User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 1435 հատից

Թեմա: Հրեղեն Հոգի (Ագնի Յոգա)

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,661
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԳԻՐՔ ՉՈՐՐՈՐԴ. "ՀՐԵՂԵՆ ՅՈԳԱՅԻ ՆՇԱՆՆԵՐԸ"


    451.


    Մի անգամ մի ֆրանսիացի ազնվական կոմս Սեն-Ժերմենին ասաց. "Խելքս չի կտրում հասկանալ այն բոլոր անհեթեթությունները, որոնք տեղի են ունենում Ձեր շուրջ": Սեն-Ժերմենը պատասխանեց. "Դժվար չէ հասկանալ իմ անհեթեթությունները, եթե նույնքան ուշադրություն արժանացնեք նրանց, որքան և ձերին; եթե իմ պատկերացումներն ընթերցեք նույնպիսի ուշադրությամբ, ինչպես կարդում եք պալատական պարողների ցուցակը: Բայց դժբախտությունն այն է, որ մենուետի հերթականությունը ձեր համար ավելի նշանակալի է, քան Երկրի անվնաս լինելը":
    Այդ խոսքերում ամփոփված է նաև մեր ժամանակի դժբախտությունը: Մենք անսահման ժամանակ ունենք ամեն տեսակ անազնիվ զբաղմունքների համար, բայց առավել կարևորի համար ժամ անգամ գտնել չենք կարողանում:



    - - - - - - -



    452.


    Պատահական չէ, որ խոսում եմ ծառայելու գիտակցության մասին, հատկապես այդ գիտակցությունն է ոչնչացնում մթնոլորտի սովորական լինելը և համաձայնություն է տալիս խնդիրը լուծելու համար: Կարելի է նյարդերը բուժել կարգապահությամբ, բայց ծառայողության գիտակցությունը լավագույն կարգապահությունն է:
    Հուրը կարիք ունի շրջահայացության գործելաձևի, այդ որակը պետք է զարգացնել, և ծառայությունը զգոնության չափանիշ է: Ինչպես ծաղկաթերթերը փակվում ու թոշնում են կոպիտ վերաբերմունքից, այնպես էլ փակվում է պահապան-ջրաշուշանը, երբ անզուսպ վտանգը խոցում է տարածությունը: Ինչպես հոգատար գործավոր, գործընկերներիս կանչում եմ գանձը կրելու:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  2. #2
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,661
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    453.


    Քերովբեն պատկերվում էր թևերով առանց որևէ այլ մարդկային վերջավորությունների: Դա կարող էր անմարդկային բարեշրջման խորհրդանիշ լինել: Բայց Բուդդան արդեն պատկերվում էր ուսերից լույս ճառագող մարդու տեսքով: Լիակատար մարդկային բնույթին ավելացրած է տարերքի հաղթահարումը, և դրանում է սխրանքը: Բայց մարդիկ իրենց մարդկային բնությամբ սխրանքը գնահատել չեն կարողանում: Եթե նրանք պատկերացում են ստանում ուսերի ճառագայթների մասին, անմիջապես սկսում են ոչնչացնել մյուս վերջավորությունների իմաստը: Ստացվում է անկյանք երշիկներով քերովբեի խղճուկ ծաղրանկար՝ լիակատար կտրվածություն հողից առանց որևէ իմաստի:
    Այդ պատճառով Մենք որոշել ենք՝ սկզբում կոփել անսպասելիությունների հերթափոխությամբ, հետո ոչնչացնել անձնական սեփականության զգացումը, հետո տալ հատուկ վտանգի հանձնարարություն, և այդ մաքրումներից հետո միայն որոշել ենք դեմքով դարձնել դեպի երկիրը, որտեղ թվացյալ սովորական պայմանների մեջ տեղի է ունենում բարձրագույն արտասովորը: Կարելի է պատկերացնել թևերի որակը, երբ մարմինը գտնվում է շրջապատողների անկատարելության մեջ. մարդկանց հարվածներից թևերը շողարձակում են ամենատարբեր գույներով:
    Երբ դրախտային թռչնին հարցրեցին, թե որտեղից նրան այդ փայլուն փետուրները, նա պատասխանեց. "Բազում թունավոր նետեր են սայթաքել ինձ վրա, և ամենաուժեղ թույնը լավագույն գույներն է տվել": Ուրեմն երախտապա՛րտ լինենք նետաձիգներին:



    - - - - - - -



    454.


    Կարելի է նկատել բազում փոքր ֆենոմեններ այնտեղ, որտեղ մոտ է Աստրալ աշխարհը: Նախ Մենք քարուքանդ արեցինք Աստրալ աշխարհի հմայքը, որպեսզի Պատրանքը չսպառնա, բայց հենց որ ճշմարիտ հայացք ստեղծվի, Մենք նորից ուշադրություն կհատկացնենք աստրալին: Արդեն առանց խորշելու և առանց հմայքի Մենք կդիտարկենք նուրբ մարմինը հանուն բարեշրջման: Ֆիզիկական մարմինը կուլ է տվել աստրալին, ինչպես հաստ կեղևը կուլ է տալիս ծառի հյութի վերնամաշկը: Մարմինը քայքայել է աստրալը, բայց եթե աստրալին հնարավորություն տանք կազդուրվել, նա մարմնին կառաջադրի արդարացի պայմաններ:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  3. #3
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,661
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    455.


    Ինչպես հողմով լեցուն առագաստը, այնպես Մեր նավն է սլանում առաջ: Կարելի է նկատել, թե ամեն անցյալ դրություն որքան ավելի պարզ էր ներկայից: Դա չի նշանակում, որ զարգացումը ծանր և վատ բան է՝ դա գործողությունների զարգացումն է: Երբ դարան մտածները սպասում են թշնամուն, հրաման է գալիս՝ չաղմկել: Ուրեմն միայն անտեղյակը կբարձրացնի ձայնը, իսկ զինվորները լռություն են պահպանում, քանզի գիտեն, որ ճիչն՝ իրենց վախճանն է:
    Հավաստիացնում եմ, թե իրավիճակը որքան փայլուն կարող է լինել, բայց դրվագման նրբությունը կատարելագործում է ստեղծագործությունը: Ուսուցիչն ուրախանում է ճշմարիտ ուղղությամբ կատարված ամեն շարժման համար: Կարո՞ղ է արդյոք ասվածը վերաբերվել յուրաքանչյուր քայլի: Միայն նշաձողերը կարող են հաստատել, այդպիսին է օրենքը:



    - - - - - - -



    456.


    Ցավն օրգանական փաստ է և չի կարող ոչնչանալ ինքնին: Իհարկե, կարելի է այն փոխարինել թմրադեղով կամ կամային հրամանով: Սակայն ցավը կարելի է փոխանցել այլ գիտակից արարածի վրա: Հնուց կիրառվել է ցավի խմբակային ընկալում, ինչպես, օրինակ, Եգիպտոսում փարավոնի հիվանդության ժամանակ, բայց լիակատար ազդեցություն ոչ հաճախ էր ստացվում, որովհետև խմբի ոչ միայն համաձայնությունը, այլև տարերային միասնությունն էր պահանջվում:



    - - - - - - -



    457.


    Երեխաների մոտ կարելի է տարօրինակ արագ նետված հայացքներ նկատել, ճիշտ ասես նրանք ինչ-որ անբացատրելի բան են տեսնում: Ընդ որում, նրանք երբեմն ինչ-որ բան են ասում հրդեհի, աստղերի և կրակների մասին: Իհարկե, դաստիարակչուհիները դրանք հիվանդություն կամ հիմարություն են համարում, բայց հենց այդպիսի երեխաների վրա է պետք ուշադրություն դարձնել: Ինչպես հայտնի է, փոքր տարիքի երեխաները հաճախ աստրալ պատկերներ են տեսնում, բացի այդ, առանձնապես զգոնները տեսնում են տարածական կրակներ: Նման օրգանիզմներին հարկ է հոգատարորեն դիտարկել իրենց առաջին օրերից: Վստահ եղեք, որ նրանց մեջ զետեղված են Հրեղեն Հոգու հնարավորությունները, և եթե նրանց տեղավորեք մաքուր պայմաններում, նրանք հնարավորությունների օրինակներ ցույց կտան: Գլխավորը, չխցանել և չվախեցնել նրանց:
    Այնպես ինչպես Մենք բավականաչափ խոսել ենք Հրեղեն Հոգու Ուսմունքի կարևորության մասին, ուրեմն, իհարկե, զգոն օրգանիզմներին պետք է պատրաստել ոչ թե հանդիսատեսների համար, այլ կյանքի, որպես վիճակված ուղուն տիրողների:
    Մոր համար դժվար չեն այդ դիտարկումները, պետք է միայն գիտենալ, թե ինչ և ինչի համար եք դիտում: Խոսքս առանց գնահատականի վնասակար թողտվության մասին չէ: Դիտարկումն աննկատելիորեն հաշվի է առնում ունակությունները, թողնելով ասես թե պատահական ղեկավարման նշաններ: Կարելի է նկատել, թե ինչպիսի ուրախությամբ են բացվում երեխայի աչքերը, եթե նրա գաղտնի մտքերը հոգատարաբար աջակցվում են: Ծաղրը՝ ամենավնասակար դաստիարակն է: Զգոնությունը լուսավորվածության աստիճան է: Ոչ թե պատրաստել է պետք Հրեղեն յոգերի, այլ ընդամենը բացել նրանց ճանապարհը՝ տիեզերական դրսևորումը բռնություն չի հանդուրժում: Բայց որտեղ պատրաստ է ծաղկել հրի ծաղիկը, այնտեղ մի խանգարեք:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (26.02.2020)

  5. #4
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,661
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    458.


    Ճարպկությունն ու հնարամտությունը՝ կատարելապես տարբեր հատկութուններ են: Ճարպկությունը՝ պաշտպանություն է, խորամանկություն, քարացում: Հնարամտությունը՝ գալիք է, շարժում, նվիրվածություն: Հնարամտության համար ոչ ոք չի պարսավում: Երբ նավը սլանում է դեպի նպատակակետը, մի՞թե միևնույնը չէ, աջ կողմով է գալիս, թե ձախ: Երբ նա խուսանավում է քամու դեմ, դժվար ճանապարհի ոլորագծերի վրա ոչ ոք չի զարմանում, չէ՞ որ նավն այնուամենայնիվ հաղթահարում է խոչընդոտները: Ճարպկության երևույթն, ընդհակառակը, գարշանք է հրահրում: Կարելի է տեսնել, որ ճարպկությունը նշանակետ չունի, այն ընդամենը ձեռքին է պահում անցողիկը, այն գոյություն չունեցողի խորհրդանիշն է:
    Պետք է գնահատել հնարամտության հուրը: Եթե մենք տեսնենք, թե երբ է կրակը վառվում, ուրեմն շատ լավագույն բոցեր կուղեկցեն արիությանն ու հնարամտությանը:



    - - - - - - -



    459.


    Պնդում եմ, որ աշխատանքի ուրախությունը ոգու լավագույն կրակն է: Ուրախության երևույթն ուղեկցվում է կենտրոնների աշխատանքի հզորացմամբ: Ուրախության երևույթի շնորհիվ բազում սխրանքներ են կատարվել:



    - - - - - - -



    460.


    Սահմանված ժամը պետք է հասկանալ իր, կատարվածի հիմնավորման համար, քանզի հաճախ այն վերագրում են մանրամասներին և, չտեսնելով դրանք, հիմնականի մասին մոռանում են: Եվ ինչն ուրեմն մենք պահպանենք՝ մանրամասնե՞րը, թե հիմքը: Պետք է հիշել, որ մանրուքները հաճախ կործանել են հիմքը, քանզի մարդիկ ավելի լավ կառչում են ուրվականներից, քան հետևում են համաշխարհային նշանակության հիմքերին:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (02.03.2020)

  7. #5
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,661
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    461.


    Սխրանքը, համադրումը և զգուշավոր զգոնությունն արտահայտվում են եռագույն բոցով: Սխրանքն՝ արծաթագույն, համադրումը՝ կանաչ և զգոնությունը՝ դեղին: Այդ երրորդությունը հասանելի է դառնում կյանքի տարբեր պայմաններում գիտակցությունը մարզելով: Այդ երրորդությունը կարելի է մատնանշել որպես ինքնազոհողության պայմանին տիրապետում:



    - - - - - - -



    462.


    Հինավուրց գաղտնության մի մասը "Սխրանքի Թաս" է կոչվում: Քառանիստ անոթը լցվում էր նռան հյութով: Անոթի ներսն արծաթեպատ էր, իսկ դուրսը պատված էր կարմիր պղնձով: Սխրանքի հաստատումն ուղեկցվում էր թասը մեծարելով: Հետո հյութը թափվում էր չորս կողմի վրա, որպես բարուն անսահմանափակորեն ծառայելու պատրաստակամություն:



    - - - - - - -



    463.


    Բավարարվածությունը Մեր տանը չի բնակվում: Մեզնից ո՞վ կարող է բավարարված լինել: Աշխարհակառույցի սրընթացությունն ինքն է ճչում բավարարվածությանը դեմ: Մի՞թե ուրախությունն ավարտի մեջ է: Մեր շարժիչն է սկզբի ուրախությունը: Դա վերացականություն չէ: Սկիզբն է շարժման պատասխանատուն, և ընթացքի գիծն իներցիայով է ստեղծվում: Սկզբի հարվածը՝ Մեր զանգն է: Եթե Մենք աշխարհից հետ վերցնենք Մեր ձեռնարկումները, աշխարհի կտավի նշանակալի մասը կաղավաղվի:
    Ո՞վ կարող է փոխել ճակատագիրը: Եվ որտե՞ղ է հենարանը: Միայն մտքի վրա: Բավական ժամանակ արդեն մարդիկ չեն հավատում մտքին: Մարդկանց կամքը կողպված է յոթ փակերի հետևում: Մարդն ասում է՝ ես հավաքել էի իմ ամբողջ կամքը: Այնինչ միևնույն ժամանակ նա թե վախենում էր, թե կասկածում էր, թե ատում էր, և թե տատանվում էր: Կամքն այդպես չի գործում: Այն կարող է արձակել իր նետը, միայն երբ բոլոր ծանրությունները հանված են: Այդ հատկությունն անվրդովություն են անվանել, բայց դա ճիշտ չէ, ավելի լավ է սահմանել որպես ազատագրում: Վերցնենք նետաձիգի օրինակը: Եթե նետի տարբեր մասերում նա տարբեր ծանրության բեռներ կապի, դրանից նետի թռիչքն ավելի ճիշտ չի լինի: Եթե մարդիկ սովորեին իրենց ներքին գործողությունները համեմատել ֆիզիկական երևույթների հետ, նրանք նշանակալիորեն կհարստացնեին իրենց գիտակցությունը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  8. #6
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,661
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    464.


    Եթե նույնիսկ հավաքենք ամբողջ կամքը, միևնույն է, տարածության հուրը կանչել անկարելի է: Տարերքի այդ դրսևորումները ենթակա չեն հրամանի, բայց հասունանում են գիտակցության լայնացումից: Գիտակցությունն անվանում ենք Մեր այգին, որտեղ հասունանում են աշխատանքի պտուղները: Գիտակցության լայնացման վրա աշխատանքը տեղի է ունենում երկու մակարդակների վրա: Ամեն մակարդակը կյանքի այլ երևույթների հետ չի խառնվում: Ինչպես ստորգետնյա մուտքը չի վնասում բուսականությանը, և ինչպես գիսաստղը կախված չէ եղանակից: Մարդիկ դժվարությամբ են հասկանում այդ երկու մակարդակների շերտավորումը: Պահանջվում է գիտակցության զգոնություն, բայց քչերն են, որ տիրապետում են դրան: Հրի ամեն ֆենոմեն ոչ միայն ֆիզիկական պայմաններ է պահանջում, այլև կախված է գիտակցության վիճակից: Ֆենոմենների անսպասելիությունն այնքան էլ դժվար չէ բացատրել, բավական է առանց սնապաշտությունների նայել սեփական գիտակցության ներսը և որսալ նախկին ֆիզիկական պայմանները: Կարելի կլինի նկատել այդ երևույթի տված հոսանքի բռնկումները:



    - - - - - - -



    465.


    Դուք տեսել եք երրորդ աչքի ծաղկունքը*, բայց հեշտ չէ տեսնել հոգեկան էներգիայի շողարձակումը: Որպեսզի օգնենք բացահայտել գիտակցության ամրապնդումը, Մենք մթնոլորտի սահմանափակում ենք կիրառում: Պետք է դուրս կորզել այն, ինչը գոյություն ունի գիտակցության խորքերում: Կուտակման բոլոր աստիճաններն էլ հեշտ չեն: Չի կարելի ճնշել հոգեկան էներգիայի նվաճման աճը: Դժվարին է երրորդ աչքի զարգացման բոլորաշրջանը: Տարածական հրի հետ միասնությունը հեռու չէ այն գեղձերից, որոնք լիքն են կենտրոնների հաղորդալարերով:
    Երեք կրակ, հետո սխրանքի թասը և երրորդ աչքը՝ սա Մեր գաղտնության մասն է: Հետո անհրաժեշտ է հանգիստ չորս օրից ոչ պակաս:



    - - - - - - -



    466.


    Խորհուրդ եմ տալիս հետևել, թե ինչ մտքերի և գործողությունների ներքո են ձեր առջև հայտնվում աստղերը, նրանց երանգն ու մեծությունը, այդ վկայությունները, որպես աշխարհների ողորմածություն: Տարածական հուրը կարծես թե մետաղատոգորվում է, և կյանքը լցվում է իրականության պրանայի փայլքով: Մնում է միայն առանց նախապաշարմունքների հետևել նշաններին և նկատել, թե որ մտքին են նրանք վերաբերվում:
    Իհարկե, նրանք բավականին սովորական բան են հոգեաչքի համար, բայց սովորականության մեջ էլ պետք չէ ընկղմվել: Ուսմունքի վրա ամենօրյա աշխատանքը ձանձրալի է միայն թույլերի համար: Տիեզերքի Կայծերն անկրկնելի են: Կարելի է մի ամբողջ գլուխ գրել աստղերը դիտարկելու մասին:


    - - - - - - -
    *
    Այստեղ խոսքը վերաբերվում է Ուրուսվատիին՝ Ելենա Ռերիխին:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  9. #7
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,661
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    467.


    "Եվ ձեռնափայտով խառնեց ավազի վրայի բոլոր գրերը" - այս շարժման մեջ է Ուսուցչի ամբողջ շռայլությունը, Նրա ամբողջ հարստությունը, անցյալի ամբողջ մոռացումն ու ձգտումը դեպի ապագա: Բայց մարդիկ, ինչպես ասել եմ, ամեն ինչ սովորական են դարձնում; ոչ միայն անձնականը, ոչ միայն պետականը, նույնիսկ հոգևորը չի կարողանում շարունակվել ամբողջական խանդավառությամբ: Բայց Ուսուցչի Անվամբ օծված ամենօրյա աշխատանքը չի կարող սովորական և տանջող լինել: Իսկ եթե մոռանանք, թե ինչի համար ենք աշխատում, ուրեմն թախիծը կծածկի մեզ քայքայման սավանով, և աշխարհի բոլոր ծաղրածուներն անգամ մեր ժպիտը չեն բերի: Ինչպե՞ս հիշեցնել Ուսուցչի ամենօրյա աշխատանքի մասին, երբ Նրա ստեղծագործությունը ցրվում է տարածության մեջ, և քամիները տանում են ուրվագծերը, բայց Ուսուցիչը ժպտերես խառնում է նշանները, քանզի Նա չի հոգնում շաղ տալ սխրանքի կայծերը:



    - - - - - - -



    468.


    Բազմագույն կայծերը մեզ հաղորդակից են դարձնում տարածական գիտակցությանը: Բայց Տիեզերքի հուրը չի կարող դրսևորվել լիովին, հակառակ դեպքում մարդկային էությունը մոխիր կդառնար: Եթե միայն ինչ-որ մեկը նվիրաբերի իրեն հրին, իր էությամբ անցնելով տարերքին մոտենալու բոլոր աստիճանները:
    Այդպես էլ կյանքի հիմքերն ուսումնասիրելու դեպքում կարելի է տալ հիմքերի բազմագույն նշաններ, բայց ամբողջ ուսմունքը չպետք է և չի կարող շարադրվել, քանզի ամբողջ կյանքն էջերի վրա չի տեղավորվում և Ուսմունքը գործարանային արձաններ կերտելու միտք չունի: Հիրավի, ոչ մի Ուսուցիչ Ուսմունքի ավարտուն ժողովածու չի թողել: Նման ավարտունությունը դեմ կլիներ Անսահմանությանը և կենթադրեր հետևորդների լիակատար սահմանափակություն:
    Մենք կարող են նշել ուղղությունը: Մենք կարող ենք կանչել թռչելու: Մենք կարող ենք հաստատել աշխատանքը: Մենք կարող ենք ցույց տալ լույսը, բայց ուղիներն ու միջոցները ստրկություն չպետք է լինեն: Լայնացած գիտակցությունը ցույց կտա, թե որտեղ կարման պետք է մնա անվնաս: Կարմայի անխափան լինելը Ուսմունքի հիմքերը հաղորդող ամեն մեկի հոգսը պետք է լինի: Անտանելի ծանրությամբ բեռնելն աններելի է: Հնարավորությունները շրջանցելն անարժանապատիվ է:
    Ուսուցիչն ուղղորդում է գիտակցության ընթացքը: Թող աշակերտը դիպչումները չնկատի: Այդպես ամեն մեկն Ուսմունքի շրջան կմտնի ինչպես կյանք է մտնում, առանց շեղվելու, բայց դրա համար պետք է վերընթերցել Ուսմունքը ոգու տարբեր վիճակներում: Սխալմունք կլինի Ուսմունքին հատկացնել միայն հանգստի և վեհության վիճակները: Ամենաթափանցող հուրը Ուսմունքի լավագույն խորհրդանիշն է:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Յոգա
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Առողջ ապրելակերպ
    Գրառումներ: 27
    Վերջինը: 08.05.2018, 10:51
  2. Շնորհավոր ծնունդդ, Ագնի :)
    Հեղինակ՝ Դատարկություն, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 56
    Վերջինը: 23.08.2010, 14:03
  3. Խաթխա յոգա
    Հեղինակ՝ Freddie, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 2
    Վերջինը: 09.04.2009, 01:00
  4. Հոգի...
    Հեղինակ՝ Երկնային, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 31
    Վերջինը: 13.03.2008, 20:32

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •