210.
Օրենքի անփոփոխելիությունը Տիեզերական Մագնիսին առաջնորդում է բոլոր ոլորտներում; և հաստատման ավարտի հիմք է ծառայում հենց այդ նույն օրենքը: Նույն օրենքը ծավալվում է հյուլեների միավորման ամբողջ ընթացքում: Նկրտման գործողությունը իր էներգիաներն է լարում բարեշրջման առաջընթացի վրա: Այդ լարումը հրահրում է տիեզերական հոսանքների շերտերի լարումը: Նույնպիսին է նաև Հրեղեն Հոգու գործողությունը. ընկղմվելով անհրաժեշտ ոլորտներ, նա լարում է իր էներգիաները և նրա ոգուն է փոխանցվում այցելած շերտերի ամբողջ անկատարելությունը:
Երբ Իմ Եղբայրը* սուզվեց երկրային ոլորտների մեջ, Նա թանկ վճարեց: Մենք, Արքատներս, պնդում ենք, որ ոգու գործերի մեծությունը ոչ միշտ է ճանաչելի գիտակցությամբ առանց գիտակցությունը վնասելու:
- - - - - - -
211.
Տիեզերական Մագնիսի ուժը լարում է էլեմենտների հոգեկյանքը: Տիեզերական Մագնիսը հավաքում է տարատեսակ կրակների համադրությունները, որոնք, զուգորդվելով, տալիս են տարածական ձևավորված մարմնի բանաձևը: Ստեղծագործ Լուսատու Նյութի օրենքի անփոփոխելիությունը Տիեզերքի յուրաքանչյուր մարմինը տվողն է: Նրա օրենքը հոգեկյանքը հաստատում է որպես մարմնի սերմ, այդ պատճառով ամեն կողմնակի բան տրամադրվելու է փոխազդող ուժին: Այդպիսի նկրտում է ներդրված մարդու մեջ, և ոգու սերմը միշտ արձագանքելու է Տիեզերական Մագնիսին: Ոգու մնացած բոլոր նկրտումները կամ համապատասխանելու են սերմի նշանակությանը կամ խախտելու են այն: Ոգու սերմի այս օրենքի հետ յուրաքանչյուր մարդ պարտավոր է համատեղել իր նկրտումը:
Եթե մարդիկ մտորեին հոգեկյանքի օրենքի բուն էության մասին, որն իր հիմքում պարունակում է ոգու սերմի կրակը, այդ ժամանակ հնարավոր կլիներ հաստատել այն մարգարիտի արտահայտումը, որը յուրաքանչյուր մարդ կրում է իր մեջ: Եվ արտաքին էությանը ձգտելու փոխարեն մարդիկ կնկրտեին դեպի հոգեկյանքի գանձերը:
- - - - - - -
* Խոսքը Մահաթմա Կուտ Հումիի մասին է, որը Թեոսոֆիական Ընկերության հիմնավորման հետ կապված, ստիպված էր շփվել բազմաթիվ մարդկանց հետ և հետո հիվանդացավ չմաքրված աուրաների հետ շփման հետևանքով:
Էջանիշներ