443.


Կպատմեն ձեզ տեղերի մասին, որտեղ շատ աստվածներ կան; կպատմեն ձեզ ընդերքի կրակի տեղերի մասին, գործադրեք այդ տեղեկությունները:
Ի՞նչ է նշանակում աստվածների տեղ: Չի՞ նշանակում արդյոք, որ այդ տեղում հատուկ պայմաններ կան աստրալի համար: Այնտեղ, որտեղ կրակի հոսանքները մոտ են, կարող են աստրալի դրսևորման վառ երևույթներ գտնվել, որոնք խոցել են մարդկանց երևակայությունը: Մի՞թե ընդերքի կրակը հարաբերություն չունի տարածական հրի հետ:



- - - - - - -



444.


Դժվարության դրսևորումն արդյո՞ք ավելի նախընտրելի չէ, քան մեռած լռությունը: Մի՞թե մրրիկը շարժման հետևանք չէ: Դժվարությունները ոչնչացնելու ուսմունքը նկրտում է դեպի բարին:



- - - - - - -



445.


Աստրալի հիշատակությունները պետք է վերագրել խտացած աստրալի ապագա փորձերին: Երկրային պայմաններում հոգեկան էներգիան սկսում է սովորել մարմնի նոր տեսակի գոյությունն ընդունելու գիտակցությանը: Այդ փոփոխությունները ձևավորվում են քչերի կողմից դրսևորած աննկատելի յուրացումներից:
Արդեն նշել եմ աստրալի հետ փորձը, որը պետք է տեղ գտնի բարեշրջման մեջ: