274.
Ակբարի պալատական պատմիչը մի անգամ ասաց Տիրակալին. "Տիրակալների միջև մի անբացատրելի երևույթ է դիտարկվում: Որոշ Տիրակալներ իրենց անհասանելի էին պահում, ժողովրդից հեռու, - նրանց գահընկեց էին անում անպիտանելիության պատճառով: Ուրիշներն առօրեական կյանքի մեջ էին մտնում, նրանց ընտելանում էին և գահընկեց էին անում սովորական լինելու պատճառով": Ակբարը ժպտաց. "Ուրեմն, մտնելով և ուղղորդելով բոլոր գործողությունները, Տիրակալը պետք է մնա անտեսանելի": Այդպես որոշեց իմաստուն Տիրակալը և նախացուցեց ապագան՝ անտեսանելի տեսանելի՛:
- - - - - - -
275.
Վեդանտան ճշմարտացիորեն ցուցում է, որ ոգին անձեռնմխելի է մնում: Ոգու հրեղեն սերմը մնում է տարերային ամբողջականության մեջ, քանզի տարերքների նշանակությունն անփոփոխ է, բայց սերմի արտահոսքը փոխվում է կախված գիտակցության աճից: Այդպես կարելի է հասկանալ, որ ոգու սերմը տարերային կրակի մասնիկ է, իսկ նրա շուրջ կուտակված էներգիան ինքը գիտակցությունն է: Նշանակում է, Վեդանտան նկատի ուներ սերմը, իսկ բուդդիզմն ասում էր մարմինների կատարելագործման մասին: Այդպես լիովին համադրվում են շարժունն ու անշարժը:
Լիովին հասկանալի է, որ մարդկությանը դեպի բարեշրջում ուղղորդող Բուդդան մատնացույց էր անում շարժունակության հատկությունները, այն ժամանակ երբ Վեդանտան դատողություններ ուներ հիմքի մասին: Բոցին կարող եք ավելացնել ցանկացած քիմիական կազմություն և դրանով փոխել նրա գույնն ու չափսերը, բայց կրակի տարերային էությունն անփոփոխ կմնա: Վեդանտայի և Բուդդիզմի հիմքերի հակասություններ չեմ տեսնում:
Էջանիշներ