ուղիղ սնուցման մասին։ Արևահյուսակը ներծծում է ամեն ուղարկված էներգիա և գիտակցաբար հագեցնում է արտահայտված կենտրոնները։ Այդպես հրեղեն կենտրոնների ըմբռնումն ամենաէական հանձնարարությունն է։ Բժշկությունը միայն այն ժամանակ կկարողանա սահմանել հիվանդությունները, երբ գիտենա համապատասխանությունը տիեզերական էներգիաների հետ։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  13. #1213
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,664
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    239.


    Միայն ոգեղեն մոտեցմամբ կարելի է մոտենալ Վերարքայությանը։ Սրտի համահնչությունն ու Ծառայության հզորության ըմբռնումը պետք է ընկած լինեն բոլոր նախաձեռնությունների հիմքում։ Ամեն նահանջ կիզակետից տեղ կտա թշնամու նետին։ Հետևաբար աշխատակից կարելի է դառնալ միայն Մեծ Կիզակետի պաշտպանությամբ։ Հիրավի, միայն այդպե՛ս կարելի է հասանել։



    - - - - - - -



    240.


    Երբ մարդիկ սկսեն հետազոտել ոչ միայն կրակներն ու ճառագայթները, այլև մարդկային գեղձազատումները, կարելի կլինի մտածել մարմինը փոխելու մասին։ Տարօրինակ է, որ մարդիկ հասկանում են իրենց մարմնում տեղի ունեցող հզոր քիմիական պրոցեսները, և միևնույն ժամանակ այդ պրոցեսների արդյունքները միայն թափոններ են համարում։ Կարելի է տեսնել, թե որքան ուժեղ է արյունը կամ թուքը։ Կարելի է տեսնել, թե բուսական աշխարհի արյունը, այսինքն վալերիանը, ինչպիսի արտասովոր ուժ է տալիս բույսին։ Նաև հզոր է թուքը և գեղձերի այլ արտաթորումներ։ Բայց պետք է հետազոտություններ անց կացնել այդ մթերքների էներգիայի ազդեցության ուժեղացման և թուլացման պատճառների վերաբերյալ։ Թունավոր է զայրույթի թուքը և բարերար է թուքը բարյացկամության։ Մի՞թե կարևոր չէ ուսումնասիրել այնպիսի հանրահայտ դրսևորումներ, որոնք չեն կարող փոխարինվել մեխանիկական պատրաստուկներով։ Ուրեմն նորից մոտենանք կորցրած գիտելիքներին նյութի հոգեկան էներգիայի մասին, այն խորհրդավոր Աթմային, որը հին բժշկության մեջ գտնվում էր գեղձերի մթերքների կիրառման մեջ։ Պետք է հրեղեն տարերքին կարողանալ հակադրել անկիզելի Աթման։



    - - - - - - -



    241.


    Աթման պետք է հասկանալ որպես տարածության՝ անդադար պտույտով մաքրված էներգիա, ինչպես մեծ խնոցումը։ Պետք է հասկանալ, թե ինչպես են համագործակցում ոգին և Աթման, ինչպես էլեկտրոնն ու պրոտոնը։ Մենք սովորություն չունենք քիմիայի և կենսաքիմիայի դասընթաց կարդալ, բայց Մեր խնդիրն է ձեր ուշադրությունը մղել առավել կարիքի և վտանգի ուղղությամբ։ Հնարավոր է, այժմ առավել վտանգավոր ժամանակն է։ Կարելի է դիմակայել ոչ միայն ոգու ամրությամբ, այլև մեր օրգանիզմի միջոցներով։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  14. #1214
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,664
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    242.


    Իհարկե, մութ ուժն ամենից շատ սարսափում է Լույսի հաստատման ներքո։ Մթի բոլոր ծառայողները լարում են իրենց ուժերը, երբ Լույսի ծառայողը հագեցնում է տարածությունը Վեհապետների Հրամանով։ Մարդկությունը գիտի այդպիսի պայքարի և Լույսի հաղթանակի մեծ օրինակներ։ Իհարկե, ամեն մեկն Ուսուցիչ է ստանում ըստ գիտակցության. այդպես է նաև մթերի շղթայի հետ, որոնք, հակադրելով Լույսին իրենց որոշումը, հագենում են չարի գիտակցությամբ։ Այդպես ուժերը Տիեզերքում լարված են տարբեր հաստատումներով։ Հետևաբար կարելի է հաստատել, որ Լույսը հաղթում է մթին։ Այդպես է կառուցվում Անսահման կյանքը։



    - - - - - - -



    243.


    Քրիստոփորի* մասին լեգենդը համընկնում է այս Աշխարհի Բեռի մասին լեգենդների հետ։ Մարդիկ պետք է որոշակի ծանրություն զգան այն սահմանների մոտ, որտեղ ոգին գիտակցում է Անսահմանության երևույթը։ Բնության այլ արքայությունները չգիտեն այդ տանջանքը, քանզի նրանք ճանաչողական գիտակցության աստիճանը չունեն։ Իհարկե, շատ մարդիկ նույնպես գիտակցությամբ քնած են, բայց Աշխարհի Բեռն անխուսափելի է նրանց համար, ով արդեն մտորել է հեռավոր աշխարհների մասին։



    - - - - - - -



    244.


    Այդ նույն մարդիկ կհասկանան, որ լռությունը անգործություն չէ։ Երբ առաջարկում եմ լռել, չի նշանակում սուզվել քնի մեջ, այլ, ընդհակառակը, հնչել ըստ Վերարքայության ուժի։ Բոլոր յոթ տարեկաններին պետք է սովորեցնել հիշել Վերարքայությունը, քանզի յոթ տարի անց գիտակցությունն արդեն անջնջելի հետք է ձեռք բերում ամբողջ կյանքի համար։



    - - - - - - -



    245.


    Շատ են տեղաշարժերը տարածության մեջ, և զարմանալի չէ, որ հոսանքները փոխանցվում են նոր ռիթմերով։ Այդ ռիթմերը բավական ծանր են, քանզի նրանք ծագում են պատահական թրթիռներից տարածական հոսանքների հետ բախման ներքո. տաս հարվածների ալիքը չափազանց երկար է և դրանով հոգնեցուցիչ։ Բայց նաև չի կարելի
    կանխատեսել նոր միգամածությունների ծնունդը, քանզի նրանք ծագում են հոսանքների տեղաշարժերից։ Միգամածությունները նկատել կարելի է միայն վերջին կրակների ներքո։

    - - - - - - -
    * Քրիստոփոր
    - Բարեհոգի հսկա Ռեպրևը փնտրում է ամենահզոր տիրակալին, որ ծառայի նրան: Նա սկսում է ծառայել թագավորին, բայց հասկանում է, որ վերջինս վախենում է սատանայից։ Ռեպրևն իր ծառայությունն է առաջարկում սատանային, բայց տեսում է, որ սա սարսափում է, տեսնելով խաչը՝ Հիսուսի խորհրդանիշը:
    Հսկան գտնում է մի սուրբ ճգնավորի և հարցնում նրան, թե ինչպես կարող է ծառայել Քրիստոսին: Ճգնավորը նրան տանում է գետի վտանգավոր ծանծաղուտը և ասում, որ օգնելով ուրիշներին գետն անցնել, նա կարող է ծառայություն մատուցել Քրիստոսին: Եվ հսկա Ռեպրևը սկսում է իր մեջքի վրա ճամփորդներին անց կացնել գետի վտանգավոր ծանծաղուտով:
    Մի օր մի փոքրիկ տղա խնդրում է հսկային, որ իրեն օգնի անցնել գետը: Գետի մեջտեղում փոքրիկն այնքան է ծանրանում, որ Քրիստոֆերը վախենում է, որ երկուսն էլ կխեղդվեն։ Տղան ասում է նրան, որ ինքը Քրիստոսն է և իր վրա կրում է Աշխարհի Բեռը: Այնուհետև Հիսուսը գետում մկրտում է Ռեպրևին և նրան նոր անուն է տալիս. Քրիստոփոր՝ «Քրիստոս կրող»:
    Այնուհետև Երեխան ասում է Քրիստոփորին, որ նա կարող է մի ճյուղ խրել գետնի մեջ: Այս ճյուղը հրաշքով վերածվում է պտղատու ծառի։ Այս հրաշքը շատերին հավատքի է դարձնում:
    Դրանից զայրացած՝ տեղի տիրակալը շղթայում է Քրիստափորին զնդանում, որտեղ երկար տանջանքներից հետո նա նահատակվում է։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  15. #1215
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,664
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    246.

    Տիեզերական շինարարության մեջ տարածական հուրը մոտենում է երկրի գնդին, երբ լարվում են բոլոր համապատասխան էներգիաները։ Ստեղծագործումը կյանք կարող է մտնել այն ժամանակ, երբ բոլոր լծակները նկրտված են դեպի տեղաշարժ։ Հետևաբար ամեն ժողովրդական տեղաշարժ արտահայտվում է համապատասխանաբար և հին հոսանքը փոխարինվում է նորով։ Ուստի ամեն տեղաշարժի կարման նախասահմանվում է մի ամբողջ շարք համապատասխան հաստատումներով։ Երկրի կեղևը կարմայի շատ հետքեր է կրում և վերանորոգվելու համար պետք է դրանք փոխի, հետևաբար մարդկությանն էլ այդքան շատ է պետք նկրտել համապատասխանաբար վերանորագվելու համար։ Ամենամեծ և ճիշտ ուղին Վերարքայությունն է։



    - - - - - - -



    247.

    Այդպես տիեզերական տեղաշարժերի ներքո որոշակիորեն նոր նոտա պետք է հնչի։ Ամեն աստիճան իր արտահայտված կարման է ունեցել։ Նոր Մանվանտարայի վրա տարածությունը կարելի է հագեցնել Վերարքայության կանչով։ Միայն այդպես կարող են կյանք մտնել Գոյության լավագույն հիմքերը։ Այդ պատճառով Մեր Ուսմունքը նույնքան կենսական է, այդ պատճառով Մեր Վերարքայությունն այդքան հզոր է, այդ պատճառով է տրված Մեծ Կիզակետը, քանզի ամեն ինչ խմբավորվում է սերմի շուրջ և ամեն աստիճան իր հագեցումն ունի։



    - - - - - - -



    248.

    Ամեն հողագործ կասի, որ կուզեր ունենալ գութան, որն առավել խոր և լայն ակոս է տալիս։ Իհարկե, ինչու՞ դաշտն անցնել երկու անգամ, և ինչու՞ չդիպչել բերքատու շերտերին։ Թող ակոսի խորությունը Վերարքայության մեծարում լինի, իսկ լայնությունը՝ շարժման աներկբայություն։ Հետևենք, թե որտեղ է Վերարքայության հանդեպ հարգանքի պակասությունը և որտեղ Հրահանգները չկատարելը։ Նկատենք, թե որտեղ է դեպի նահանջ պատրաստակամությունը։ Պետք է արմատախիլ անել ամեն վնասաբերություն։ Պետք է, հառնալով ոգով, նշել, թե որտեղ են անպաշտպան տեղերը։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

Էջ 81 96-ից ԱռաջինԱռաջին ... 317177787980818283848591 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 5 հոգի. (0 անդամ և 5 հյուր)

Համանման թեմաներ

  1. Յոգա
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Առողջ ապրելակերպ
    Գրառումներ: 27
    Վերջինը: 08.05.2018, 10:51
  2. Շնորհավոր ծնունդդ, Ագնի :)
    Հեղինակ՝ Դատարկություն, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 56
    Վերջինը: 23.08.2010, 14:03
  3. Խաթխա յոգա
    Հեղինակ՝ Freddie, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 2
    Վերջինը: 09.04.2009, 01:00
  4. Հոգի...
    Հեղինակ՝ Երկնային, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 31
    Վերջինը: 13.03.2008, 20:32

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •