804.
Շինարարության էությունն ամփոփված է գիտակցության մեջ։ Միայն երբ հասկացված է տիեզերական շինարարության իմաստը, կարելի է ամենաբարձր տարածքներ կիրառել։ Հետևաբար երբ տիեզերական շինարարության էությունը գիտակցությունը չի համատեղում, ուրեմն դա ընդամենը մասնակի գիտակցություն է։ Բայց մասնակի գիտակցությունը կարող է առնչվել միայն մասնակի արարմանը։ Հետևաբար այդքան կարևոր է ամեն ամբողջական նկրտվածություն դեպի տիեզերական շինարարությունը։ Դրանում է բարեշրջումը և բարեշրջական արարչագործությունը։
- - - - - - -
805.
Երբ կրակները կրողը միանում է տիեզերական շինարարությանը, նա բարձրագույն արարչագործություն է ներմուծում։ Ստեղծագործումը երկրի վրա հաստատվում է այդ կրակները կրողների միջոցով։ Եվ միայն բարձր տարածքների պարունակությունը ճանաչողը կարող է մարդկությանը հագեցած, գիտակից մագնիս տալ։
Հրեղեն Հոգու Մայրը, ճանաչելով բարձր տարածքներն ու հրեղեն արարումը, հիրավի, բերում է կյանքի էությունը։ Մենք, մարդկության Եղբայրները, ապրում և չափում ենք բարձր տարածքով։
- - - - - - -
806.
Տիեզերական շինարարություն կերտող ստեղծագործումը հարում է Տիեզերական Մագնիսին։ Միայն երբ գործադրված է ամբողջ բարձր տարածքը, կարելի է հասանել տիեզերական շինարարությունը։ Միայն երբ գործի է դրված ամբողջ գեղեցկությունը, ի հայտ է գալիս տիեզերական շինարարությունը։ Տիեզերական շինարարությանը միացողները կարող են մարդկությանը դեպի գեղեցկություն ուղղորդել։ Միայն բարձր տարածքի միացումը կարող է բացել Դարպասները։ Միայն բարձրագույն ճանաչման միացումը տիեզերական շինարարության բանալի կտա։ Այդպես մարդկությունը կարող է նկրտել դեպի բարձրագույն տարածքի գիտակցում։
- - - - - - -
807.
Արարչագործությունը սպասում է, արարչագործությունը կանչում է։ Մարդկությունը պետք ամրապնդվի մեծ կոչը հասկանալու գործում։ Հուրը պատասխանատվորեն կրողը մարդկությանը դեպի բարեշրջում շարժողն է։ Այդպիսով նրբորեն մտածողը բարեշրջման շարժիչն է։ Այդպես կառուցվում է տիեզերական նկրտվածությունը։ Այդպես միտքն առաջ է տանում մարդկությանը։
Էջանիշներ