431.
Վերարքայության գիտակցումը ձևական կարգավիճակ չէ, դա գիտակից համագործակցություն է: Երբ ոգին գիտակցում է, որ մուտք է գործել շարժիչների մի անվերջանալի շարանի մեջ, նա հատուկ իրավունք է ստանում առաջընթացի համար: Ինչպես նավավարը չպետք է ենթարկվի թիավարող գործընկերներին, այնպես էլ ընտրյալ ղեկավարողները պետք է հետևեն իրենց կանչող Ուսուցչին: Ամեն ինչի մեջ պետք է մտածել էներգիայի խնայողության մասին:
Մեր Ղեկավարողները հանձնարարել են Մեզ չարությունը թափելու անոթը և այդ հանձնարարությունը Մենք փոխանցում ենք ըստ կարգի առաջիններին, նրանց վստահելով հետագա փոխանցումը:
Վերարքայության պահպանումը թեթևություն է դեպի Անսահմանություն շարժման համար: Անհնար է անտեսել նյութի օրենքները: Ինչպես պոմպն ու շատրվանն են գործում փոխադարձաբար, այնպես էլ երկու աշխարհների սահմանի կարգուկանոնը կարող է լուսավորվել ամենահաս հրով:
Սխալ կլինի իմ խոսքերը բանաստեղծական հիմն համարել: Պետք է նրանք ընդունել որպես Շինարարի կոչ, ում համար կարևոր է լինել ոչ թե Ամենաբարձրագույնը, այլ կարևոր է ի կատար ածել Վեհապետների հանձնարարությունը:
Ուրուսվատին տեսել է այսպես կոչված Բուդդայի Անիվը: Դա հեռավոր աշխարհի տերովբեի էությունն է: Նրա էությունն ամփոփված է Աշխարհի հիմքում, որը կարող է կոչվել վարսանդ: Նրա վերջույթներում ամփոփված են բևեռականության ոլորտները համապատասխան երկու հիմնական օրենքների: Կենտրոնում գտնվում է հոգեկան էներգիայի անիվը: Եվ ծիածանի պտույտի շրջանը կլինի տարածական հրի բոլոր փուլերի դրսևորումը: Այդ ճանաչումը՝ աստիճան է դեպի հրին տիրապետելը, և այդ ուրվագիը պատկերացնելու միջոցով կարելի է հրահրել հրի մոտեցումը, նրա վտանգավոր էությունը փոխակերպելով առողջարար որակի: Շրջանն իր մեջ կայունություն է պարունակում:
- - - - - - -
432.
Ուսուցիչը գիտի, թե որ ժամն է ավելի լավ: Հատուկ իմացություն է պետք, որպեսզի, առանց կարման խախտելու, հասկացնել տալ արտաքին ուժերի ընթացքը: Հրամանները պետք է, ինչպես նետեր, շարվեն նշանակետի շուրջ, առանց շրջանի կենտրոնը խոցելու, որը միայն տվյալ մարդու սեփականությունն է: Մառախուղը կարող է բացատրվել հոգատարությամբ, այլ ոչ անգիտությամբ: Ցանկանում ենք, որ դուք լինեք հաջողակ, բայց դա հնարավոր է միայն համագործակցության դեպքում:
Էջանիշներ