User Tag List

Էջ 64 96-ից ԱռաջինԱռաջին ... 145460616263646566676874 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 946 համարից մինչև 960 համարի արդյունքները՝ ընդհանուր 1438 հատից

Թեմա: Հրեղեն Հոգի (Ագնի Յոգա)

  1. #946
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,664
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԳԻՐՔ ՀԻՆԳԵՐՈՐԴ. "ԱՆՍԱՀՄԱՆՈՒԹՅՈՒՆ. Հատոր 1"


    283.


    Բոլոր հոսանքների տեղաշարժման ուղղությունը կախված է մագնիսի նկրտումից: Երբ արտահայտված են ազատ հոսանքները, նրանց ձգողությունն ուղղված է դեպի նման հոսանքներ: Դեպի ստեղծագործումն ուղղված բոլոր էներգիաները լարում են բարեշրջումը: Երբ ստեղծագործող ուժերն ուղղված են դեպի նոր աստիճանի արարում, տեղաշարժը հոգեսերմեր հավաքելու մեջ է ամփոփված: Իսկ երբ նկրտումը հիմնված է դեպի հակառակը ձգողության վրա, ուրեմն քայքայման ուժը հաստատվում է որպես տարանջատող ուժ: Մագնիսական ձգողությունների ներքո այնքա՜ն պատասխանատու է նկրտումը: Այդ պատճառով տարածությունը պետք է դիտարկել որպես բոլոր կենսական նախաձեռնությունները պարունակող գանձարան: Այդպես Անսահմանությունը կանչում է բոլոր ստեղծագործական նախաձեռնություններին:



    - - - - - - -



    284.


    Տարածության հուրը կրողների խնդիրներն այնքա՜ն նշանակալի են: Խոսելով տիեզերական տեղաշարժումների մասին, պետք է ասել, որ հոգևոր կենտրոնների տեղաշարժումներն այնքան կարևոր են, որ կարող են սահմանել ժողովրդի ամբողջ ընթացքը:
    Երբ տեղի է ունենում գիտակցության տեղաշարժ, նոր հոսանքի երևույթը հաստատավում է որպես կարմայական որոշում: Ինչպես ոգու սերմն է իր մեջ պարունակում բոլոր հնարավորությունները, այնպես էլ նոր ծնվող հրեղեն ստեղծագործումը շարունակելու է աճել այդ արտահայտված ընթացքի հետ: Երբ Հրեղեն Հոգու հրի ստեղծագործ ուժը լարում է տարածության հրի շիթերը, հիմնվում է տարածության և գիտակցության համահնչությունը: Այդպես կենտրոնները կենսականորեն արարում են, այդպես Հրեղեն Հոգու կրակները հոգեսերմեր են բոցավառում: Այդպես կենտրոնները խրախուսում են սխրանքի:



    - - - - - - -



    285.


    Հոգեսերմերի ձգողության սկզբունքը կոչվում է Տիեզերական Մագնիսի նկրտում: Ձգողության հիմքն ընկած է նույնության տարածական հոսանքում: Հոսանք առաքողն արթնացնում է նույնանման հոսանք, և Տիեզերական Մագնիսի թրթիռը պատասխանում է նկրտող էներգիային: Հետևաբար հոգեսերմերը սահմանում են գալիք բարեշրջումը:
    Տիեզերական Մագնիսի հոսանքը պարունակում է տարածական տեղաշարժի համար անհրաժեշտ բոլոր էլեմենտները: Հետևաբար այդպես հաստատվում է տիեզերական իրադարձությունների նախասահմանումը: Հոգեսերմեր հիմնադրողները կարող են սահանել իրադարձությունների շղթան և կարող են սահմանափակել դեպի հակադարձ լարման կազմավորումն ուղղված ստեղծագործումը: Այդ պատճառով այդպես արտահայտված է նոր հրեղեն նկրտումը: Մագնիսի ստեղծագործման մեջ գլխավոր դրդիչ ուժը պատասխան թրթիռն է:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  2. #947
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,664
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    286.


    Ոլորտները տարբերվում են իրենց լարումներով: Ոլորտների տակ նկատի ունենալուվ նկրտող էներգիաները, Մենք կարող ենք սահմանել ոլորտներն ըստ նրանց որակի: Ցածրագույն ոլորտը բաղկացած է դեպի ցածրագույն արտահոսքերը նկրտող էլեմենտներից: Բոլոր էլեմենտները ձգվում են տիեզերական մագնիսով: Ինչպե՞ս ուրեմն տարբերություն մտցնել տարածական հրի հոսանքների միջև: Նույնանման հոսանքների ձգողության հատկությունների մեջ դրսևորվում է նկրտման էությունը:
    Երբ հաստատվում է Լուսատու Նյութը, կարելի է խոսել կենսական էներգիայի էության մասին: Երբ խոսում ենք բարձրագույն ոլորտի մասին, ուրեմն նկրտումը բարձրագույն լարումն է: Ձգողության նմանությունը դրսևորված լարման հետ համապատասխանում է բարձրագույն ոլորտին: Սահմանվածի և նկրտման միջև անջատվածությունը ցածրագույն ոլորտի դրսևորում է տալիս: Այդպես Տիեզերքում անսահմանափակ մենամա՛րտ է ընթանում:



    - - - - - - -



    287.


    Հրով հագեցած ոլորտները ձգտում են կուտակել նրբագույն էներգիաների հոսանքներ: Ոլորտների պայքարում այդպես ներգրավվում են էներգիաները հրի հոսանքներով: Համաներդաշնականացված կենտրոնների կրողը ոլորտը հագեցնում է հրով: Միայն համաներդաշնականացված կենտրոնների ստեղծագործումը կարող է հակադարձել հրեղեն ձգողությունները: Միայն նուրբ էներգիաների Կրողը կարող է ընկալել բարձրագույն Ճշմարտությունը: Հետևաբար Մենք, մարդկության Եղբայրները, կարող ենք Ճշմարտությունը տալ նրան, ով ընդունում է Գոյության էությունը: Հետևաբար Մենք, մարդկության Եղբայրները, հայտնում ենք Ճշմարտության մի մասը: Երբ խոսում եմ մեծ Ճշմարտության մասի մասին, իհարկե, նկատի ունեմ այն Ճշմարտությունը, որը կարող է ընկալվել մեր մոլորակի վրա:
    Տարայի գիտակցությունն այնպես է նկրտված Մեր գիտակցության հետ, որ պնդում եմ, որ դա ընկալման ամենալարված կենտրոնն է:
    Մարդկության Եղբայրները ստիպված են հագեցնել տարբեր ոլորտներ:



    - - - - - - -



    288.


    Տիեզերական մագնիսի հոսանքները լարում են Տիեզերքում արտահայտված բոլոր հոսանքները: Ստեղծագործ ուժերի համակցությունները հաստատվում են բոլոր ոլորտների վրա: Տիեզերական մագնիսի ստեղծագործումը հաստատում է հոգեսերմերի համակցության համար անհրաժեշտ էլեմենտների բազմազանությունը: Հոգեսերմերն իրենց շուրջ հավաքում են այն էլեմենտները, որոնք անհրաժեշտ են նախասահմանված հոսանքը ձևավորելու համար: Այդպես հոգեսերմերը կարող են ձևավորել այն ոլորտը, որը ներդրված է միջուկի մեջ: Նուրբ էներգիաների հոսանքները կուտակվում են այն միջուկի շուրջ, որը պարունակում է բոլոր անսահման նախաձեռնությունները:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  3. #948
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,664
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    289.


    Պատասխան թրթիռը լարում է Տիեզերական Մագնիսը: Տարածական հուրը հագեցած է այդ թրթիռներով: Տիեզերական Մագնիսը հավաքում է դրսևորված կրակների այն մասերը, որոնց մեջ հարազատ հոսանքներ են համահնչում:
    Լուսատու Նյութն է հանդիսանում այն նկրտումը, որը նուրբ էներգիաներ է ծնում: Ոգին և Լուսատու Նյութն արարում են միանման: Մեծ արարիչ ոգին ստեղծում է բոլոր նկրտումները:
    Եթե մարդկությունը հասկանար, որ նկրտման ուրախությունը հաստատվում է ոգով, հաստատ դեպի ոգեգիտակցում կձգտեր: Մարդկության Եղբայրները ոգեգիտակցումը հաստատում են որպես դրսևորված հզորություն: Ոգեգիտակցման համար խոչընդոտներ գոյություն չունեն: Ամենաթափանց ոգին կբացի անհասկացողության վարագույրը: Ոգին հերքողները կարող են այդպես հաստատել տիեզերական քայքայումը: Դեպի Տիեզերական Մագնիսը նկրտող ոգին ընդունողները կարող են հաստատել տիեզերական հավասարակշռությունը:



    - - - - - - -



    290.


    Հրեղեն Հոգու ոգեգիտակցումը հաստատում է հոգեսերմերի ուղղությունը: Ստեղծագործումը հաստատվում է ոգեգիտակցմամբ: Հրեղեն Հոգու արձակած ամեն թրթիռ իր առանձնահատուկ հատկությունն ունի: Շրջապատող միջավայրին առնչվող ճառագայթը հաստատում է տարբեր լարումներ, այսպես ասած քիմիական պրոցես: Այդ թրթիռներն ազդում են միջավայրի հոսանքների լարման վրա: Հրեղեն կենտրոնների հատկությունն այդպես նկրտում է հանդիպակած էներգիաների երևույթը: Հրեղեն Հոգու կենտրոնների ստեղծագործումը հաստատում է անընդմեջ փոխակերպումը: Ոգու բաժանելիության ներքո ստեղծագործումը դրսևորվում է տարբեր ոլորտներում, այդ պատճառով հզոր ոգին աշխատում է անխոնջ: Մտաբերե՛նք ոգու ստեղծագործաբար նկրտող դրդիչ ուժը:



    - - - - - - -



    291.


    Կենսական ընթացքի զարկերակումը կոչվում է Տիեզերական Մագնիսի դրսևորում: Ամբողջ մատերիան Տիեզերքում հաստատվում է կենսական զարկերակմամբ: Մեկ համակցության հաստատումն են արդյոք այդ զարկերակումները, թե փոխակերպման լարում, - հիմքում, միևնույն է, ընկած է զարկերակումը: Մարդկության բոլոր նկրտող ուժերը կախված են այդ զարկերակումներից: Այդ զարկերակման հաստատումն է հանդիսանում հոգեկան էներգիայի ստեղծագործումը, և կասեցնել այն անհնա՛ր է: Եվ նրանք, ովքեր պնդում են, որ Տիեզերքում ոչինչ արտահայտված չէ քայքայման վրա, կարող են ճշմարիտ լինել: Մենք հաստատում ենք Տիեզերքի անսահմանափակ զարկերակումը:



    - - - - - - -



    292.


    Զարկերակումը նկրտում է կենտրոնների հուրը: Հրեղեն Հոգու հրի լարումն ընթանում է Տիեզերական Մագնիսի լարմանը համընթաց, հոսանքները զարկերակում են միանման: Տարբեր ոլորտների վրա հոսանքները նկրտում են զարկերակումների արտահայտմամբ: Չի կարելի ասել, թե տարբեր ոլորտներն անջատ են, բայց կարելի է պնդել, որ տարբեր ոլորտներ գործում են ըստ նույնականության: Իհարկե, հին ուժերի հոսանքները վերամշակվում են, և նոր տիեզերական ուժ է ծնունդ առնում: Այդպես զարկերակման հատկությունը պահպանվում է բոլոր ոլորտների վրա, այդպես Հրեղեն Հոգու հուրը Տիեզերական Մագնիսի նոր ուժեր է ամրապնդում: Հրեղեն Հոգու կրակները, հիրավի, ճանապարհ են տալիս դեպի հեռավոր աշխարհներ:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  4. #949
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,664
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    293.


    Ամեն միտք, ամեն գործողություն ծնում են իրենց հոգեբուխ հոսանքները: Այդ հոսանքները տարածվում են Տիեզերական Մագնիսի բոլոր ձգողությունների վրա, երբ մտքի նկրտումը դեպի ակունք է ուղղվում: Հոգեբուխ հոսանքները միշտ հատկություն են տալիս մտքի ուղղությանը: Երբ գործողությունը նկատի է ունենում բացասական որակ, հոգեբուխ հոսանքները տարածվում են որպես բացասական էներգիաների օգնականներ:
    Նախասահմանված գործողությունը հատուկ է տարածության ազատ հոսանքին, այդ պատճառով հոգեբուխ հոսանքները համակցվում են ազատ հոսանքների հետ, ձգելով նրանց դեպի իրենց նկրտումները: Հոգեբուխ հոսանքների ստեղծագործումը հարաբերական է հոսանքին, որն իրենց ծնում է: Այդպես տարածությունը լիքն է հոգեբուխ էներգիաներով: Այդպես Տիեզերքում տեղի է ունենում անսահմանափակ պայքա՛ր:



    - - - - - - -



    294.


    Հոգեբուխ հոսանքները, որոնք տարածում է Հրեղեն Հոգին, համապատասխանում են բարեշրջմանը: Առաքված հոգեբուխ հոսանքը ծնում է իր սերմը, և ծնունդ է առնում համապատասխան գործողություն: Բոլոր Բոդհիսատվաներն օգտվում էին այդ հոգեբուխ հոսանքներից իրենց ծառայության անձնվիրության մեջ, այդ պատճառով այդքան բարձր ենք դասում այդ դրսևորումները: Մշտապես տվող Հրեղեն Հոգին հոգեբուխ հոսանքներ է արարում, այդ պատճառով այդքան գնահատում ենք հրեղեն ստեղծագործման ամրապնդումը:



    - - - - - - -



    295.


    Մարդկության մեջ ինչպես տիեզերական իրականության, այնպես էլ դատարկության անչափելի հասկացություն է բնակվում: Ինչպե՞ս իրականությունը կարող է վերաբերվել միայն մակերևույթին: Երբ ցավի երևույթը ջղաձգություններ է հրահրում, ինչպե՞ս ուրեմն հերքել այդ ցավը հրահրող պատճառը: Ինչպե՞ս ուրեմն բոլոր դրսևորումների հաստատման մեջ աչքից բաց թողնել իրականությունը: Իրականության ոլորտները պետք է հասկանալ որպես Տիեզերքի գոյություն: Չէ՞ որ չի կարելի օրենքներ կառուցել գոյություն չունեցող բանի վրա: Չէ՛ որ Անսահմանության մեջ պետք է ընդունել այն հարաբերականությունը, որը մեր հասկացություններն է ստեղծում: Ուրեմն փակենք կյանքի օղակը դատարկության հասկացությունից դուրս: Այդպես իրականությունը լարում է մեր Գոյության ամե՛ն ակնթարթ:



    - - - - - - -



    296.


    Հրին ոչինչ չի կարող դիմադրել: Բարեշրջման ոլորտում ոչինչ չի կարող դիմադրել հրին: Մտքի անտեսանելի ուժը և նրա արտահայտումները լարվում են հրի նրբագույն էներգիաներով: Հրի ոլորտում լարման դրդիչ ուժը նկրտում է ստեղծագործելու ընթացքին: Գոյության դրդիչ ուժը հուրն է, և այդ տարերքը գործում է ամեն շնչի մեջ:
    Ֆիզիկական կրակը, աստղալը, մտավորը, - ամեն մեկը հաստատվում է իր ոլորտում: Եվ անհնար է անվանել նուրբ էներգիաներին հատուկ հետևանքների ոլորտը, այդ պատճառով հարկ է հետևել ամեն առանձին պրոցեսի ծննդին:
    Հին վեճն այն մասին, թե որ էներգիան է առաջնայինը, չեղարկվում է հրի ծննդյան օրենքի երևույթով:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  5. #950
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,664
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    297.


    Երբ լարվում է հրի ամբողջ նկրտումը, Հրեղեն Հոգու հոգեբուխ հոսանքները լարում են խթանիչի ստեղծագործ ուժը: Երբ հրի խթանիչն ուղղորդվում է գիտակցաբար, չկա այդ դեպքում որևէ հզոր պնդում, որը կարող էր դիմադրել: Այդպես հզոր կրակների նկրտումը հաստատում է անհրաժեշտ երևույթները: Այդպես աստղալ հրի մասին այն պնդումները հիմնված են ճշմարտության վրա: Այդպես Հրեղեն Հոգու և Տարայի կրակները բարեշրջման համար անհրաժեշտ հաստատումներ են ստեղծում:



    - - - - - - -



    298.


    Շատերը պատրաստ են ընդունել, որ Տիեզերքը ճանապարհորդում է կամ դեպի բարձրագույն նվաճումը հաստատող, կամ դեպի կործանման հասցնող մի կետի: Միայն թե չեն կարողանում գիտակցաբար ընդունել, որ Տիեզերքի ուժը հաշվարկված է նկրտող էներգիային համապատասխան:
    Եթե հնարավոր լիներ հայացք նետել կյանքի այն լաբորատորիայի վրա, որը հիմնում է բոլոր ստեղծագործական համակցությունները, մարդիկ ըմբռնում կցուցաբերեին այն օրենքների հանդեպ, որոնք անտեսանելիորեն բանեցնում են Տիեզերքը: Հետևաբար անտեսանելի աշխարհը մի մերժեք կյանքից, հետևաբար հոգեստեղծագործման մեջ պետք է հասկանալ անտեսանելի ուժը որպես խթանիչ:
    Այդպես անսահման նկրտվածության մեջ անընդմեջ անտեսանելի էներգիաներ են ստեղծվում:



    - - - - - - -



    299.


    Կենտրոնների հոգեստեղծագործման մեջ ընդունվում են անտեսանելի նրբագույն էներգիաներ: Կենտրոնների հետ համագործակցության մեջ բոլոր լարված էներգիաների համակցություն է ընթանում: Այդ պատճառով բոլոր ոլորտներում այդքան սփռված է նկրտող արարչագործությունը: Այդպես տարածությունը ծածկվում է նկրտող մտքով: Նյութի խտացումը նրբագույն էներգիաներով և լարված ստեղծագործման բարդությունը հաղթահարվում են տարածական հրի դրսևորմամբ, այդ պատճառով այդպես ոգեստեղծագործում են կենտրոնները: Երբ մտքի ցանկությունը թափանցում է տարածության բոլոր շերտեր, կենտրոնների նկրտումն ընթանում է Տիեզերական Մագնիսի հետ:
    Հոսանքները շատ են փոխվում, և տատանվում է երկրի կեղևը, և մոլեգնում են ստորգետնյա կրակները:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  6. #951
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,664
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    300.


    Բացարձակ Գիտակցությունն ու Կատարյալ Սիրտը միևնույն Աղբյուրն են: Երբ Մենք ասում ենք, որ կենսական արտահոսքը բխում է այդ Էությունից, մարդկությունն այդ Ճշմարտությունը կարող է ընդունել: Տիեզերական մագնիսի ստեղծագործումը կենտրոնացած է նկրտող էներգիաներից կենսական արտահոսքեր դուրս կորզելու վրա: Կատարյալ Սրտի ուժը հագեցնում է բոլոր տիեզերական հոսանքները: Այդ արտահոսքերից են համադրվում կյանքի բոլոր արտահայտումները: Միայն չնկրտող էներգիաներն են ծառայում որպես կողմնակի հոսանքներ:
    Համադրությունների բարդությունը տիեզերական նշանակմանը չի պատկանում: Տիեզերական մագնիսը համակցում է ներդաշնակ ուժերը և բոլոր ներմուծվող էներգիաները լարում է այն բանի համար, որպեսզի նրանց նկրտի գործունեության: Այսպես կոչված պատահական համակցություններն ուղղորդվում են նաև տիեզերական ստեղծագործման նկրտմամբ:
    Դեպի ձգողության ստեղծագործումը նկրտող տարերքը հատուկ է հաստատված խթանիչին: Կատարյալ Սիրտն ընդունում է բոլոր նկրտող էներգիաները և բազմակողմանիորեն ոգեշնչում է նրանց: Ինքնակամությունը ստեղծագործական համակցությունների բանաձև չի դիտարկում:
    Այդպես Անսահմանությունը հաստատում է Կատարյալ Սրտի բոլո՛ր աղբյուրները:



    - - - - - - -



    301.


    Կատարյալ Սիրտը կարող է այնքան ամրապնդել բնության ուժերը, որ յուրաքանչյուր մարմին կկարողանա կյանք ունենալ: Կատարյալ Սիրտն իր մեջ ամփոփում է ստեղծագործ ուժերի կյանքի բոլոր ծնունդ առնող երևույթները:
    Բացարձակ Գիտակցությունը, որտեղից մարդկությունը քաղում է իր նկրտող բնահյութը, հոգ է տանում ստեղծագործական դրսևորումների ամրապնդման մասին: Տիեզերական էներգիաների արարչագործությունն ուղղորդված է Կատարյալ Սրտի կողմից: Չէ՞ որ գործողության շարունակելիությունը Տիեզերքում անվերջանալիություն է կոչվում: Ինչպե՞ս ուրեմն այդ հասկացությունը չկիրառել այն էներգիայի վերաբերյալ, որը նկրտում է ոգին դեպի բարձրագույն ոլորտներ: Երբ նույնիսկ բույսերը ջանում են նրբություն ցուցաբերել, ուրեմն ինչպե՞ս նույն օրենքը չկիրառել մարդկության հանդեպ: Կատարյալ Սիրտը բոլոր էներգիաները դեպի այդ վերելքն է ուղղում:
    Հավերժ շարժվում է Բացարձակ Գիտակցությամբ և Կատարյալ Սրտով ուղղորդվող տիեզերական հուրը:



    - - - - - - -



    302.


    Կատարյալ Սրտի բոլոր դրսևորումները համապատասխանում են այն բոլոր կրակներին, որոնք ոգին դեպի Ընդհանուր Բարիք է նկրտել: Ոգու կրակները լարվում են բարձրագույն ոլորտների կենտրոններով, այդ պատճառով ամրապնդվում է ոգու շփումը ոլորտների հետ:
    Կատարյալ Սրտի մագնիսը նախատեսում է նկրտող ոգու հետ շփումը: Դեպի ու՞ր կուղղվի ուրեմն Կատարյալ Սրտի լուսակիր ճառագայթը: Ամեն գիտակից պատասխան նույնության թրթիռ է, հետևաբար կենտրոնների արտահոսքերն իրենց հերթին ուղղորդում են, հրահրելով գիտակցված նկրտում: Ստեղծագործ հրի կենտրոնները կառուցում են մարդկության սանդղափուլերը, այդ պատճառով այդքան բազմակերպ են նկրտում Հրեղեն Հոգու կրակները:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  7. #952
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,664
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    303.


    Բարձրագույն օրենքների գիտելիքին տիրապետելը Մարդկության եղբայրներին կհաստատի որպես դեպի բարեշրջումն առաջնորդողների: Երբ ծնունդ է առնում նոր մոլորակ, հավաքվում են բոլոր էներգիաների դրսևորումները նոր տիեզերական օրենքներ հաստատելու համար: Գիտելիքներին տիրապետելը մարդկությանը դեպի լավագույն նախշահյուսվածքներ է ուղղորդում: Չէ՞ որ ամեն էներգիա պետք է լարվի այլ, առաջնորդող և հրապուրող էներգիայով: Նյութական և հոգևոր ոլորտների վրա էներգիաները լարվում են նույնորեն, հետևաբար օրենքները համակողմանի համակցված են:
    Մարդկության եղբայրները նախագծում են մարդկային բարեշրջման ծրագիրը, աշխատելով տիեզերական էներգիաների հետ, լուսատուների բոլոր հոսանքներին համապատասխան: Եվ արտահայտելով առաջընթացի համար ընտրայլ ուղիներ, Մենք, մարդկության Եղբայրները, ամրապնդում ենք լավագույն նախշահյուսվածքները: Տիեզերական Մագնիսի ձգողությունը կարող է ազդել Մեր դրսևորումների վրա և մարդկությանն ուղղորդել Լուսատու Նյութի փայլքի միջով: Այսպիսով, մարդկության Եղբայները բարեշրջման այն Շարժիչներն են, որոնք մարդկությանը գիտակից վերաբերմունք են ուսուցանում մոլորակի կարմայի հանդեպ: Այդ պատճառով պետք է հասկանալ, որ կապող հզորությունը բնակվում է Տիեզերական Մագնիսի բոլոր դրսևորումների միջև: Ուրեմն նայենք մարդկության Եղբայրների վրա որպես համաշխարհային դրսևորումների հետ կապող օղակի, ուրեմն ընդունե՛նք Վեհապետների Պատգամը:



    - - - - - - -



    304.


    Լուսատուները նախատեսում են կյանքի ամենաճշգրիտ ժամկետներն ու նրա ավարտը: Քանի որ վերջը նաև բեղմնավորում է, ուրեմն նոր կյանքի երևույթը հաստատվում է միևնույն օրենքով: Ժամկետն արտահայտված է կյանքի խթանիչի միակ օրենքով, այդ պատճառով Լուսատուներն արարում են ըստ իրենց հատուկ ձգողության: Այդպես Մեծ Անցման ներքո Լուսատուները գիտակից վիճակի մեջ են նախորոշում ամբողջ ճանապարհը, բայց գիտակից վիճակը ոչ միշտ է զգում իր ուղղությունը և իր տենչանքների ուժով ձգում է Լուսատուների՝ իր զգացմունքների լարմանը համապատասխան ճառագայթները: Միայն ոգին, որը զգում է բարձրագույն լարումը, կարող է նկրտել դեպի սահմանվածը, այդ պատճառով մարդկային ճանապարհի վրա այդքան հաճախ ոչնչանում են լավագուն սահմանումները:
    Լուսատուները նշանակված են որպես մարդկության ուղեցույցներ:



    - - - - - - -



    305.


    Ծոծրակին պտտվող կենտրոնները հաստատում են պայծառալսողության ուժեղացումը, նրանք գտնվում են այնտեղ, որտեղ խաչվում են կենսական նկրտող հոսանքների երկու գլխավոր վտակները: Կենտրոններն ամրապնդվում են, որպես հեռավոր աշխարհների հետ հարաբերությունների համար անհրաժեշտ էներգիաների կրողներ: Այդ կենտրոնը լարում է ականջի կենտրոնը, այդ պատճառով այդքան կարևոր է նա:
    Կարգավորիչը չի կասեցնում կենտրոնի աշխատանքը: Կարգավորիչը պաշտպանում է մարմինը հրդեհի վաղաժամ բռնկումից: Կենտրոնների ստեղծագործական հաստատման երևույթը շարունակվում է որպես փոխակերպում: Այդ պատճառով կենտրոնների ստեղծագործումը լարված է, և ավարտին կհասնի իր ժամին:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  8. #953
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,664
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    306.


    Նուրբ և ստեղծագործական էներգիաների գերակշռությունը տիեզերական հրին հնարավորություն է տալիս դրսևորվել որպես կենսատու հզորություն: Բոլոր դրական էությունների գերակշռությունը կենսատվություն է տալիս բոլոր նախաձեռնություններին: Այդպես տիեզերական հուրը գոյություն ունի որպես էներգիաների մեծ կուտակիչ: Գիտակից, դրսևորված էության հաստատումը լարում է բոլոր թելերը: Ինչպես ուրեմն չընդունել, որ որ հավասարակշռության օրենքը չարը և բարին հավասարահաստատող օրենք չէ: Եվ լույսի ու մթի անհավասարակշռությունը մարդկությանը կյանքի հենց այդ սպասելի բանաձևն է տալիս: Իհարկե, կյանքն այնքան անհավասարակշռված է, որ տարբեր առիթներ հաստատվող տեսանելիություն են տալիս: Բայց պետք է համակվել կյանքի գաղտնիքով, որպեսզի հասկանաս, որ մոլորակի խեղդիչ արտահոսքերի մեջ էլ այնուհանդերձ կա հզորություն, որը նուրբ էներգիաների գերակշռություն է կուտակում:
    Այլ, ավելի մաքրված դարաշրջաններում, այդ էներգիաները կարող էին նկրտել դեպի լավագույն աստիճանների արարչագործումը: Բայց մեր հաստատված, դրսևորված ժամանակաշրջանում Մենք, մարդկության Եղբայրները, լարում ենք էներգիաները մոլորակին աջակցելու համար:
    Այդպես Տիեզերքում ապրում է բարու գերակշռությունը չարի վրա և ամբողջ անսահման կյանքը շնչում է նրանով որպես տարածության հու՛ր:



    - - - - - - -



    307.


    Հրի ստեղծագործման մեջ դրսևորվում են բոլոր նկրտումները դեպի առավել կատարյալ մարմինների արարչագործություն: Հրեղեն Հոգու ստեղծագործման մեջ նկրտումներ են դրսևորվում դեպի բարձրագույն ըմբռնումների երևույթների հաստատում: Այդպես մարդկության Եղբայրներն ու հաստատված բարեշրջման Եղբայրներն ընթանում են Լուսատու Նյութի դրոշի ներքո: Այդ կրակները նույնական են նրբագույն էներգիաների հոսանքների հետ: Նկրտման գերակշռությունը դեպի հղկում լարում է Լուսատու Նյութի փայլքի ճառագայթները:
    Հաճախ են տարակուսում, ինչպե՞ս չի խեղդվում մարդը իր ծնած գործերի մեջ: Մենք պատասխանում ենք՝ ձեր Եղբայրների ոգու հուրը ցրում է ձեր կուտակած շնչարգելանքները:
    Այդպես կարմիր ու սև կայծերի միահյուսումը մատնանշում է մենամարտը, բայց այդ մենամարտի մասին գիտեցողները դեպի Մեզ ուղղված հրեղեն նկրտումով առնչվում են ծանրաբեռնվածությունը կոտրող Ճառագայթի արծաթին: Այդպես Տարան և մարդկության Եղբայրները դեպի մարդկությունն օգնության նկրտմամբ միավորվում են մենամարտում:



    - - - - - - -



    308.


    Տիեզերական Մագնիսը հիմնված է բոլոր էներգիաների մասնիկների ձգողության վրա, այդ պատճառով համապատասխան արտահայտված մեծություններից մեկ էներգիան անջատել անհնար է: Քաշերի բարձրացումը կամ նվազեցումը կախված է էներգիաների անհամաչափելիությունից կամ աններդաշնակությունից: Կողմնակի ուժերի ներխուժումը կամ համընթաց հոսանքը ուղղություն են տալիս Տիզերական Մագնիսի հոսանքներին: Հոսանքները տիեզերական ստեղծագործման նոր էջ են բացում: Այսօր ստացողը կտա վաղը: Կշեռքի նժարը հակառակ կողմ կթեքվի: Տարածության պահոցները լիքն են նմանատիպ արձանագրություններով: Այդ արձանագրությունները լիքն են մարդկային խեղաթյուրումներով: Միայն բարեշրջմանը ծառայությունը կարող է ամրապնդել Տիեզերական Մագնիսին համապատասխան ստեղծագործումը, այդպես Մենք արարում են Տիեզերքի հետ միանման:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  9. #954
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,664
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    309.


    Երբ Մենք ներգրավում էինք համագործակցելու, Տիեզերական Մագնիսը հաստատեց գործերի արտահայտումը: Երբ Մենք Լուսատուների հոսանքի ընտրություն ցուցաբերեցինք, մագնիսը ցույց տվեց ուղղությունը: Գիտենալով մոլորակային նկրտումների բոլոր տատանումները, Մենք նոր նկրտմանը հզորություն տվեցինք: Այդպես հաստատվեց նախանշված նոր աստիճանը: Մենք լավագույն ճակատագիր տվեցինք լավագույն երկրին: Այսպես կարելի է ասել մարդկությանը՝ ըմբռնում ցուցաբերեք միայն հաստատված Պատգամներին, այդ Պատգամներով միայն կանցնե՛ք:



    - - - - - - -



    310.


    Կյանքի հիմքը հաստատվում է Տիեզերական Մագնիսի ձգողությամբ: Սկզբունքը, որն արարում է բարեշրջման հետ միասին, այնքան անխախտ է, որ միայն հրի ուժը կարող է ուղղել նրան գործողության հունի մեջ: Մնացած բոլոր ուժերը կարող են ծառայել միայն որպես շփում սահմանված ճանապարհը հզորացնելու համար:
    Շատ են վիճել գիտնականներն այն մասին, երբ նվաճված է արդեն զարգացման բարձրագույն աստիճանը, տեղի ունենու՞մ է արդյոք Տիեզերքում վերադարձ դեպի ցածրագույն վիճակին: Խելամիտ է կարմայի ըմբռնում գործադրել Տիեզերքում առաջադիմող ամեն ինչի վերաբերյալ: Կարմայի ոչ այն ըմբռնումը, որը մարդկությունն ընտելացել է կիրառել, որպես հատուցում կամ հաշիվների վարձահատուցում, այլ որպես վերևից եկող, բարեշրջում արտահայտող գործողություն: Բոլոր ստեղծագործական նախաձեռնությունները նախասահմանվում են այդ կարմայի օրենքով: Շատ նախաձեռնություններ չեն համապատասխանում այդ օրենքներին, բայց բարեշրջման կարմայի գիտակցության մեջ սերմանված նախաձեռնությունն ապրում է տարածության մեջ և շարժվում է Տիեզերական Մագնիսի հոսանքներով:



    - - - - - - -



    311.


    Իհարկե, Ընդհանուր Բարիքի առաջխաղացման վրա հիմնադրված նախաձեռնությունը պետք է ապրի: Իհարկե, իր հիմքում ոգու վերածննդի սկզբունք և գիտակցության մակարդակի բարձրացում ունեցող նախաձեռնությունը պետք է առաջ խաղացվի հենց նրանց օգնությամբ, ով դեպի բարեշրջում է ձգտում: Այն նախաձեռնությունները, որոնք նկրտված են դեպի գեղեցկության սկզբունքը, պետք է ապրեն: Այն նախաձեռնությունները, որոնք Մեր կողմից հիմնվել և ամրապնդվել են, պետք է ծաղկեն: Չի եղել այնպիսի մի կախարդական հեքիաթ, ինչպես հորինված աստիճանը: Եվ ուրեմն ասենք. "Թանկարժեք Քար ենք բերում Մեծ Ապագայի կառուցման համա՛ր":
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  10. #955
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,664
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    312.


    Կարման որպես կենսատու հզորություն է գործում այնտեղ, որտեղ հաստատվում է Լուսատուների ընթացքը: Բարեշրջմանը համընթաց կարմայի հոսանքը Տիեզերական Մագնիսի երևույթ է կոչվում: Լուսատուների ստեղծագործումն այնպես է նախորոշված, որ նրա հիմքում անխախտ ընկած է այն խթանիչը, որը նախանշում է շարժումը: Բոլոր ժամկետները կախված են այդ կարմայական նախանշումներից: Լուսատուների ընթացքը և Բարձրագույն Գիտակցությունն ուղղորդում են բոլոր տիեզերական ժամկետները, այդ պատճառով, երբ մարդկությունը չի ընդունում Տիեզերական Մագնիսի հղած հնարավորությունները, ստացվում է ավերում: Մոլորակը ծածկված է այդ տհաճ առաքումների արտահոսքերով, այդ պատճառով բոլոր ստեղծագործական լարումները դրսևորված են ոչ այնպես, ինչպես նախատեսված էր: Բոլոր աններդաշնակ պրոցեսներն այդպես ծնունդ են առնում տարածության մեջ: Այդ պատճառով այդքան կարևոր է մարդկությանը տոգորվել մեծ տարածական առաքումների հոսանքներով, միայն այդպես կարելի է հաստատել կապը հեռավոր աշխարհների հետ:



    - - - - - - -



    313.


    Տիեզերական Մագնիսի հոսանքներով նախանշանակված կարման երկրին նաև հրեղեն ներհոսում է սահմանում: Երբ կրակոտ Հրեղեն Հոգու կենտրոններն այրվում են, միշտ կարելի է պնդել, որ ստորգետնյա և վերգետնյա կրակները նկրտված են դրսևորման: Կենտրոնների հրի արտահայտումը կարող է լարել տարբեր դրսևորումներ: Երբ Տիեզերական Մագնիսը հաստատում է դեպի հայտնի հիմքը նկրտումը, ուրեմն կարելի է պնդել, որ կարմայի շիթերը միավորվել են մեկ ուղղությամբ: Երբ կարելի է պնդել, որ մագնիսը միաձուլվում է տարածական հրի դրսևորումների հետ, այդ ժամանակ արտահայտվում է Գոյության բարձրագու՛յն դրսևորումը:



    - - - - - - -



    314.


    Երբ Լուսատուների ճառագայթներն ուղղորդում են Տիեզերական Մագնիսը, դեպի բարեշրջումը նկրտող հոսանքը համաձայնեցվում է առաջադրանքի լարման հետ: Այդպես Տիեզերական Մագնիսի ստեղծագործումը համաձայնեցվում է Լուսատուների ընթացքի հետ: Այն առաջադրանքները, որոնք ուղղորդված են դեպի նկրտող Լուսատու Նյութը, իհարկե, ստանում են բոլոր նրբագույն էներգիաները:
    Ինչպե՞ս է ուրեմն Տիեզերքը բաշխում իր ճառագայթները: Արարչագործ ճառագայթը նաև արտացոլող կլինի: Կուտակող ճառագայթը նաև ցրող ճառագայթ կլինի: Հիմնող ճառագայթը նաև ավերող ճառագայթ կլինի: Լավագույն բանաձևն արարելու համար պետք է հավաքել լավագույն համակցությունները:
    Այդ համակցության համար Տիեզերական Մագնիսը հավաքում է այն համադրությունները, որոնք համապատասխանում են տվյալ բանաձևին: Դրա համար մարդկությունը պետք է հիշի, որ միևնույն ճառագայթը փոխակերպում, մաքրում և արտացոլում է: Դեպի բարեշրջումն ուղղված մտքի արտահայտումը նույն որակներն ունի: Մտքերի ճառագայթը հզոր է: Այդքան անսահմա՛ն է արարչագործությունը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  11. #956
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,664
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    315.


    Իհարկե, Լուսատուների ճառագայթները նախորոշում են անհրաժեշտ հոսանքների ընթացքը և այդպես հաստատվում են բոլոր նախագուշակությունները: Այդպես Լուսատուները նկրտում են ամեն ինչ, ելնելով այն բանից, ինչ նախանշանակել է Տիեզերական Մագնիսը: Այդ պատճառով Մեր Պատգամով ուրվագծվածը կարելի է վերագրել Տիեզերական Մագնիսի կողմից նշանակածին: Իհարկե, Լուսատուների արձանագրություններում կարելի էր գտնել Մեր կողմից ուղարկված ընտրյալների հաշվարկը: Մեր հաստատած երևույթը հաշվարկված է:
    Եթե գիտելիքը մարդկանց թույլ տար բարձրագույն ոլորտներ, կարելի կլիներ արդեն կարդալ ավարտի որոշումը: Բայց այդ սրբազան լուծումները պահպանում են Վեհապետները: Երբ մարդկության ոգին վեր հառնա, այդ ժամանակ կլայնանա իմացությունը: Հետևաբար բարձրագույնը հասանելի է բարձրագույնին միայն:



    - - - - - - -



    316.


    Մարդու նախասահմանումը մոլորակի վրա քիչ է հասկացվում: Տիեզերական էության հայտնությունն, իհարկե, պետք է նախասահմանում ունենա, բայց մարդկությունն այնքան կուրորեն է սլանում դեպի իր նեղ հորիզոնը, որ իր տիեզերական նշանակումը տեսնել չի կարողանում:
    Տիեզերքի ստեղծագործումը նշանակում է տալիս նույնիսկ ամենափոքր որդին: Ամեն ինչ Տիեզերքում արարում է իր նշանակման համեմատ, և ճիշտ այնպես, ինչպես արտահայտված է մարդու հարաբերությունը ցածրագույն արարածների հետ, այդպես էլ գոյություն ունի բարձրագույն ոլորտների հարաբերությունը: Տիեզերական Մագնիսի ստեղծագործումը նախորոշում է յուրաքանչյուր գործողություն և դեր, որը վիճակված է խաղալ ամեն մի արարածի: Այդ առումով մարդկային ոլորտները նշանակվում են համագործակցության համար: Գերագույն Գիտակցությունը լարում է բոլոր տիեզերական ոլորտները, այդ պատճառով մարդու նախասահմանման համար որպես հիմք են ծառայում Անսահմանության գեղեցկությունն ու համագործակցությու՛նը:



    - - - - - - -



    317.


    Բոլոր ոլորտների համագործակցության մեջ ներդրված է հրի ստեղծագործումը: Ոլորտների ուժերը փոխանցվում են տարածության հրով: Հրի ստեղծագործումը հաստատողները կարող են ասել, որ ծառայում են բարեշրջմանը, այդ պատճառով լսողության կենտրոններն այդքան կապված են հրի հետ: Նկրտող կենտրոնի ամեն դրսևորում պայծառալսողություն է արտահայտում; իր հերթին, պայծառալսողությունը տեղաշարժ է տալիս մարդկությանը:
    Վեհապետները դյուրըմբռնող աշխատակիցների և վկաների կարիք ունեին, այդ պատճառով բոլոր կենսական դրսևորումները պետք է վկաներ ունենան, միայն այդպես կարելի է Ճշմարտությունն արարել: Հետևաբար բոցավառ Հրեղեն Հոգին այդպես նկրտում է դեպի հրի դրսևորումը մարդկությանն օգնելու համար: Իհարկե, բոցավառ կենտրոնի երևույթը ծառայում է մարդկությանը, այդ պատճառով Մենք այդքան պահպանում ենք Մեր ուղարկվածներին; ամենադժվար առաջադրանքն է:
    Դժվար էր Մեզ մաքուր հրի ընդունիչ գտնել: Երբ Տարայի առաջադրանքն այսպես փայլում է, կարելի է ուրախանա՛լ:



    ՎԵՐՋ ՀԻՆԳԵՐՈՐԴ ԳՐՔԻ
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  12. #957
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,664
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԱՆՍԱՀՄԱՆՈՒԹՅՈՒՆ

    ՀԱՏՈՐ 2


    ԳԻՐՔ ՎԵՑԵՐՈՐԴ




    1930





    =========


    318.


    Մարդկային հաջողությունների հաշվարկի վրա է գտնվում բարձրագույն լարումների ոլորտի նվաճումը: Երբ մարդկությունն ընտելանա ցածրից դեպի բարձրը փոխակերպման գիտակցությանը, կարելի կլինի նրանց ոգեըմբռնում առաքել: Չէ՞ որ կյանքի իմաստը շարադրվում է տիեզերական ճառագայթների նախշերից: Մի՞թե ճառագայթներով չեն գործվում կյանքի նախշերը: Մի՞թե այդ նախշերը հազարամյակներով չեն հավաքվում: Այդ տիեզերական նախշերն ուղղորդում են կյանքի բոլոր նկրտումները: Երբ ճառագայթները նախասահմանված են Տիեզերական Մագնիսի երևույթով, այդ ժամանակ նախշը հզոր է և անխախտ: Այդպես տարածության արձանագրություններում ներառնված է ամեն մի ոգու զարդանկարը: Իր նվաճումները կարող է հաշվարկել այն ոգին, որն իր նախշով զարդարել է կյանքի սանդուղքը բարեշրջման ճանապարհին: Եթե ոգին հաշվարկում է իր նվաճումները որպես հատուցում, ուրեմն, իհարկե, անձնական նկրտումների փոխանցք է ստացվում:
    Կյանքերի հաշվարկի վրա հաստատվում է առաջընթացը դեպի Անսահմանությու՛ն:



    - - - - - - -



    319.


    Հրեղեն նվաճումների հաշվարկի վրա ճանաչվում է Հրեղեն Հոգու անձնվիրությունը: Երբ Մենք պնդում ենք, Հրեղեն Հոգու դեպի բարեշրջումն ուղղված հրի նախշի հզորությունը հավասար է տարածության հրին, Մենք հաստատում ենք նրա դրսևորումը, որպես տիեզերական համագործակցություն: Տիեզերական Մագնիսի նախշն այդպես տարածականորեն արտահայտված է Լուսատուների ճառագայթներով: Երբ Լուսատուները համակարգում են ճառագայթների լարումը, Տիեզերական Մագնիսն ընդունում է բոլոր ձգողությունները: Երբ դրսևորված կողմը ոչնչացնում է այն նախշերը, որոնք դրված են բարեշրջման հիմքում, այդ ժամանակ ոչնչացվածը նախշն ուղարկում է վերամշակման: Երբ մարդկության ոգին ուղղվում է դեպի Տիեզերական Մագնիս, կարելի է պնդել, որ համագործակցությունն արտահայտված է:
    Այդպես Տարան և Արքատը արտահայտում են համագործակցությունը և լավագույն նախշերն են գործում, հաստատու՛մ եմ: Այդպես արձագանքում ենք Տիեզերական Մագնիսի կոչին:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  13. #958
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,664
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    320.


    Տիեզերական նախշերը բաշխված են ամբողջ տարածության մեջ, և երբ Լուսատուները նախանշում են հոսանքների հատկությունները, Լուսատու Նյութի ընթացքը երաշխավորում է բարեշրջական լարման նկրտումը: Բոլոր սկզբունքների էներգիաներն ուղղված են դեպի նախանշված նախաձեռնության գեղեցկության հավասարակշռումը: Բոլոր նկրտող էներգիաները սլանում են տարածական հրի հողմի մեջ:
    Երբ տիեզերական զարդանախշը բաշխված է բարեշրջման ամրապնդման համար, դեպի նա են սկսում ձգվել բոլոր ստեղծագործող էներգիաները: Տիեզերքում կիրառել է պետք բոլոր նկրտող էներգիաները: Մարդկային ստեղծագործության մեջ պետք է լարել բոլոր էներգիաները: Երբ երկու հասկացություններն էլ ընդունված լինեն որպես միակ փրկություն, այդժամ կարելի կլինի լինել վերելքի սանդղակի վրա; և միագոյությունը Տիեզերքում կբացահայտի հասանելիությունն Անսահմանությանը:



    - - - - - - -



    321.


    Տիեզերքում միագոյությունն արտահայտվում է մարդկության Եղբայրների և բոլոր Վեհապետների գոյության հաստատմամբ: Երբ խոսվում է միագոյության մասին, ուրեմն պետք է հասկանալ, որ յուրաքանչյուր Վեհապետ կյանքի այն շղթայի մասն է, որը կյանքի ընթացքն է հաստատում: Բարեշրջումն ուղղորդող շղթային հարող ամեն Վեհապետ ստեղծագործական արտահոսքերով հագեցնում է Տիեզերական Մագնիսի ընթացքը: Իհարկե, ամեն Վեհապետ իր մեջ կրում է բոլոր լարումները և ուղղորդում է կենսական արտահոսքերը, այդ պատճառով Վեհապետների համագործակցությունը Տիեզերքի հետ այդքան անբաժանելի է և մտածողության ամբողջ ուղղվածությունը բխում է այդ Աղբյուրից: Ոգու ստեղծագործումն անխախտելի է: Սիրում եմ ձեր բանաձևը անտեսանելիության նշանակության մասին: Հիրավի, միայն մտքի հզորությամբ է արարվում կյանքը: Եվ ոչ թե բեմահարթակներից հնչող այն տեսանելի ձայներն են արարում ապագան, և ոչ թե լսված խոսքերն են սլանում տարածության մեջ, այլ մտքի ուժն է շողափայլում տիեզերական նկրտման մեջ: Այդպես ոգու և սրտի մեջ հուրը կրողները հզո՛ր հաստատում են Մեր Կամքը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  14. #959
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,664
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    322.


    Միայն լարման մեջ կարող է իրականացվել տիեզերական առաջադրանքը: Միայն, երբ բոլոր լարերը հնչում են, կարող է իրականացվել տիեզերական առաջադրանքը: Միայն, երբ առաջադրանքը լարված ձև է ընդունում, կարող է իրականանալ նախասահմանվածը: Երբ Տիեզերքի հիմքերն իրենց լարվածությամբ պահում են երկնքի պատվարը, ուրեմն երկինքը կարող է մնալ կանգուն: Երբ այդ հիմքերը խախտում են փոխադարձ ձգողությունը, այդ ժամանակ երկնակամարն անհավասարակշռված տատանումներ է ստանում: Այդպես հիմքերը կարող են ամրապնդել կամ կործանել առաջադրանքը: Հիմքերը միշտ կարող են իրար կապել ամենատարատեսակ էներգիաներ: Չէ՞ որ Տիեզերքն իր էներգիաները նկրտում է ըստ բևեռականության: Չէ՞ որ դրականն ու բացասականն են տալիս համակցության երևույթը:



    - - - - - - -



    323.


    Լարված Մագնիսի իրադարձությունների հաջորդականությունը պայմանավորված է տիեզերական հողմային օղակների ձգողությամբ: Երբ իրադարձությունների շիթերը լողում են տիեզերական ձգողությունների հետ միասին, այդ ժամանակ օղակները սահուն աճում են: Իսկ երբ իրադարձությունների հաջորդականությունը դեսուդեն է ընկած ինչպես հորձանքի մեջ, հողմային օղակների պարույրը նկրտում է անհավասարաչափ:
    Մտածողության գործունեության մեջ նկատելի է օղակների այդ նույն ձևավորումը: Երբ միտքն ընդգրկում է տիեզերական հոսանքների հետ համապատասխանող միևնույն շրջանները, այդ ժամանակ, իհարկե, ծնվում է սահուն, հաստատող ակորդ: Բայց երբ Տիեզերական Մագնիսը չի դիտարկվում իրադարձությունների ընթացքում, ուրեմն մտածողությունն, իհարկե, նմանվում է անորոշ պարույրի երևույթի: Այսպիսով, կարողանանք դիտարկել տիեզերական իրադարձութունների չխախտված պարույրը:



    - - - - - - -



    324.


    Նկրտումների հաջորականությունն այդպես արարում է տիեզերական կրակների շիթերը: Երբ բոցավառ Հրեղեն Հոգու կենտրոնների կրակներն արարում են, արձագանքում են բոլոր լարված նկրտումները: Երբ բոլոր կենտրոնները պատասխանում են տիեզերական լարումների նկրտմանը, կարելի է ասել, թե որքան շատ մաքուր հուր է կուտակում մոլորակի էությունը: Երբ բոցավառ Հրեղեն Հոգին դեպի առաջադրանքի հաստատում է բաց թողնում իր նկրտումը, կարելի է ասել, որ նրա հետ է համագործակցում ամբողջ տիեզերական ուժը, քանզի որտե՞ղ է սահմանը և որտե՞ղ է տարածության շեղբը: Դա կարող է որոշել ինքը ուղղորդող Հրեղեն Հոգին: Ոգու այդ առաքումները, հիրավի, ամենահզորն են, այդ պատճառով Աշտարակում ճառագայթների ստեղծագործումը Մենք բարձր ենք գնահատում: Ոգու հուրը լավագույն հաղորդալարն է, Մենք գիտենք նրա ամբողջ հզորությունը: Մենք այդպե՛ս ենք տեսնում ոգու ստեղծագործումը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  15. #960
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,664
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    325.


    Տիեզերքի ստեղծագործումը հագենում է Մագնիսի ձգողությամբ: Բոլոր նկտող հյուլենրը դեպի ոգու սերմն են ձգվում, քանզի ամեն ստեղծագործական դրսևորում իր միջուկներն ունի: Ոգու սերմի մեջ է պարունակված ստեղծագործական լարման ամբողջ նկրտումն ու արտահայտումը: Իհարկե, ոգու սերմի մեջ հաստատված են տիեզերական ուղղվածության բոլոր էներգիաներն ու համակերպումները, բայց դեպի տարբեր համակցություններ նկրտման երևույթը հակադարձ լարման ընթացք է ստեղծում: Միայն լարված անոթն է տալիս ուղղություն, որն ընթանում է տիեզերական առաջադրանքի հետ միասին: Երբ ոգու սերմի շուրջ կուտակվում է Մագնիսի նկրտմանը համապատասխանող էներգիա, դա հավասարազոր է իր միջուկի շուրջ հյուլեի կազմվորմանը: Կյանքի բոլոր պրոցեսները գործում են ելնելով ներքին խթանիչներից: Երբ խթանիչը դադարում է աջակցվել Տիեզերական Մագնիսի ձգողության կողմից, ոչնչանում է կցորդիչ ուժը: Երբ ոգու սերմը ծածկվում է կուտակումներով, ի հայտ է գալիս անջատում դեպի Տիեզերական Մագնիսի ձգողությունը տանող մաքուր հոսանքից:
    Այսպիսով, ոգու սերմը կապն է ոլորտների միջև:



    - - - - - - -



    326.


    Ոգու սերմը դրսևորվում է հաստատված նախաձեռնությունների վրա: Այնքա՜ն վառ է նրա հզորությունը Հրեղեն Հոգու հրի դրսևորման մեջ: Երբ բոցավառ Հրեղեն Հոգու ոգու սերմը լարված է դեպի տարածական հրի ընկալումը, հաստատվում է բարեշրջման հետ համապատասխան ընթացքի արտահայտումը: Այդպես ստեղծվում է Տիեզերական Մագնիսի ստեղծագործման հզորությունը: Ասված է, որ մարդկային ոգին պարունակում է իր մեջ այն էներգիաները, որոնք պարունակում է մոլորակը: Իհարկե, այդ բանաձևը մեկնաբանում են որպես մարդու համապատասխանությունն այն մոլորակի հետ, որի վրա նա բնակվում է, բայց անհրաժեշտ է ավելի մեծ ըմբռնում դրսևորել: Այդ ոգու միջուկն է կրում էներգիաներ, որոնք ներդրված են նրա Լուսատուի մեջ: Նոր ծնունդ առնող Լուսատուն տալիս է կոնկրետ էներգիաների հաստատումը և այդպես նախասահմանում է սերմի զարգացումը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

Էջ 64 96-ից ԱռաջինԱռաջին ... 145460616263646566676874 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Յոգա
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Առողջ ապրելակերպ
    Գրառումներ: 27
    Վերջինը: 08.05.2018, 10:51
  2. Շնորհավոր ծնունդդ, Ագնի :)
    Հեղինակ՝ Դատարկություն, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 56
    Վերջինը: 23.08.2010, 14:03
  3. Խաթխա յոգա
    Հեղինակ՝ Freddie, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 2
    Վերջինը: 09.04.2009, 01:00
  4. Հոգի...
    Հեղինակ՝ Երկնային, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 31
    Վերջինը: 13.03.2008, 20:32

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •