380.
Ճշմարիտ է ասված, որ առաջին հայտնությունը գալիս է ամպրոպի և վերջինը՝ լռության մեջ: Չի կարելի յուրացնել լռության ձայնն առանց ամպրոպի երևույթի, քանզի դժվար և հոգնեցուցիչ է այն ամպրոպից շատ ավելի: Բայց Գոյությունը՝ լռության մեջ է, և ամպրոպից հետո անխուսափելիորեն գալիս ենք լռությանը: Բայց որտե՞ղ է մութը՝ լույսը ճանաչած աչքի համար: Եվ որտե՞ղ է լռությունն ականջի համար, որը ձայնի ծնունդն է լսել:
Կարո՞ղ է արդյոք Դրոշմամայր Նյութը չհնչել և չշողալ:
Արդեն բավականաչափ հայտնի է, որ գոցված անոթը բացել կարելի է կամ կոտրելով այն, կամ գտնելով նրա նրբագույն ռիթմը: Այդպես էլ նյութի այլ դրսևորումների մեջ այնքա՜ն անհրաժեշտ է ընտելանալ չսպասել փղի քայլվածք ունեցող երևույթներին, բայց լսել թիթեռնիկի թռիչքը: Դրան հեշտ չէ սովորել, քանզի կյանքը լեցուն է մուրճի հարվածներով: Նուրբ էներգիաները կենցաղում ընդունված չեն: Որքան ավելի հեռու ենք գնում, այնքան ավելի կոպտորեն է մարդկությունը կիրառում ցածրագույն ուժերի նվաճումները:
Կյանքի մեջ կարելի է մաքրել նուրբ էներգիաների ըմբռնման լեզվակը, քանզի ապագան նրանց մեջ է:
- - - - - - -
381.
Հատկապես դժվար է նկատել այն, ինչը չի ուղեկցվում սովորական նյարդային ռեակցիաներով: Դա յոգի ինքնատիրապետում է:
- - - - - - -
382.
Կյանքի հոսքը էներգիայի մշտական հավելում է տալիս: Երբ ընդունիչները բաց են, նոր մուտքերին ոչինչ խոչընդոտել չի կարող: Ոչ թե տարիքը, ոչ թե հիվանդությունը, այլ նախապաշարմունքն է կտրում երջանկության գիծը: Ինքնադժգոհությունը նախապաշարմունքի դուստրն է: Առանց նախապաշարմունքն արմատախիլ անելու անհնար է հրաժարվել դժգոհությունից: Թող երկարատև ձգտումն օգնի արդարացիորեն նայել երևույթներին: Կյանքին ոչ թե հրաժարական, այլ գնահատական է անհրաժեշտ: Երաշխավորությունը պետք է արդարության սրի նման զատի ճշմարիտ վերաբերմունքը:
Հարկավոր է վերընթերցել Ուսմունքի գրքերը, քանզի ամեն օրը նոր առդրում է ցուցում:
Էջանիշներ