453.


Քերովբեն պատկերվում էր թևերով առանց որևէ այլ մարդկային վերջավորությունների: Դա կարող էր անմարդկային բարեշրջման խորհրդանիշ լինել: Բայց Բուդդան արդեն պատկերվում էր ուսերից լույս ճառագող մարդու տեսքով: Լիակատար մարդկային բնույթին ավելացրած է տարերքի հաղթահարումը, և դրանում է սխրանքը: Բայց մարդիկ իրենց մարդկային բնությամբ սխրանքը գնահատել չեն կարողանում: Եթե նրանք պատկերացում են ստանում ուսերի ճառագայթների մասին, անմիջապես սկսում են ոչնչացնել մյուս վերջավորությունների իմաստը: Ստացվում է անկյանք երշիկներով քերովբեի խղճուկ ծաղրանկար՝ լիակատար կտրվածություն հողից առանց որևէ իմաստի:
Այդ պատճառով Մենք որոշել ենք՝ սկզբում կոփել անսպասելիությունների հերթափոխությամբ, հետո ոչնչացնել անձնական սեփականության զգացումը, հետո տալ հատուկ վտանգի հանձնարարություն, և այդ մաքրումներից հետո միայն որոշել ենք դեմքով դարձնել դեպի երկիրը, որտեղ թվացյալ սովորական պայմանների մեջ տեղի է ունենում բարձրագույն արտասովորը: Կարելի է պատկերացնել թևերի որակը, երբ մարմինը գտնվում է շրջապատողների անկատարելության մեջ. մարդկանց հարվածներից թևերը շողարձակում են ամենատարբեր գույներով:
Երբ դրախտային թռչնին հարցրեցին, թե որտեղից նրան այդ փայլուն փետուրները, նա պատասխանեց. "Բազում թունավոր նետեր են սայթաքել ինձ վրա, և ամենաուժեղ թույնը լավագույն գույներն է տվել": Ուրեմն երախտապա՛րտ լինենք նետաձիգներին:



- - - - - - -



454.


Կարելի է նկատել բազում փոքր ֆենոմեններ այնտեղ, որտեղ մոտ է Աստրալ աշխարհը: Նախ Մենք քարուքանդ արեցինք Աստրալ աշխարհի հմայքը, որպեսզի Պատրանքը չսպառնա, բայց հենց որ ճշմարիտ հայացք ստեղծվի, Մենք նորից ուշադրություն կհատկացնենք աստրալին: Արդեն առանց խորշելու և առանց հմայքի Մենք կդիտարկենք նուրբ մարմինը հանուն բարեշրջման: Ֆիզիկական մարմինը կուլ է տվել աստրալին, ինչպես հաստ կեղևը կուլ է տալիս ծառի հյութի վերնամաշկը: Մարմինը քայքայել է աստրալը, բայց եթե աստրալին հնարավորություն տանք կազդուրվել, նա մարմնին կառաջադրի արդարացի պայմաններ: