248.
Խոսքերի իմաստի մեջ ներթափանցելու ունակությունն ընկած է ոչ թե խոսքի կառուցման, այլ ասածը ներքին կենտրոնով ընկալելու մեջ: Հազար մարդու քննարկությանն առաջարկեք ամենահասարակ մի հասկացություն և կարող եք ընդամենը մեկ համապատասխան մեկնաբանություն ստանալ: Պետք է ինքդ քեզ սովորեցնես խոսքի իսկական ըմբռնմանը: Յոգան կարող է օգնել մոտենալ դրան: Տարբեր լեզուներ հասկանալը տեղի է ունենում միևնույն կոկորդային կենտրոնի* ընկալունակությունից:
Դպրոցներում օգտակար է երեխաների համար կարդալ հատվածներ անծանոթ լեզուներով, նշելով, թե ինչպես է հասկացվում օտար խոսքը: Ձեռքը հեշտորեն վերցնում է ծանոթ առարկաները: Գիտակցությունը հեշտորեն որսում է երբևիցէ ծանոթ հնչյունները: Այնքա՜ն օգտակար դիտարկումներ կարելի է ձեռնարկել հեշտորեն: Յոգան անընդհատ սովորեցնում է այդ ուրախալի զգաստությանը:
- - - - - - -
* Կոկորդային կենտրոն - խոսքը Չարխերից (Չակրաներից) մեկի, Վիշուդհայի մասին է, որի ֆիզիկական պրոյեկցիան է վահանաձև գեղձը, որը, համաձայն յոգայի թաքնագիտական բնախոսության, պատասխանատու է միտքը խոսք դարձնելու և, հետևաբար, խոսքի և ձայների ընկալման համար:
Էջանիշներ