464.


Եթե նույնիսկ հավաքենք ամբողջ կամքը, միևնույն է, տարածության հուրը կանչել անկարելի է: Տարերքի այդ դրսևորումները ենթակա չեն հրամանի, բայց հասունանում են գիտակցության լայնացումից: Գիտակցությունն անվանում ենք Մեր այգին, որտեղ հասունանում են աշխատանքի պտուղները: Գիտակցության լայնացման վրա աշխատանքը տեղի է ունենում երկու մակարդակների վրա: Ամեն մակարդակը կյանքի այլ երևույթների հետ չի խառնվում: Ինչպես ստորգետնյա մուտքը չի վնասում բուսականությանը, և ինչպես գիսաստղը կախված չէ եղանակից: Մարդիկ դժվարությամբ են հասկանում այդ երկու մակարդակների շերտավորումը: Պահանջվում է գիտակցության զգոնություն, բայց քչերն են, որ տիրապետում են դրան: Հրի ամեն ֆենոմեն ոչ միայն ֆիզիկական պայմաններ է պահանջում, այլև կախված է գիտակցության վիճակից: Ֆենոմենների անսպասելիությունն այնքան էլ դժվար չէ բացատրել, բավական է առանց սնապաշտությունների նայել սեփական գիտակցության ներսը և որսալ նախկին ֆիզիկական պայմանները: Կարելի կլինի նկատել այդ երևույթի տված հոսանքի բռնկումները:



- - - - - - -



465.


Դուք տեսել եք երրորդ աչքի ծաղկունքը*, բայց հեշտ չէ տեսնել հոգեկան էներգիայի շողարձակումը: Որպեսզի օգնենք բացահայտել գիտակցության ամրապնդումը, Մենք մթնոլորտի սահմանափակում ենք կիրառում: Պետք է դուրս կորզել այն, ինչը գոյություն ունի գիտակցության խորքերում: Կուտակման բոլոր աստիճաններն էլ հեշտ չեն: Չի կարելի ճնշել հոգեկան էներգիայի նվաճման աճը: Դժվարին է երրորդ աչքի զարգացման բոլորաշրջանը: Տարածական հրի հետ միասնությունը հեռու չէ այն գեղձերից, որոնք լիքն են կենտրոնների հաղորդալարերով:
Երեք կրակ, հետո սխրանքի թասը և երրորդ աչքը՝ սա Մեր գաղտնության մասն է: Հետո անհրաժեշտ է հանգիստ չորս օրից ոչ պակաս:



- - - - - - -



466.


Խորհուրդ եմ տալիս հետևել, թե ինչ մտքերի և գործողությունների ներքո են ձեր առջև հայտնվում աստղերը, նրանց երանգն ու մեծությունը, այդ վկայությունները, որպես աշխարհների ողորմածություն: Տարածական հուրը կարծես թե մետաղատոգորվում է, և կյանքը լցվում է իրականության պրանայի փայլքով: Մնում է միայն առանց նախապաշարմունքների հետևել նշաններին և նկատել, թե որ մտքին են նրանք վերաբերվում:
Իհարկե, նրանք բավականին սովորական բան են հոգեաչքի համար, բայց սովորականության մեջ էլ պետք չէ ընկղմվել: Ուսմունքի վրա ամենօրյա աշխատանքը ձանձրալի է միայն թույլերի համար: Տիեզերքի Կայծերն անկրկնելի են: Կարելի է մի ամբողջ գլուխ գրել աստղերը դիտարկելու մասին:


- - - - - - -
*
Այստեղ խոսքը վերաբերվում է Ուրուսվատիին՝ Ելենա Ռերիխին: