837.


Ինչպե՞ս ուրեմն կարելի է զգալ տիեզերական տեղաշարժը։ Ինչպե՞ս ուրեմն կարելի է զգալ տիեզերական հզորությունը։ Բոլոր զգոն խթանիչ ուժերը պետք է ձգվեն դեպի տիեզերական սերմ նկրտման միջոցով և ուղղորդեն ոգուն դեպի կենսական էներգիաների ըմբռնումը։ Չէ՞ որ ոչ թե դրսից են գալիս հաստատված նկրտումները։ Չէ՞ որ պատահականորեն չէ հրապուրվում ոգին դեպի արարչագործություն։ Հետևաբար հրին հատուկ կենսական էներգիաների տիեզերական հաստատումն ապրում է ամբողջ արտահայտված Տիեզերքում։ Այդպես կենսական ուղեծրերի արարումը կախված է նկրտումից։ Անսահմանության մեջ է ապրում այդ հրեղեն խթանիչ ուժը։



- - - - - - -



838.


Ո՞վ ուրեմն մարդկությանը կբերի այդ կենսական խթանիչ ուժը։ Ո՞վ նուրբ էներգիաների հասկացում կտա։ Միայն կենսական խթանիչ ուժին տիրապետող ոգին։ Ոչ թե հաստատված ֆիզիկական խթանիչ ուժի մեջ պետք է փնտրել, այլ նկրտող, անտեսանելի հրի մեջ, որով կյանքն է շնչում։ Այդպես Հրեղեն Հոգու զգոն հրեղեն ոգին մարդկությանը կենդանի խթանիչ ուժի երևույթ է բերում, հետևաբար Մենք հարգում ենք հրեղեն խթանիչ ուժերի զգոնությունը։ Այդպես կենսական խթանիչ ուժը մեզ ավարտ է բերում. Կենսական խթանիչ ուժ, որին տիրապետում է Տիեզերական Միտքը և որով տոգորված է Տիեզերական Գիտակցությունը։ Այդպես մենք ապրում ենք հրեղեն սկզբունքով։



- - - - - - -



839.


Հրեղեն թելերի ձգողությունը կարող է հագեցնել բոլոր ոլորտները։ Հարաբերությունը ոլորտների միջև Տիեզերքին հրով արտահայտված նկրտում է տալիս։ Միայն տիեզերական թելերի ձգողությունը կարող է հաստատել տարածական կրակների հատկությունները։ Ամեն ոլորտ հաստատվում է իր հատկություններով։ Այդպես հոգևոր առաջընթացը հագենում է գիտակցված նկրտմամբ։ Ամեն հրեղեն նկրտվածություն ձգողության հատկություններ ունի իր հիմքում։ Հետևաբար երբ հաստատվում է տիեզերական տեղաշարժ, գործի են ընկնում հոգևոր լծակները։ Ինչպե՞ս ուրեմն ոգին կարող է ձգվել դեպի տարածական հրի սերմը։ Միայն համապատասխանության խթանիչ ուժով։ Ուստի տիեզերական կրակների զարգացումը նկրտում է տալիս։ Այդպես հրեղեն սրընթաց պոռթկումը ոգուն հաղթանակի է բերում։



- - - - - - -



840.


Իհարկե, մակարդակների միջև համապատասխանությունը կարող է կարող է զգալ այն ոգին, որը մոտ է արարչագորությանը։ Ուստի համապատասխանությունը ձգում է գիտակից խթանիչ ուժեր։ Զգոն Հրեղեն Հոգու ոգու ստեղծագործումը գիտի մագնիսական հոսանքների ուղղությունը։ Հետևաբար, երբ լարվում են բոլոր ուժերը, մարդկային միտքը լարում է տեղաշարժի լծակները։ Ուստի թշնամիները զգում են բոլոր հզոր համապատասխանությունները և մութ ուժերը փակում են իրենցից Լույսը։