User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 1436 հատից

Թեմա: Հրեղեն Հոգի (Ագնի Յոգա)

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,662
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    246.


    Ընթացիկ ռասան շատ խեղաթյուրված առանձնահատկություններ ունի: Ժամանակակից մարդիկ ամեն ինչում ցանկանում են անձամբ համոզվել: Թվում է, թե դա շատ լավ է, բայց դա հետևանքը երբեմն ամենաանսպասելի է լինում: Համոզվելով, մարդիկ առանց հետևություններ անելու վերադառնում են իրենց զբաղմունքին: Ամենազարմանալի բանը սովորական կյանքի վրա ազդեցություն չի թողնում: Շշմել կարելի է, թե ինչպես իրենց գիտնական համարող մարդիկ, անտարբեր անցնում են ամենաօգտակար երևույթների կողքով: Հարյուր տարին չբոլորած բոլոր հայտնագործությունները նրանց համար վիճարկելի հիպոթեզներ են մնում:
    Որտեղի՞ց է եկել մեր ռասայի մտածողության անշարժությունը: Նման մահացումն ուղեկցել է ամեն ռասայի ավարտին: Դա ծերությունն է, դա վերջն է, դա բարեշրջմանն առնչվելու ցանկության բացակայությունն է: Այդ պատճառով անընդմեջ խորհուրդ եմ տալիս դիմել առանձին սակավաթիվ մարդկանց, առանց նրանց կենսամակարդակը հաշվի առնելու:
    Նաև այլանդակ վիճակում է օգնության և աշխատանքի որակի մասին հարցը: Մարդկանց միայն ինքնապարծական օգնություն է հարկավոր; որպես անցողիկներ, որակի մասին մարդիկ ընդհանրապես չեն մտածում: Թող գոնե քչերն իրենց անպատասխանատու չհամարեն: Այդպես պատասխանատվության միջով մենք կմոտենանք մտածողության շարժունակությանը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (11.10.2019)

  3. #2
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,662
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    247.


    Բարբառների փոփոխությունները Մենք ողջունում ենք: Այդ փոփոխություններով խուսափում ենք արտահայտության պայմանականությունից և, գլխավորը, նշանակությունից: Դարերը շերտ-շերտ իրար վրա են դարսում սովորույթներն ու մտածողության փայտացումը: Կառավարման արհավիրքներն ու փոփոխությունները ներմուծում են անսպասելի հասկացություններ ու նոր խոսքեր: Նախկին արտահայտություններն անընդունելի են դառնում, և նրանց հետ մեկտեղ վերանում են հինավուրց սովորույթները: Հատկապես վտանգավոր է արտահայտության ոչ թե տառը, այլ իմաստը: Բերեմ օրինակ. "Հանգամանքները հաջող են դասավորվում": Մարդիկ շարունակում են իրենց հասկացած ձևով և ստացվում է՝ ուրեմն հանգամանքները լավ են: Բայց հաջողության հասկացությունը շատ ավելի լայն է, քան լավը կամ վատը: Զարդանախշի հաջողությունը ոչ թե գույների միանմանությունից, այլ հնչուն հակադրություններից է կախված:
    Նաև մարդկանց դժվար է ընդունել չարի և բարու ոչ էական լինելու դրույթը: Միայն հակադրությունն է տալիս թե մեկը և թե մյուսը: Տարածական մարմինների անզուսպ ու հավերժ նոր սրընթաց հոսանքի գիտակցումը մարդկանց կարող էր օգնել ճանաչել կյանքի նպատակասլաց սկզբունքը: Դրանով կյանքի ամեն պահ կստանար շարժունակություն և ցույց կտար անցյալի օղակներն ու ապագայի անխուսափելիությունը: Դեպի ապագա ձգտող ոգին իրեն չի ծանրաբեռնի անցյալի հնոտիքով: Նրան պետք է նոր հանդիպած հասկացությունների արտահայտումը, նա կոտրում է խոսքերի խոչընդոտները: Ավելի շուտ կարելի է ներել չհաջողված փորձը, քան պապենական կարծրացած, սովորական դարձած ողջույնը: Շարժման մեջ մենք լայնացնում ենք ծննդյան պայմաններով թելադրված հասկացությունների սահմանները: Մարմնի ստացածի գիծը համարյա անհնար է միացնել ոգու ժառանգության հետ: Այդ պատճառով արտաքին ձևերի շարժունակությունը կթեթևացնի ոգու նկրտումները:
    Իրերի անցողիկ նշանակության մասին բոլոր Ուսուցիչների պատգամը դեպի շարժում է ուղղորդել: Միշտ մատնանշվել է ոչ թե ճգնավորությունը, այլ իրերի գիտակից կառավարումը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  4. #3
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,662
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    248.


    Խոսքերի իմաստի մեջ ներթափանցելու ունակությունն ընկած է ոչ թե խոսքի կառուցման, այլ ասածը ներքին կենտրոնով ընկալելու մեջ: Հազար մարդու քննարկությանն առաջարկեք ամենահասարակ մի հասկացություն և կարող եք ընդամենը մեկ համապատասխան մեկնաբանություն ստանալ: Պետք է ինքդ քեզ սովորեցնես խոսքի իսկական ըմբռնմանը: Յոգան կարող է օգնել մոտենալ դրան: Տարբեր լեզուներ հասկանալը տեղի է ունենում միևնույն կոկորդային կենտրոնի* ընկալունակությունից:
    Դպրոցներում օգտակար է երեխաների համար կարդալ հատվածներ անծանոթ լեզուներով, նշելով, թե ինչպես է հասկացվում օտար խոսքը: Ձեռքը հեշտորեն վերցնում է ծանոթ առարկաները: Գիտակցությունը հեշտորեն որսում է երբևիցէ ծանոթ հնչյունները: Այնքա՜ն օգտակար դիտարկումներ կարելի է ձեռնարկել հեշտորեն: Յոգան անընդհատ սովորեցնում է այդ ուրախալի զգաստությանը:


    - - - - - - -
    * Կոկորդային կենտրոն -
    խոսքը Չարխերից (Չակրաներից) մեկի, Վիշուդհայի մասին է, որի ֆիզիկական պրոյեկցիան է վահանաձև գեղձը, որը, համաձայն յոգայի թաքնագիտական բնախոսության, պատասխանատու է միտքը խոսք դարձնելու և, հետևաբար, խոսքի և ձայների ընկալման համար:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  5. #4
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,662
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    249.


    Կարելի է հարգել իրերը, բայց պետք է զգուշանալ գերարտադրությունից: Ամենավնասակար մտածողությունը վրա է հասնում անպետք իրերի շրջապատում: Ինչպես սարդոստայն տարածվում են հոգնած մտքերն իրերի կիրառման ու դասավորման մասին: Երկարատև տանջանք է ստեղծում հին դարաշրջանի արտադրանքը: Իրերի թարմացումը կարող է մտքերի անսպասելի հոսք տալ: Եթե մենք պետք է գործ ունենանք իրերի հետ, ուրեմն չի կարելի նրանց անտարբեր վերաբերվել: Իրերի որակն ու նշանակությունը բարեշրջման գործընթացում խորհրդածման թեմա է: Հիրավի, նոր տունը նոր պետքական իրերի կարիք ունի, բայց գտնել դրանք համարյա անհնար է: Նշանակում է, մարդկային մտածողությունը պետք է ճանապարհ ընկնի նոր որոշումների որոնումների: Բայց իրավիճակի նոր կառույցի համար պետք է գիտակցել, թե ուր է գնում կյանքը: Իսկ մի՞թե կարելի է մտածել կյանքի նման թարմացման մասին, քանի դեռ մարդիկ մտածում են, որ կյանքը պետք է անցնել կենդանիների նման, առանց անցյալն ու ապագան գիտենալու:
    Հարց տվեք կյանքի իմաստի մասին և ամենաանհույս պատասխաններ կստանաք: Երբ տարածությունն ինքն է աղաղակում էներգիայի և վճռականության մասին, այդ ժամանակ ամբոխը սկսում է կարկատել հին կապաները: Պայմանագրերը մարդկությանը հասցրեցին իսկական աղետի, բայց, այնուամենայնիվ, նոր պայմանագրերը կարող են գրվել միայն անպետք տեքստերի հիման վրա; նոր հագուստները ստեղծվում են անկիրառելի վերապրուկներից:
    Սարսափելի է հասկանալ, թե ինչպես են իրենց ճանապարհը փակել Երկրի բնակիչները: Ոչ թե աղոթք, այլ խիստ աշատանք է հարկավոր: Եվ սա պետք է պնդել: Ժամկետներն ամենամոտակա հնարավորություններ են առաջարկում: Մի՞թե առևտրով զբաղվածներն այդ չեն նկատում:
    Յոգը գալիս է ժամանակին և մատնացույց է անում, որ երջանկությունը հասանելի է: Յոգը կարող է նոր կյանք կառուցել, քանզի գիտի թե համաչափելիությունը, և թե արժեքը: Կյանքն ինքն է առաջադրում Հրեղեն Յոգայի անհրաժեշտությունը: Հակառակ դեպքում մարդիկ ինչպե՞ս և ինչո՞վ կսահմանեն նկրտման ճշմարիտ ուղղությունը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  6. #5
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,662
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    250.


    Բոլոր հանգամանքներն էլ լավ են, եթե ժամկետի ազդեցությունն անխուսափելի է. հրդեհը լուսավորում է ճանապարհը; ամպրոպն արթնացնում է դետքի ժամին; տեղատարափ անձրևը ճանապարհի կեղտն է լվանում; զազրելի երևույթներ չկան; Մեր ճառագայթները փոխակերպում են ուղին և այն ծածկում են անվտանգության գմբեթով: Երբ նախազգուշացնում ենք ստորգետնյա մուտքի նեղության մասին, անում ենք դա իմացության համար: Միայն փոփոխության օգտակար լինելու դեպքում հղում ենք արգելք և նոր հրահանգներ: Երբեմն ավելի օգտակար է սարը շրջանցել, քան տանջահար լինել, հաղթահարելով ուղղաբերձ ժայռերը:
    Մենք հերքելու բան չունենք, քանզի գոյն անհերքելի է, բայց մնում է համադրել: Այդ ժամանակ չի լինի ոչ սահմանափակում, ոչ հուսահատություն, այլ միայն հզորացում: Մենք ճանաչում ենք Մեր մարգագետնում աճող բոլոր խոտերը: Մենք գիտենք նրանց բոլոր հատկությունները և այդ պատճառով նրանց մոլախոտ չենք անվանում: Ամեն մեկը վնասակար է իր ժամկետից դուրս, ամեն մեկն օգտակար է, երբ անխուսափելի է:



    - - - - - - -



    251.


    Ինչի՞ մասին ենք ուրեմն մենք խոսում: Նվիրվածության և զգոնության որակի: Նվիրվածությունն անսանձահարելի է, ամենահաղթ, ստեղծարար, ուղին զարդարող: Զգոնությունն ամենաթափանց է, ամենահասկացող, անխոնջ, նկրտումն ամրապնդող: Արդյո՞ք շատերն են կարողանում յուրացնել նվիրվածությունն ու զգոնությունը: Ու՞ր կհասնի նվիրված կույրը: Կարելի՞ է արդյոք պահպանել դավաճանի սրատես աչքը: Այդպես կարելի է բոլոր խոտերը վստահել նվիրվածին: Կարելի է բոլոր ծաղիկները ցույց տալ սրատեսին:
    Այնքա՜ն է կրճատված նվիրվածության հասկացությունը: Մարդիկ չեն հապաղում իրենց դժգոհությունն արտահայտել: Մեզ նվիրվածների ցուցակը երկար չէ: Գնահատեք նվիրվածության ամեն մի դրսևորում: Բայց նվիրվածության չափանիշը դժվար պահն է միայն: Եվ զգոնության չափանիշը մառախուղի ծածկոցն է: Մեր վահանն ընդամենը նվիրվածությունը հասկանալն է: Թե սերը, թե պատրաստակամությունը և թե հոգատարությունը մարդիկ կիրառում են նվիրվածության փոխարեն: Բայց նվիրվածության այդ մասերը՝ կարեկցանքի ժպիտի են նման: Իսկ նվիրվածությունն ինքը փայլատակում է մարտի պատրաստ զինվորի պես:
    Հաճախ խոսեք նվիրվածության մասին, քաջալերեք զգոնությունը: Մարդիկ ամրապնդվելու կարիք ունեն:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  7. #6
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,662
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    252.


    Ամեն պատրանք կարելի է լրացնել, մինչև այն իրականություն դառնա: Այդ պատճառով պատրանքները պետք է դիտարկել որպես լուսատու ճանճերի: Ո՞վ կցանկանա ոչնչացնել մի բան, ինչը լույս է բերում:
    Կարողացեք սպանել երեսպաշտության մութը, բայց ազնվության ամեն թերթիկ թող ապրի:



    - - - - - - -



    253.


    Ոգեշնչման բոլոր գույներով ապագան զարդարելը՝ արևածագի լույս է: Անցյալը զարդարելը՝ գերեզմանաքարի վրա դրված պսակի է նման: Ապագայի հաստատող հզորությունը՝ Մեր զինվորն է, և նույնիսկ ուժը նրա կբազմապատկվի ապագայի գանձերից: Որքան նկրտման ժամն է նման փոթորկի, այնքան էլ անցյալին նայելը նեխման է նման: Հրեղեն Հոգու համար հետևում ամեն ինչ այրված է:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  8. #7
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,662
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    254.


    Մարդկանց ձգտումները քիչ են համապատասխանում հոգևոր էներգիայի հատկություններին: Այդ էներգիայի որոշ տեսակներ կորցրել են գիտակցվածության նախանշանները: Ամենից դժվար մարդկությունը գիտակցում է էներգիայի անսահմանությունն ու նրա ինքնուրույն գործելու հնարավորությունները: Մենք հեշտորեն զգում ենք էներգիան կապված մարմնական գործողությունների հետ, բայց ամենահրաշալին քիչ ենք գիտակցում: Ամենահրաշալին կարելի է համարել, երբ հոգևոր էներգիան կարողանում է գործել մեծ տարածության վրա, այսպես ասած, ինքնուրույն: Ինչպես թնդանոթից բաց թողնված արկն է առանձին գործողություն կատարում, այնպես էլ մեր էներգիան կարող է բացարձակապես առանձին և երկարաժամկետ ազդեցություն գործել: Իհարկե, տևողությունը կախված է էներգիայի պաշարից:
    Էներգիան կարելի է հղել գիտակցաբար, բայց նմանապես կարող են տեղի ունենալ նրա անգիտակից արտահոսքեր, եթե այն նկրտում է իր համար սովորական դարձած ուղղությամբ: Եթե էներգիայի արտահոսքը հեռու է ուղղվել, այդ դեպքում ժամանակավորապես էներգիայի սպառվածություն կզգացվի: Բայց այդ հատկությանը տեղյակ մարդը ոչ թե կշփոթվի, այլ ընդհակառակը, առաքման գործողությանը կօժանդակի իր գիտակցությամբ:
    Դուք լսել եք առասպելը հատուկ նշանակության տեղի վրա պտտվող ամպի մասին, դրա հիմքում ընկած է էներգիայի նույն առաքումը: Էներգիայի ձգտումը կարող է այնքան ուժեղ լինել, որ կարող է ստեղծել ֆիզիկական երևույթներ, քանզի էներգիայի միացումը տարերքների հետ ամենաարտասովոր համադրություններ է տալիս: Բայց ինքնուրույն էներգիայի գործընթացի ժամանակ պետք է պատրաստ լինել որոշ հոգնածության, ընդունելուվ դա որպես գանձարանի ժամանակավոր պարպման բնական հետևանք:
    Այդ արտահոսած էներգիան աշխատում է նաև հապաղման ոչ ենթակա հանգամանքների վրա: Նոր ստեղծագործումն, իհարկե, ներգրավում է մերձավոր գիտակցություններ: Որպես օգնություն շտապում են առաքումները, բերելով խիզախություն, առույգություն, հնարամտություն: Եվ հաճախ ոչ ստացողը, և ոչ էլ առաքողը չեն էլ կասկածում տեղի ունեցածի մասին: Ոգու բաժանելիությունը էներգիայի առաքման աղբյուր է: Առաքված էներգիան գործում է, իսկ առաքողն այդ ժամանակ ասես հանգստանում է հոգնությունից:
    Որքա՜ն առաքումներ են սլանում տարածության մեջ: Արդյո՞ք նրանցից ոմանք նոր մոլորակների կազմավորման հիմք չեն հանդիսանա:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Յոգա
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Առողջ ապրելակերպ
    Գրառումներ: 27
    Վերջինը: 08.05.2018, 10:51
  2. Շնորհավոր ծնունդդ, Ագնի :)
    Հեղինակ՝ Դատարկություն, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 56
    Վերջինը: 23.08.2010, 14:03
  3. Խաթխա յոգա
    Հեղինակ՝ Freddie, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 2
    Վերջինը: 09.04.2009, 01:00
  4. Հոգի...
    Հեղինակ՝ Երկնային, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 31
    Վերջինը: 13.03.2008, 20:32

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •