825.
Տիեզերական մեծ աստիճանների նվաճումը կարող է հաստատվել տիեզերական էներգիաների հետ գիտակցված համագործակցությամբ։ Գիտակից փոխանակությունը կարող է բոլոր բարձրագույն էներգիաների ըմբռնում տալ։ Դեպի Տիեզերական Մագնիսի ուղեծիր ամեն նկրտում ավելի բարձր աստիճանի նվաճում կտա։ Այդպես անխափան է մեծ համապատասխանելիության օրենքը։ Կառուցելով տիեզերական բարեշրջում, պետք է հիշել փոխանակությունը։ Տարածությունն ու մարդկության ոգին հագենում են այդ էներգիաներով։ Հազարամյակները կուտակում են լարված ռիթմով ընթացող այդ նկրտող հզորությունները։ Ոգու ստեղծագործումը գիտի այդ իսկական խթանիչ ուժերը. և Տիեզերական Մագնիսին նկրտվածության փոխանակություն բերող ամեն կամք մարդկությանը տալիս է իսկական համապատասխանությունների օրենք, հետևաբար այդքան կարևոր է նկրտման կիրառումը։ Փոխանակությունը հագեցնում է բոլոր ստեղծագործական խթանիչ ուժերը։
- - - - - - -
826.
Այդպես գալիքը ճանաչող ամեն նկրտվածություն բերում է ստեղծագործման։ Չէ որ այնքա՜ն նախաձեռնություններ են անցնում երկրի դեմքի առջև։ Որքա՜ն անգուշակելի հանկարծաշրջումներ է ապրում մոլորակը։ Միայն ոգին գիտի, թե ինչպես կարելի է հաստատվել Տիեզերական Մագնիսի ուղեծրում, և հաստատում է հրեղեն խթանիչ ուժը Հրեղեն Հոգու մեջ։ Կենտրոնների լարումն ուղիղ համեմատական է հիմնական ձգողությանը։ Այդպես կենտրոնները ձգվում են դեպի Տիեզերական Մագնիսի ուղեծիր և հավերժ հաղթում են ձգողությունն ու համահնչությունը։ Այդպես հաստատվում է Մեր ստեղծագործական նկրտվածությունը։ Իհարկե, միայն հոգևոր ձգողությունը կարող է լարել համահնչությունները։ Ուստի այդպես հզոր կերպով մեծ Տիեզերքում միահյուսվում են ոգու կապերը։ Այդպես Մենք արարում ենք մեր աստիճանները։
- - - - - - -
827.
Նոր գիտական նվաճումների պայմանները պետք է համապատասխանեն գալիքի պահանջներին։ Եթե գիտնականները հասկանային, որ մշտական լայնացման երևույթն ընկած է գիտությունների լայնացման հիմքում, ոճրագործ հակամարտություն չէր լինի։ Չէ՞ որ ոչ թե տապալել ենք ցանկանում նրանց նվաճումները, այլ լայնացնել։ Ամեն գիտնական, որը հասկանում է գիտակցության լայնացման օրենքը, արդեն քանդել է նախապաշարմունքների պատը։
Էջանիշներ