360.
Երբ մարդկությունը սովորի հասկանալ Տիեզերական Ամբողջությունը, կհաստատվի տիեզերական շինարարությունը: Մարդկության գլխավոր առաջադրանքն է միացնել նյութական աշխարհը հոգևորի հետ: Ոլորտների սահմանագծումը տեղի է ունենում չափազանց կտրուկ, այդ պատճառով այդքան հազվադեպ է նախասահմանվածի համադրությունը մեխանիկական աշխարհի հետ, որի մեջ սուզվում են մարդիկ: Երբ մոլորակային գիտակցությունն ուղղված է բոլոր գործոնների միավորմանը, տիեզերական տեղաշարժերի երևույթն ընդգրկում է բոլոր ոլորտները: Ուստի մոլորակային գիտակցությունն է տեղակայում տիեզերական էներգիան: Հրեղեն Հոգու նկրտումը և կենտրոնների աշխատանքն օգնում են տիեզերական գիտակցության հաստատմանը: Հետևաբար էներգիայի ամենագլխավոր հաստատումն է գիտակցության առաջխաղացումը: Զարգացնելով մարդկության մեջ տիեզերական գիտակցությունը, Մեր Եղբայրների ստեղծագործումը դրան է ուղղված: Այդ պատճառով Մեր կողմից հաստատված է կենտրոնների համագործակցությունը:
Հիրավի, Մենք գնահատու՛մ ենք կրակների փոխակերպիչ ուժը:
361.
Իհարկե, աշխարհի վերակառուցումն ուղեկցվում է հին երևույթները ծածկող հոսանքներով: Մագնիսի ամեն տեղաշարժ լարում է մարդկային բոլոր գործողությունները: Յուրաքանչյուր նկրտող պարույր արտահայտում է հագեցնող տարածական հրի ամեն նոր նկրտման հաստատումը: Ուստի, երբ հզոր երկիրը ժամանակավորապես ծածկվում է ավազով, այդ ժամանակ նկրտող հոսանք է ի հայտ գալիս վերելքի դրսևորման համար, քանզի չկա անհաստատություն այնտեղ, որտեղ առաջ է մղում Տիեզերքի ստեղծագործ Ձեռքը:
Կա մի մագնիսական սլաք, որը երբեք չի շեղվում, գիտնականները գիտեն, որ այն Ասիայում* է: Իսկ Մենք կլայնացնենք այդ ըմբռնումը: Իհարկե, մոլորակի վրա կա կիզակետ, որը ձգվում է Տիեզերական Մագնիսի կողմից և պահում է մարդկային բարօրության բոլոր թելերը: Այդ Կենտրոնի դրսևորումը հավասարակշռություն է տալիս մոլորակին:
362.
Երբ ստորգետնյա կրակների ձգողությամբ հաստատվում է երկրի կեղևի հավասարակշռությունը կիզակետի հանդեպ, պետք է չմոռանալ այն հոգեմագնիսական ուժերը, որոնք հավասարակշռություն են հիմնում վերերկրյա ոլորտներում:
Ուրեմն ինչպիսի՞ աղբյուրներ են դրսևորվում որպես հոգեմագնիսական ուժեր: Երեք աղբյուրներ են այդ ուժերը. տարածական հուրը, Լուսատուների ճառագայթները և հոգևոր մագնիսը:
Հետևաբար կարելի է ասել, որ հոգևոր մագնիսի հոսանքն արտահայտվում է որպես Հասյալի և Հրեղեն Հոգու ստեղծագործում:
Տարածական հուրը հաստատում է ամեն մի էներգիա: Լուսատուները հաստատում են հրի տիեզերական աղբյուրը: Խնդրում եմ հավատալ Հրեղեն Հոգու ստեղծագործ ուժերին: Եթե դուք տեսնեիք ոգու և սրտի աշխատանքը, ուրեմն կտեսնեիք, հիրավի, մագնիսի ստեղծագործումը: Երբ գիտակցությունը, լինելով մտավոր, կասեցնում է ընթացքը, այդ ժամանակ ջնջվում է սահմանը ֆիզիկականի և աստղայինի միջև: Իհարկե, տիեզերական ստեղծագործումը սքանչելի է այդպես անտեսանելիորե՛ն:
- - - - - - -
* Ըստ իս, այդ սլաքը՝ Մասիս սարն է, Ցից-սարը, Մերուն, մոլորակի Ողնաշարը: Եվ այս առումով ես կխնդրեի բոլորին ուշադրության արժանացնել այսօրվա իրավիճակը Հայաստանում և անել համապատասխան եզրահանգումներ:
Էջանիշներ