318.
Պետք չէ ուշադրություն դարձնել շների հաչոցին: Կարելի է ունենալ ձեռնափայտ և կարելի է հիշել, որ իր վրա ուղղված ձեռնափայտի ծայրն անգամ կշփոթեցնի ամենաչար շանը: Նախօրոք հարվածի վրա էներգիա մի ծախսեք, այլ ուղղե՛ք մահակի ծայրը:
Ամենից դժվար մարդիկ հասկանում են տարածության հագեցված լինելը: Նրանք ընդունում են ջրի հագեցված լինելը, նույնիսկ հողի հագեցված լինելը, նրանք խոսում են արմատների մետաղապատման մասին, բայց տարածությունը նրանց համար կենդանի նյութ չի հանդիսանում: Այդ պատճառով մարդկանց անհասանելի է շարժման ուրախությունը և սարսափելի է հրի տարերքը:
- - - - - - -
319.
Ու՞ր ուղղենք մեր արիությունը: Ու՞ր ուղղենք կամքը: Ու՞ր հետ վերադառնանք: Այն նույն ոգի-կրակին: Ուժ գտնենք չհոգնել, քանզի ընթանում և իմացության խոսքեր ենք հավաքում: Վերհիշենք տարբեր ժողովուրդների անվանակոչված սրբերին: Ինչպիսի՞ նշաններով են աչքի ընկել նրանք: Միգուցե ընդամենը համեստությամբ կամ տեղական իշխանություններին ենթարկվելո՞վ, կամ լռությա՞մբ, կամ խոնարհվելո՞վ: Բայց այդպես շատ խղճուկ կլինեին նրանք:
Տեսնում ենք զինվորների, ավազակների, արքաների պարսավիչների, ամբոխներ կառուցողների և ամբոխներ հաղթողների: Կրակի ոգով է ճանաչվում վերելքը: Մարդկանց գրած օրենքը կրակին չի սպանի: Հետևաբար շրջահայաց լինենք տեղի ունեցածի հետ:
Ինչպես ադամանդն է պահպանում երկնքի բեկորները, այնպես էլ հեռվից եկողներն իրենց վրա կրում են մարդկանց անհասկանալի նշաններ:
Քիչ հույսեր կարելի է կապել մեծամասնության հետ, բայց հեռավոր աստղից ընկած քարը միայնակ լուր է բերում:
Ձգողականությունը բազմապատկում է ուժերը, և կրակի հատուկ լեզուն ուրվագծում է ապագայի նշանները: Եվ նորից, լինենք շրջահայաց, քանզի անիմանալի է հրի ոգին:
- - - - - - -
320.
Ամեն ժամանակաշրջան իր մեթոդներն ունի: Հին նախադեպերը վկայակոչելը նման է պապի ճտքակոշիկները հագնելուն:
Էջանիշներ