897.


Ինչպիսի՜ հրեշավոր մտքեր են ընթանում Տարածության մեջ։ Ինչպիսի՜ ծնունդներ են մթագնում Լույսի Ձայնը։ Մարդկությունը չի խորհում մտքի ձևերի մասին, որոնք ինքը մարդն էլ քավում է։ Տարածությունը հագենում է մարդկության մտածողությամբ, և ամեն ինչ ձգվում է համապատասխանորեն։ Ուստի մտածողության ծնունդները հյուսում են մարդկության կարման և գործողությունների որակը համապատասխանում է նկրտմանը։ Այդպես մարդկությունը պետք է նկրտի դեպի անսահմանափակ քավություն։



- - - - - - -



898.


Ուստի որպես այդ ծնունդների հակակշիռ հրեղեն ոգիներն արարում են Լույսի ծնունդների։ Հետևաբար մթին հակակշիռ Հուրը Կրողները լավագույն տիեզերական գործողություններ են արարում։ Հետևաբար Մեր Հուրը Կրողները լարված են այդքան։ Հետևաբար Հրեղեն Հոգու Մեր Մայրն այդպես համահնչում է բոլոր կենտրոններով։ Այդպես Մենք նոր աստիճան ենք արարում։ Այդպես Մենք լարում ենք լավագույն հնարավորությունները։



- - - - - - -



899.


Ծնունդների էներգիան հաստատում է յուրաքանչյուր հետևանք։ Ամեն հրեշավոր միտք մարդուն հագեցած պարտություն է բերում։ Պարտության երևույթին հրապուրող ամեն միտք կարող է տիեզերական հանկարծաշրջումների մթնոլորտ ստեղծել։ Հետևաբար գիտակցությունն այդքան խնայողաբար պետք է նկրտի դեպի ստեղծագործում։ Այդպես գիտակից նկրտումը կբացահայտի Անսահմանության ըմբռնումը։



- - - - - - -



900.


Հետևաբար զգոն Հրեղեն Հոգին գիտի դեպի Անսահմանություն տանող բոլոր ուղիները։ Չէ՞ որ ոգու իմացությունը կարդում է «Կյանքի Գիրքը», և դարերի իմաստությունը կուտակումների տեսքով նստում է «թասի» մեջ։ Հետևաբար միավորման օրենքը ներդրված է «թասի» համադրության մեջ։ Այս արտահայտված գիտելիքի վրա Մենք կառուցում ենք Մեր հրաշալի աստիճանը։ Եվ հազարամյակներով Մենք շարադրում ենք Մեր Կյանքը։ Տիեզերական օրենքները սքանչելի են, այդպես սերմի մեջ ներդրված է Գոյության գեղեցկությու՛նը։