408.
Գրավվելով նրա անշարժությամբ, երեք մուկ մոտեցան մենակյացին: Մկներից ամեն մեկին նա ասաց.
"Դու բնավորվել ես ալյուրի մեջ, չնայած պաշարներդ հերիք են քո ամբողջ ցեղի համար, բայց դրանից դու ավելի բարի չդարձար":
"Դու որպես բնակավայր ես ընտրել գրքերը և ոչ քիչ գրքեր ես կրծոտել, բայց ավելի կրթված չդարձար":
"Դու տեղավորվել ես սրբազան իրերի մեջ, բայց ավելի վեհ չդարձար":
"Հիրավի, մկներ, դուք կարող եք մարդ դառնալ: Ճիշտ ինչպես մարդիկ, դուք էլ ապականում եք ձեզ տրված գանձերը":
Երեք առյուծ եկան մենակյացի մոտ: Նա ասաց ամեն մեկին.
"Դու հենց նոր սպանեցիր ճամփորդին, որն ընտանիքի գիրկն էր շտապում":
"Դու գողացար ծեր կնոջ միակ ոչխարին":
"Դու ոչնչացրեցիր կարևոր լրաբերի ձիուն":
"Առյուծներ, դուք կարող եք մարդ դառնալ: Հագեք ձեր սարսափելի բաշերը և սկսեք պատերազմել:
Չզարմանաք, որ մարդիկ ավելի դաժան կգտնվեն, քան դուք":
Երեք աղավնի եկան մենակյացի մոտ: Ամեն մեկին նա ասաց.
"Դու կտցեցիր ուրիշի սերմը և դա քոնը համարեցիր":
"Դու հողից հանեցիր բուժիչ բույսը և քեզ սուրբ թռչուն ես համարում":
"Դու կպել ես օտար տաճարի և հանուն սնոտիապաշտության ստիպում ես քեզ կերակրել":
"Հիրավի, աղավնիներ, ժամանակն է մարդ դառնալ: Սնահավատությունն ու բարեպաշտությունը ձեզ փառավոր կկերակրեն":
Էջանիշներ