409.


Ուսուցիչը ձեզ չի նպատակադրում ջախջախել արատները, բայց ցածրագույն արարածների օրինակների հետ համեմատությունները կարող են օգնել պարզամիտներին: Հիրավի, շատ կենդանիներ մարդկանցից ավելի շատ են զգում հոգեկան էներգիան:
Մարդիկ հպարտանում են իրենց դատողությամբ, բայց ինչու՞ այդ դատողությունը խոչընդոտ չի դառնում նրանց զզվելի գործողություններին:



- - - - - - -



410.


Գլխավորը, պետք է նվաճել անսպասելի շրջանակներ: Խելոք չէ, շրջանցելով պալատները, սահմանափակվել միայն խրճիթներով: Նեղմտություն կլիներ, մոռանալով խրճիթների մասին, պինդ նստել պալատներում: Մի՛ սահմանափակեք ձեզ:



- - - - - - -



411.


Ամեն էջ պահպանում է մարդու բարեկեցությունը: Վառեք անսահմանափակ իմացության լույսերը: Յուրաքանչյուր քար պատրաստ է պահպանել մարդու անվտանգությունը: Արիաբար նկրտելու գիտակցությու՛ն գտեք:



- - - - - - -



412.


Գնահատում եմ ձեր ամեն լավ տրամադրություն: Կառուցել կարելի է բարի քարերից: Ուսուցիչն ուրախ է, երբ կարող է տալ մի նոր իրավիճակ: Միայն պետք է հիշել, որ սկիզբը երբեմն նման է լինում խառնաշփոթի: Մարդիկ այնքա՜ն քիչ են տարբերում երջանկության նախանշանները դժբախտությունից, հաջողությունն անհաջողությունից, ուրախությունը դառնությունից: