328.
Օգտակար է խոսել Ուսուցչի մասին, օգտակար է խոսել Ուսմունքի մասին, օգտակար է խոսել կյանքի մասին: Իմաստնություն է հասկանալ շարժման պարույրը, քանզի էներգիայի կիրառումը շիթն ուղղում է վեր, բայց ձգողականության օրենքը կասեցնում է մակարդակը: Այդպես են շարվում աստիճանները:
Խոսեք ըստ զրուցակցի գիտակցության: Անհանդուրժողությունը հերթափոխային հագուստ չէ:
- - - - - - -
329.
Նեվրիտ է կոչվում հիվանդությունը, որն առնչություն ունի հրի հետ: Նմանապես շատ բաներ, որոնք առնչություն ունեն հոդացավի ու ներվերի խանգարման հետ, պետք է հրին վերագրվեն: Այդ ցավերը հեշտորեն կարելի է հեռացնել մարմնի հոգեկան էներգիան կարգավորելով: Երբ այդ նստվածքները խցանում են ներվային փոխանցքները, այդ ժամանակ ամեն տեսակ ցավալի պրոցեսներ կարելի է սպասել: Ինչպես ներքին օրգանների քարերը, հոգեկան էներգիայի այդ բյուրեղներն էլ կարող են վնասել, եթե էներգիան օգտագործված չէ:
Հատկապես վտանգավոր է հոգեկան էներգիայի բյուրեղների պայքարն իմպերիլի* նստվածքի հետ: Հաճախ հիվանդանում են զարգացած ներվերով օրգանիզմները, և այդ պատճառով այդքան անհրաժեշտ է հոգեկան էներգիայի փորձնական հետազոտությունը:
Հեշտորեն կարելի է ընդունել այն, ինչը ենթարկվում է ֆիզիկական չափումների:
- - - - - - -
* Իմպերիլ - բարկության, դժգոհության թույնը:
Էջանիշներ