221.
Այդպես հարաբերակցությունը հաստատվում է ոչ միայն խմբակային նկրտումով, այլև միասնական ոգով: Խմբակային նկրտման նախակարապետը միշտ միասնական ոգին է: Բոլոր այն հոսանքները, որոնք մարդկության կողմից հղվել են դեպի Գոյության գիտակից դրսևորումը, տոգորվել են միասնական ոգով: Այդպես ռասան Հավաքագրողի ոգու ստեղծագործումը միշտ նպատակադրում է հոսանքն արդեն իսկ իր համադրությամբ:
Հրեղեն Յոգը՝ բարձրագույն հավասարակշռությունն է, քանզի նրա ոգու անձնանվեր ստեղծագործումը տանում է դեպի համաշպարհային հարաբերակցվածության հավասարակշռություն: Հետևաբար կենտրոնների տարակշռությունն ու տարաձայնությունը հավասարակշռվում են: Ուսմունքը պնդում է այդ նուրբ տարբերությունների վերաբերյալ, այդ պատճառով հաջորդ աստիճան առաջ ընթանալու համար պետք է հասկանալ տարակշռությունը ցածր դրսևորումներում և ներդաշնակությունը բարձրում:
Երբ Մենք հանձնարարել ենք մարդկությանը տանել դեպի նոր աստիճան, Մեր կրակները կրողի դրսևորումն այնքան բարձր է, որ ցանկացած ոգեհարցական դրսևորում նրան հավասարեցնելը նման կլիներ կրակե թասի մեջ մի կաթիլ պղտոր ջրի: Այդ պատճառով կասեմ՝ բարձրագուն հրի ըմբռնման բացահայտումը կբերի մաքուր կրակի բարձունքներին:
"Կրակների թասի" կրողը մարդկությանը նոր աստիճան կտա:
- - - - - - -
222.
Տիեզերական Մագնիսի հզորությունը համապատասխանում է տարածության հոգեդինամիկային: Էներգիաների ձգողությունը համապատասխանում է մագնիսի լարվածությանը: Ձգողության սկզբունքի հատկությունն ընկած է ամեն մարդկային գործողության մեջ: Դրդիչ խթանի մղումը որոշիչ երևույթին կտա բանաձև, հետևաբար կարելի է հաստատել յուրաքանչյուր գործողություն և նրա ձգողության որակը: Բռնի գործողություն հրահրողն, իհարկե, ձգում է անկայուն պրոցեսները: Մագնիսի նկրտումն ու ձգողությունն արտահայտում են հարաբերակցություն, և այդ պատճառով այդքան կարևոր է տիեզերական մագնիսի այն հաստատումը, որն իրար է կապում կայուն ուժեր: Ամեն տատանում հրահրում է թրթիռներր, որոնք խախտում են մագնիսի հոսքը:
Այդպես հատկությունը պետք է մագնիսացնի իր հետևանքները:
- - - - - - -
223.
Մարդկային նկրտումների մագնիսացումը՝ դժվարին պայմաններից մեկն է: Տարան գիտի այդ բարդագույն խնդրի մասին: Տարածության ցեմենտավորումն ու սրտի մագնիսի գործունեությունը՝ ամենահրեղեն հիմքերն են: Մեր ստեղծագործումն այնքան նպատակասլաց է, որ մագնիսը հաղթահարում է բոլոր խոչընդոտները: Մեր ուժը հողմի օղակների պես դեն է քշում բոլոր հակազդեցությունները: Այդ պատճառով Մենք տեղաշարժում ենք, և ռասան հավաքվում է: Մարդկային նվաճումներն ու մագնիսի հոսքի խախտումը միավորվում են երկրային նշանակության բանաձևի մեջ: Լարվա՛ծ ժամանակներ են: Մենք ընթանում ենք միաձույլ սրտով: Առանց Մեր ուղղորդման մարդկային գործողություններն այնքա՜ն անպտուղ են:
Էջանիշներ