632.
Մեր Պատգամն անքակտելի չի համարում անկայունության երևույթն աշակերտի մեջ, երբ ավարտը դեռ չի եղել: Բայց ձգտման հուրը՝ իրադարձությունների շարժիչն է: Նվաճումը սքանչելի է, երբ աշակերտը կարող է ասել. "Ուսուցիչ, ես ցանկանում եմ ըմպել թասն աշխատանքի":
- - - - - - -
633.
Երեկվա լսածը Թասի վրայի տեսիլքի մասին գիտական նշանակություն ունի: Հագեցնելով տարածությունը լարված մտքով, նկրտումների մասնիկներին որոշակի տեսք ենք տալիս: Այդպես տարերային նյութից ստեղծում ենք մեզ ցանկալի կերպարը: Ամրապնդված մեր մտքերով, այդ կազմությունը շարունակում է մնալ իր ծննդավայրի մոտակայքում: Երեխայի աչքերը կամ հղկված գիտակցությունը կարող են որսալ այդ կազմությունը: Նման դիտարկումներն օգտակար են մտքի գործունեությունը հետազոտելու ընթացքում: Իհարկե, հաջողության հասնելու համար պետք է պահպանել տեղի աուրան և անընդմեջ ավելացնել առաքումների շերտերը: Ժամն արևածագից առաջ և մեղեդու ռիթմը օգնում են:
Նաև կարելի է ուսումնասիրել մազերի աճը, ինչի մասին լսել եք: Որպես գիտակցության փոխանցիչներ, մազանոթներն ուսուցանելի են: Ինչպես նաև մաշկի ծակոտիներն են տալիս որոշ շատ կարևոր դիտարկումներ:
- - - - - - -
634.
Ասացեք նրանց, որոնք փորձությունները համարում են կոպիտ, որ դրանց նպատակահարմարությունն այն է, որ ոգու կոփվածությունը կամ առաջ է ընթանում կամ նահանջում է: Փորձը տեղի է ունենում անցյալ մարմնավորումների կուտակումներից, բայց ոգին տեսանելի իրականության սնունդ է պահանջում: Բայց յուրաքանչյուր ցանկացողի՝ աշխատանքը պատրաստ է օգնել առաջ ընթանալ: Պետք չէ ոգին որպես ֆաբրիկա դիտարկել գիտակցված նվաճման այդ փորձի համար: Պետք է բավարարել Թասի գիտելիքի մասը:
Էջանիշներ