74.


Մարդիկ, սահմանափակվելով միայն ակնհայտությամբ և ցուցադրվող զգացմունքով, սահմանափակում են իրենց աշխարհը: Տեսանելիությունը դեպի Անսահմանություն չի հրապուրում, և ստեղծագործական բարդությունները լուծվում են սահմանափակ գիտակցությամբ: Անսահմանությունը կարելի է ճանաչել: Բարձրագույն ըմբռնումը կարող է հասանելի լինել միայն բարձրագույն ճանաչմամբ: Բարձրագույն տեսանելիությունը կարող է հասանելի լինել միայն հոգևոր աշխարհը ճանաչողին: Հոգեկան էներգիան բոլոր դարպասներն է բացում: Եվ մարդկային ոգու լավագույն նվաճումը կլինի Անսահմանության ճանաչումը: Էներգիայի խորհրդանիշը մարդկության առջև կբացի ամբողջ Գոյության պրոցեսների անկասեցնելիությունը: Մի՞թե հնարավոր է կասեցնել դեպի Անսահմանություն ընթացող կյանքերի անվերջանալի շիթը:




- - - - - - -



75.



Երբ Տիեզերքը տարատեսակների զարգացում է նախասահմանել, ուրեմն ինչպե՞ս չկիրառել այդ օրենքը բարձրագույն ոլորտների նկատմամբ: Կյանքի գեղեցկությունը տարատեսակների հաստատման մեջ է: Տիեզերքը միատեսակություն չի սիրում: Տիեզերքը լցված է միլիարդավոր ձևերի գիտակցության մեջ: Վանեք ձեր կյանքից տարբեր հոսանքներ ձեռք բերելու վախը: Տարատեսակության օրենքը Գոյության բոլոր ձևերն է հիշում: Եվ մի ստեղծեք ձեր համար կարմա, ձեր արդեն գոյություն ունեցող կյանքից վտարելով տարատեսակության ուրախությունը: Գիտակցության մեջ ընդունելով տարատեսակության սկզբոււնքը, մարդկությունը կկարողանա նոր ձևեր կիրառել հեռավոր աշխարհները հասկանալու համար: Նոր աշխարհները նոր ձևերով են ստեղծվում: Վերանորոգեք նոր աշխարհներն ըմբռնումով, որը նման չէ ձեզ և ձեր ծնունդներին, բայց նոր ամրություն կառուցեք լավագույն սկզբունքների վրա:
Գիտությունն ուսումնասիրում է համաշխարհային պատմությունը, և ցածրագույն դրսևորումների ժամանակաշրջանները հաստատված են, ինչպես նաև աստիճանաբար զարգացումը: Բայց զուգահեռ առաջխաղացումը ապագայի պատկերը չի տա, այդ պատճառով ամեն մեկը թող իր համար զարգացող գիծ սահմանի, տանող դեպի բարձրձագույն աշխարհներից մեկը: Գոյության նոր ձևերի մոտեցման գիտությունը մարդկությանն Անսահմանության ընբռնման նրբությունը կընծայի:
Հիրավի, ինչի՞ է պետք զուգահեռականությունը, եթե ամեն մեկին հսկայի քայլք է տրված: