129.


Աստղագուշակությունը ճշգրտորեն սահմանում է Տիեզերական Մագնիսականությունը՝ երբ կարելի է որոշել իրադարձությունների ընթացքը, երբ կարելի է ճշգրտորեն որոշել, Տիեզերական Մագնիսականությունն ընդունելով որպես առաջատար ուժ: Հաշվարկի են ենթարկվում կյանքի բոլոր դրսևորումները: Կարելի է իմանալ բոլոր իրադարձություններն ու հոգևոր և մոլորակային էությունների բոլոր դրսևորումները: Տիեզերական Մագնիսականությունը հավաքում է տիեզերական ձգողականության բոլոր բարձրագույն մասերը: Ձգողականությանը ձգողականությամբ պատասխանող ոգին Տիեզերական Գիտակցության այն մասնիկը կդառնա, որն իր էությունը հաստատել է որպես Գոյի Հրամա՛ն: Գեղեցկությու՛նն է այդ Հրամանի մեջ և Հրամանը, ազատագրելով ոգին մոլորակից, դեպի բարձրագույն ոլորտներ տանող պայծառացում է տալիս:



- - - - - - -



130.


Տիեզերական Մագնիսով շարժի դրված ոգին առնչվում է դրսևորված, հաստատված Տիեզերքը կառուցող մեծ գործունեությանը: Դաշնաձայնությունը տանում է դեպի բարձրագույն ներդաշնակացումը: Ոգին, որը ցանկանում է վերացնել կապը Տիեզերական Մագնիսի հետ, ստեղծելով իր փոքրիկ աշխարհը, նահանջում է դեպի Անսահմանություն տանող ճանապարհից:
Մարդկային ոգու բոլոր դրսևորումներն արտացոլվում են Տիեզերական Մագնիսականության վրա: Տիեզերական բոլոր դրսևորումները կախված են մեկմեկուց: Բոլոր լուսատուները կախված են փոխադարձ հատկության ձգողականությունից: Հասկացեք, ամեն ինչ կանգուն է մնում Տիեզերքի Մագնիսի շնորհիվ:
Միտքը համապատասխան գործողություն է ձգում դեպի իրեն: Բարի նախաձեռնությունը ձգում է համապատասխան լուծումներ: Եվ դեպի Տիեզերական Մագնիսականության հոսքը նկրտող ոգուն էլ սպասելիք խրախճա՛նքն է նախատեսված: