230.
Պետք է սովորել գնահատել կիզակետի ջերմությունն ու լույսը և հիշել, որ Միասնական Լույսի ճառագայթները բխում են մեկ ուղղությունից։ Հավասարեցնենք մեր վիճակը ֆիզիկական օրենքին և կտեսնենք, որ անսասան է հաջողության միասնական հիմքը։ Ինչ է հաջողությունը, եթե ոչ օրենքի ճշմարիտ կիրառման հետևա՛նք։ Այդպես պետք է սովորել զգալ Վերարքայության ընթացքը։
Հաճախ կհարցնեն նրանից, ով չգիտեր կառավարել, քանզի թուլությունն արդարացում չէ։ Որտեղ վառող ապակին է, այնտեղ էլ կրակը, քանզի դճվար չէ սպասել արևի ճառագայթին։ Մենք սպասում ենք դարերով, ավելի հեշտ է սպասել օրեր։ Հաճախ հիշեք, որ Երանությունը ձեր վերևում է, այլ ոչ կրնկի տակ։
- - - - - - -
231.
Երբ տարածությունը հագենում է կրակներով, ամեն խուրձ փայլկտում է կենտրոններում, հետևաբար զգոն օրգանիզմը զգում է բոլոր մոտեցումները, և տիեզերական հոսանքների ամեն փոփոխություն արտացոլվում է կենտրոններում։ Համահնչության հաստատումն ազդում է կենտրոնների վրա, և ամեն թրթիռ արտացոլվում է հատուկ կենտրոնի վրա. այդպես էլ արտացոլվում է ամեն մոլորակային իրադարձություն. և հեղաշրջումների ու տեղաշարժերի ժամանակ զգոն օրգանիզմը հնչում է ամեն հաստատման վրա։ Գիտությունը կզբաղվի համահնչության հարցով, և ճշգրտորեն կարելի կլինի սահմանել ներըմբռնողության երևույթը կենտրոնների զգացմունքների հետ։ Համահնչությունների միայն այդպիսի հետազոտության դեպքում կարելի կլինի սահմանել պատճառն ու համագործակցությունը, հետևաբար համահնչությունների ուսումնասիրությունը գալիքի գիտություն է։
Այդպես երբ կենտրոնները թրթռում են, նշանակում է տարածական հուրը մոլեգնում է։ Դեպի ստորգետնյա հուրն ուղղված էներգիաները նկրտում են հզոր։ Տիեզերական համահնչությունը լարում է բոլոր համահնչող կենտրոնները, ուստի այնքա՜ն հոգատարորեն է պետք պահպանել առողջությունն ու հնչող կենտրոնները։
- - - - - - -
232.
Նույնիսկ լավագույն ընկերները մեկմեկու փորձում են կամ շախմատի հմուտ քայլով, կամ վտանգավոր որսորդությամբ։ Նույնիսկ շրջափակված ամրոցում զորքը զբաղվում է ցուցադրական մենամարտերով, որպեսզի ձեռքերը չփայտանան. և չեն նեղանում պարտվողները, և չեն գոռոզանում հաղթողները, քանզի դա ընդամենը հնարամտության վարժություն է։ Հիշում եմ, վազեց բողոքելու եկավ Աչքի Լույս Ջեհանգիրն իր ընկեր Ջելալդինի վրա, որ նա ցավոտ հրել է իրեն։ Հարցրեցինք. «Ինչպե՞ս դա պատահեց»։ Ջեհանգիրը որսորդն էր, իսկ Ջելալդինը վագրը։ Ասացի Ես. «Հրաշալի կլիներ, եթե վագրը փոխակերպվեր աղավնու։ Շնորհակալություն հայտնիր ընկերոջդ, որը գազանին հարիր կատաղություն էր դրսևորել։ Վաղը կգնանք իսկական վագրերի որսի, հնարամիտ եղիր նրանց հետ։ Բայց հիշիր, որ Տիրակալը չի բողոքում»։ Այդպես էր Աբգարի ժամանակներում, որը Հնդկաստանը Համախմբողն էր։
Պետք է ամուր հիշել, թե ինչի է մեզ պարտադրում Վերարքայության ըմբռնումը։ Կարելի է տեսնել, թե որքան օգտակար են փորձությունները, հակառակ դեպքում կխամրի միայն կռվի դաշտում վառվող լույսը։ Կռվի և անվեհերության լույսը ամենագնահատելին է։
Էջանիշներ