User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 1437 հատից

Թեմա: Հրեղեն Հոգի (Ագնի Յոգա)

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,663
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    66.


    Կարելի՞ է արդյոք աշխարհների զարգացման ճշմարտությունը բացել մարդկանց, եթե սննդի հարցն անգամ դեռևս հաստատուն չէ՛: Այդ հարցում պետք է խուսափել չնչին վերացականությունից անգամ:



    - - - - - - -



    67.


    Ինչպե՞ս արթնացնել նվիրվածությունը: Նպատակահարմարությամբ: Ինչպե՞ս բարելավել որակը: Հարգանք ցուցաբերելով վարպետությանը: Ինչպե՞ս արթնացնել արդյունավետությունը: Գեղեցկության ցանկությամբ:



    - - - - - - -



    68.


    Պատվիրեք երեխային նկարագրել, թե Նոր Երկիրն իրեն ինչպես է պատկերանում: Հենց այդպես կարելի է հետևել չտեսնվածի դրսևորմանը: Երազի իրականացման համար խթան ստեղծելը լավագույն հանձնարարությունն է երեխաների համար: Հետո պատվիրեք նկարագրել գրանիտի մի սովորական կտոր: Դա հնարամտության համար կլինի: Հնարավոր է, քարը նրան պատկերացում կտա հեռավոր աշխարհների ամրոցների մասին: Սովորականից կարելի է գեղեցկության կայծեր կորզել:



    - - - - - - -



    69.


    Դուք շատ անգամ կլսեք առօրյա կյանքի բանաձևը՝ ես հեռացա և հետո եկա: Այդ դեպքում կարողացեք ասել. "Քանի՜ հնարավորություններ եք կորցրել ձեր պարի ժամանակ": Չկա հաշիվ նրան, թե իր անձնական թռիչքներից որքանն է մարդկությունը կորցնում: Հեռանում է կասկածներով և մոտենում է ինքնասիրությամբ: Այդ նշանավոր ներքին աշխատանքը պատրույգի մուր է հիշեցնում: Հետուառաջ այդ քայլերթի բուն պատճառը թաքցնելու կարողությունը կարող է փայլեցնել հատակը, բայց ներբանների բշտիկները ցավալի բուժում կպահանջեն: Ամեն հեռացողի հարցրեք՝ ո՞րն է նրա դժգոհությունը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  2. #2
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,663
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    70.


    Հարկ է միակողմանի գիտակցությունը տարբերել միակողմանի էներգիայից: Երբեմն Ուսուցիչը միակողմանի էներգիա է կիրառում, որպեսզի հոգու շարժում ձեռք բերի որոշակի ուղղությամբ: Դրանից չի հետևում եզրակացություն անել, որ Ուսուցչի գիտակցությունը միակողմանի է:
    Կարողացեք թաքցնել գիտակցությունը, երբ պետք է արագընթաց նետ առաքել: Միայն թերուսներն են փորձում պատուհանի գոգին գոռոզության չորացած ճյուղեր շարել: Ում տունը լի է իմացությամբ, նա մտքի պատառ կտրելուց չի վախենում:
    Միատեսակ սերմեր ցանելն ուժեղ բերք է տալիս, բայց առավել հզոր են բուժիչ սերմերի բաղադրություննրը՝ նրանք կծառայեն ոգու պայթյուններին:



    - - - - - - -



    71.


    Ճշմարիտ է մտածել, որ մագնիսական ուժերը փոխանցքեր են մոլորակների միջև: Աշխարհների միջև շփման ուսումնասիրությունը պետք է տեղի ունենա մագնիսական ալիքների փոխանցքերով, բայց, իհարկե, հոգևոր գիտակցությունը չպետք է մոռացվի:



    - - - - - - -



    72.


    Վերջապես, սովորեցի՞ք դուք արդյոք ուրախանալ խոչընդոտներին: Կարո՞ղ ենք արդյոք Մենք համոզված լինել, որ թվացյալ խոչընդոտը տասնապարկում է ձեր հնարամտությունը: Կարո՞ղ ենք արդյոք Մենք հաստատել ձեզ որպես հաղթանակող զինվորներ: Կարո՞ղ ենք արդյոք ցույց տալ ձեզ օգնության նետը, գիտենալով, որ դուք կբռնեք այն ընթացքի մեջ: Կարո՞ղ ենք արդյոք Մենք ձեզ հետ միասին Նոր աշխարհի խոսքն արտասանել: Կարո՞ղ ենք արդյոք Մենք հասկանալ, որ հանուն ստեղծագործման գեղեցկության այրված է հնության հագուստը: Կարո՞ղ է արդյոք Աշխարհի Մայրը ձեր դետքին վստահել Լույսի գործվածքը: Կարո՞ղ է արդյոք "Առյուծը"* սլանալ ձեզ օգնության: Կարո՞ղ է արդյոք Լույսը լուսավորել ձեր արահետը: Հաղթանակը թակում է ձեր դուռը: Ի վերջո, կարո՞ղ եք արդյոք դուք տրվող Ուսմունքն ուղղորդել ձեր վրա: Կարո՞ղ ենք արդյոք վստահել ձեզ նշանները ձեր վրա կրելու համար: Կարո՞ղ ենք արդյոք ձեր վրա ուղղել կատարելագործման ճառագայթը: Կարո՞ղ ենք արդյոք երաշխավորել ձեր հեռատեսության մասին: Կարո՞ղ ենք արդյոք Մենք ստեղծել ձեր ինքնաըմբռնման պատվարը: Կարո՞ղ ենք արդյոք Մենք ուրախանալ ձեր ուղու աներկբայությամբ: Կարո՞ղ է արդյոք Աշխարհի Մայրը ձեզ անվանել արդարներ: Կարո՞ղ է արդյոք "Առյուծը" ձեր տան պահապանը դառնալ: Կարո՞ղ է արդյոք Լույսը շողալ նոր սանդղակների վրա: Բացե՛ք ձեր դռները:


    - - - - - - -
    *
    Հավանաբար նկատի է առնվում "Անապատի Առյուծ" հասկացողությունը, որը հոգևոր կատարելության հասյալների բարձրագույն աստիճաններից է:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  3. #3
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,663
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    73.


    Դուք գիտեք, որ 11.000 ոտնաչափ բարձրության վրա աստրալ մարմինը հատուկ որակ է ձեռք բերում: Նմանապես ամեն բարձրություն նշանակություն ունի յուրաքանչյուր մարմնի համար: Դուք կարող էիք նկատել, որ 7.000 ոտնաչափ բարձրության վրա մարդը կարող է քչացնել իր ուտելիքի քանակը, և այդ պահանջը քչանում է աստիճանաբար և 16.000-ի դեպքում արդեն նկատելի տարբերություն է տալիս: 9.000-ից հետո խորհուրդ չեմ տալիս օգտագործել գինի, սուրճ, պղպեղ և այլ համեմունքներ: 17.000 ոտնաչափից հետո նույնիսկ թունդ թեյը ցանկալի չէ: Սննդի քչանալուն հետ մեկտեղ փոքրանում է նաև քնելու պահանջը, կարելի է համարել վեց ժամից ոչ ավելի, իսկ 20.000-ի վրա չորս ժամն էլ բավական է: Այսպիսով հասկանալի է, որ մեծ բարձրությունների վրա կարելի է համարյա չքնել, և սննդի հարցն էլ լրիվ այլ չափանիշներ է ստանում:
    Անհնար է ընդունել ձեր ամենօրյա վալերիանի կաթիլներն ու համեմունքները: Իհարկե, բարձրության վրա վնասակար է պահպանել ցածրավայրերում անհրաժեշտ սննդի քանակը: Սարերը լավ են որպես ցածր երկրային պայմաններից դուրս հանող սկիզբ: Բարձունքներում կարելի է զգալ ելք երկրի սովորական պահանջներից: Իհարկե, եթե նույնիսկ աստրալի համար 11.000 ոտնաչափ բարձությունն ունի նշանակություն, ուրեմն երկրային մարմինների համար ամեն հազար ոտնաչափը հատուկ պայմաններ է բերում: Անուղղելի սխալ կլիներ լեռնային պայմանները փորձել արհեստականորեն հանգեցնել երկրային սովորույթներին: Հիշեք սա և կցեք:



    - - - - - - -


    74.


    Ամեն մի թաղանթ իրականության աղավաղիչ է: Կարելի է լարել ամբողջ հեռատեսությունը, որպեսզի հասնես կեղծ պատկերացման հնարավորինս քիչ աստիճանի: Ամեն տեսանելիություն, ամեն ինքնաբերականություն, ամեն միտք իրենց կարծեցյալ երանգներն են սփռում:



    - - - - - - -


    75.


    Մենք պատրաստ ենք ցանկացած հոգևոր արյունապղծության: Մարդիկ հեշտորեն իրար են խառնում անմիակցելի տարերքների էլեմենտները: Նրանք համադրում են հուր-հորը ջուր-դստեր հետ և երկիր-մորը օդ-որդու հետ: Եթե սերունդը մոխրանա, նրանց պետքը չէ, պատասխանատվությունը նրանք կդնեն երկրային "Հոր" վրա:
    Անհնար է ընտելանալ մարդկային մտակառուցվածքների թեթևամտությանը: Միայն հոգևոր գիտակցությունը կհուշի, թե որտեղ են էլեմենտներն անհամադրելի: Մարդիկ տարբերվում են ոչ միայն ըստ ճառագայթման, այլև ըստ իրենց տարերքների հիմքի: Հիմքն անսասան է մնում: Հատկապես ըստ տարերքների են լավագույն համակցությունները:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (22.07.2019)

  5. #4
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,663
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    76.


    Շտապենք, շտապենք դեպի Ուսուցչի հասկացությունը: Շրջապատենք նրան նվիրվածության պատով և այդ կերպ կշրջապատվենք ամրոցով: Թափառումներից հետո կհասկանաք, որ որտեղ հաջողությունն է՝ այնտեղ է Ուսուցիչը, որտեղ պարտությունն է՝ այնտեղ դավաճանությունն է: Որտեղ պարտությունն է, այնտեղ մենք հնար ենք գտել ծռել, և պոկել, և ոչնչացնել նպատակահարմարության ուրվագծերը: Պարտության մեջ մենք երես ենք թեքել օգնության փորձառու նետից: Կարո՞ղ ենք արդյոք պնդել, որ վտանգի ժամին կարտասանենք Ուսուցչի Անունը: Կարո՞ղ ենք արդյոք վկայակոչել Ուսուցչի Անվան մասին: Կարո՞ղ ենք արդյոք գտնել Ուսուցչի հանդեպ երախտապարտության բարձրագույն ուրախությունը: Կամ կխորհե՞նք երբեմն, թե Ուսմունքն ինչու է քիչ համակերպված մեր սովորություններին: Ինչի՞ց է մեր անգործունեությունը վրդովված Ուսմունքով: Ո՞րն է մեր քնի ինքնաարդարացման արթնանալու պատճառը:
    Մեր Համայնքում երախտապարտությունն ու նվիրվածությունը ծաղկում են ուրախությամբ: Եթե Մեր ակնակիցը տեղեկացներ, որ հանուն Ուսուցչի աշխատակիցը զոհաբերել է ինչ-որ բան, դա Մեզ կստիպեր զրկվել նրա համագործակցությունից: Մեր աշխատակիցները կարող են համատեղել և տալ:
    Երբ փոխանցեք Մեր Ուսմունքը, մի ճչացեք հրապարակներում, բայց ժպտացեք անցորդներին: Եկվորը կգիտակցի Ուսուցչին, բայց որսվածը կկրծոտի շղթաները: Իսկ Մենք ուրախություն ենք սպասում և ընդունում ենք միայն նվիրվածության սքանչելի ծաղիկը: Շտապե՛նք գիտակցել Ուսուցչին:
    Ամրապնդեք հաջողությունը, ամրապնդեք ուրախությունը, ամրապնդեք շարժման ըմբռնումը, մի կողմ թողեք հին աշխարհի մտքերը: Չեմ հոգնի պնդել այդ:



    - - - - - - -



    77.


    Գիտեցեք, որ Միջազգային Կառավարության անդամակիցներն ու աշխատակիցները պետք է ենթարկվեն Հրամանագրերին: Վերջին անգամ դառնանք դեպի Մորիան, դեպի Մեր Վերջնագրի պատմական իրադարձությունը: Մարդկությանը նախազգուշացման այդ դարավոր ավանդույթը կատարվում է լիակատար բարյացկամությամբ, դա է հիմնական պայմանը, հակառակ դեպքում դեսպանի դերն ազնիվ և համոզիչ չի լինի: Սեն-Ժերմենը Լ.-ի հետ խոսում էր բարյացկամորեն, նույն կերպ Մորիան դիմեց թագուհի Վիկտորիային; Իսկ Լ.Մ.-ը Մեր Հրահանգը ճշգրիտ փոխանցեց: Եթե զինվորին ասում են՝ այս սարը մերն է, նա ընդունում է հրամանը, հակառակ դեպքում կորչում է Կառավարության իմաստը:
    Իր առաքելությունից հետո Սեն Ժերմենը հիվանդացավ: Դա տեղի ունեցավ մի աշխատակցի անկարգապահ մտածողության պատճառով: Զգուշացեք անկարգապահ մտածողության կործանիչ ազդեցությունից: Մտածեք միայն նոր ձևերի մեջ: Ձեզ խնդիրներ տվեք կյանքի հարցերի կոնկրետ լուծումներով: Համարեք օրը կորած, եթե Նոր աշխարհը չեք իմաստավորել:
    Մի բարդեցրեք ձեր շնչառությունը տիեզերածնությամբ, երբ հաղթահարում եք երկրի բարձունքները:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  6. #5
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,663
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    78.


    Անհնար է ուշադրությունը թեքել գրանիտի բջջի քայքայումից, երբ այդ դրսևորումը հասնում է անողնաշարավորների բջջի հետ համեմատությանը, - համարյա նույն զարկերակն է:



    - - - - - - -



    79.


    Ու՞մ կարելի է ամենախիզախը համարել: Թերևս, պստլիկ թիթեռնիկին, որը ենթարկվում է նույն մթնոլորտային պայմաններին, ինչ առյուծը: Ուսմունքի դրսևորումները դիտարկեք փոքրերի վրա, պայծառացման փոթորիկը նրանք հաճախ մեծերից ավելի լավ են տանում:



    - - - - - - -



    80.


    Եթե կարելի է պնդել քարի մտքի առկայությունը, ուրեմն մտքի ինչպիսի՜ մաքուր ծիածան է լցնում տարածությունը: Պետք է ընտելանալ գիտակցությանը, որ գոյություն ունեցող ամեն ինչ համակված է մտքով: Այս ոչ վերացական և կշռելի երևույթն, իհարկե, մնում է էներգիայի հասկացության սահմաններում, բայց պահպանում է բարեկեցության գիտակցության ներուժը: Բույսերի զգայունակությունը դեռևս վերջերս սահմանափակվում էր բնազդով, բայց բնազդի հետազոտությունները վերագրում են այն մտքի տարածքին, այստեղից էլ հետազոտությունները թե վեր են տանում, և թե վար: Մարդակերպների սովորական սխալ է սա, որոնք մտածելու բացառիկ իրավունքը վերագրում են իրենց: Ամենատարրական օրինակների վրա կարելի է ցույց տալ, թե մարդկային միտքը որքան է տարանջատված տարիքով, դիրքով և ժողովրդով: Հենց մարդկանց մեջ երբեմն կարելի է զարմանալ մտքի թույլ սաղմերով: Բայց փոխարենն անանուն, տարածական մտքերը վեհացնում են ոգին:
    Դուք գիտեք, որ ձևափոխված ռադիոն կարող է որսալ տարածական մտքեր, և միտքն էլ, որպես նյութ, կարող է փոխադարձաբար սնուցել և աճել:
    Խորհեք մտքի երևույթի վրա, գիտակցեք նրա տարածումը և ուրախացեք մտքի լաբորատորիային, որն իրար է միացնում հանքակտորից մինչև Անսահմանության բջիջների նախասկիզբները:
    Մագնիսական ալիքը, էլեկտրականության կայծը և միտքը՝ այս երեք ժամփորդները դիմավորում են դեպի Անսահմանություն ձգտողին:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  7. #6
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,663
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԳԻՐՔ ՉՈՐՐՈՐԴ. "ՀՐԵՂԵՆ ՅՈԳԱՅԻ ՆՇԱՆՆԵՐԸ"


    81.


    Կարո՞ղ է արդյոք միտքը ղողանջել: Արձագանքի թեորիան ցույց է տալիս, որ միտքը նույնպես, ինչպես և ձայնը մագնիսական ալիքներում, կարող է աճել և "մտքի ղողանջ" խոսքերը չափազանցություն չեն լինի: Հատկապես, մտքի բնույթն է պետք ուսումնասիրել: Օրինակ, կարո՞ղ են արդյոք հայտնի բնույթի և լարվածության մտքեր ազդել բույսերի կյանքի վրա: Ինչպե՞ս են տարբեր մտքերի արձագանքում կենդանիները: Եվ վերջապես, մտքերի մեջ ինչպե՞ս է իրեն զգում ինքը պարոն մարդը: Ինչպե՞ս է միտքն ազդում քիմիական միացումների վրա: Պետք չէ՞ արդյոք փորձարկել միտքը Լակմուսի թղթի վրա: Չի՞ կարող արդյոք միտքը մրցակցել ուժեղ թույնի կամ երաժշտության հետ: Ընդհանրապես միտքը պետք է հետազոտել որպես ամենայն գոյի կենդանի գործոն: Այդպես կարելի է կամուրջ գցել հոգետեխնիկայից դեպի դինամիկա, և նույնիսկ դեպի աստղաքիմիա: Այդպես է պետք գիտակցել տարածության էկոնոմիկան:



    - - - - - - -



    82.


    Կարելի՞ է արդյոք վստահել կույր ուղեվարին: Կարելի՞ է արդյոք մտածել, որ հին մտածողության ցնցոտիները կարող են պետք գալ Նոր աշխարհի համար: Պետք է հասկանալ, որ Նոր աշխարհի նվերը բերվելու է բաց դարպասների մոտ: Նոր աշխարհն, իրոք, ցանկանում է սքանչելի հագուստ տալ, բայց ե՛կ, մա՛րդ, ընդունի՛ր Աշխարհի Մոր գործած հանդերձը:



    - - - - - - -



    83.


    Աստիճանաբար ցանեք Ուսմունքի սերմերը: Թող այն աննկատելիորեն սնուցի արարածին: Քարոզը գնացել է, մնացել է կյանքը: Եղբայրակցի գիտակցությունը ոգեշնչեք աննկատելի հպումներով, որոնք կմատուցեք նրան որպես ամենօրյա սնունդ: Բացահայտեք նրա զայրույթը և հանգցրեք նպատակահարմարությամբ: Ամրապնդեք նրան պարունակելու երևույթի ուրախության մեջ: Զգուշացե՛ք նրան հրաշքներ ցուցադրել, բացահայտեք նրա համար դեպի Անսահմանություն անցնող համաչափելիությունը: Ոչնչացրեք տոնակատարությունը հավերժական տոնակատարություն տալու համար: "Իմ տոնակատարության երևույթը քոնը կլինի: Իմ ճանապարհը քո նվաճումը կլինի: Իմ շռայլությունը քո հարստությունը կլինի: Դու չես նկատի այն, բայց կզարմանաս քո փոխակերպմանը: Ինձ շնորհակալություն պետք չէ, բայց երախտագիտությունը քո սնունդը կլինի, քանզի երախտագիտության հուրը գերազանցում է այլ վերընթացներին": - "Ուսուցիչ, տեսնում և հիշում եմ անջնջելի":
    Ուսուցիչների դրսևորված հաջորդականությունը շողում է միջմոլորակային մարգարիտով, ավելացրու՛ քո մարգարիտը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  8. #7
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,663
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    84.


    Համարում եմ, որ մեր գրքերը կարող է կարդալ յուրաքանչյուրը: Չեմ կարծում, որ Մեզ մոտ եկողներից որևէ մեկը կվախենա: Կատարեք վախի տարբեր փորձարկումներ: Ձեռք բերեք սարսափելի դիմակներ և ժպտացեք, երբ սիրտը դողա: Ու՞ր է ուրեմն համոզվածությունն Ուսուցչի հանդեպ: Որտե՞ղ է ուժերի ճանաչումը: Մերոնց կարելի է տարբերել ըստ առաջին կոչի: Ինչպես եղնիկ, կսլանա է Մերը: Չգիտեմ որևէ հրեշավոր դիմակ, որն ի վիճակի է ետ պահել նրան:
    Օրինակ չվերցնենք հսկաներից ու հերոսներից, հիշեցնեմ Ուսուցչին ճանաչած փոքրիկ Հնդիկին: Մենք հարցրեցինք նրան. "Մի՞թե արևը կմթագնի քեզ համար, եթե դու տեսնես նրան առանց քո Ուսուցչի": Տղան ժպտաց. "Արևը կմնա արև, բայց Ուսուցչի ներքո ինձ կշողան տասներկու արևներ": Հնդկաստանի իմաստության արևը շարունակելու է շողալ, քանզի գետի ափին նստած է տղան, որը ճանաչել է Ուսուցչին:
    Կան էլեկտրականությունը փոխանցողներ, կան նաև իմացությունը համախմբողներ: Եթե բարբարոսը ոտնձգություն թույլ տա Ուսուցչի վրա, ասացեք նրան, թե մարդկությունն ինչպես է անվանել գրապահոցներն ավերողներին:



    - - - - - - -



    85.


    Կարո՞ղ են արդյոք Մեր մարդիկ իրենց կողքին մերձավորներ ունենալ: Իհարկե, կարող են: Այդ մերձավորները կխորացնեն պատասխանատվության, հոգատարության և հնարամտության զգացմունքները:



    - - - - - - -



    86.


    Պետք է գիտենալ, որ բացված կենտրոնների վիճակը շրջապատող անկատարյալության որակի մարում է բերում: Ոչ միայն զգայունակության զարգացում, այլև սեփական ուժերի նվիրատվություն շրջապատի բարելավման համար: Այդպես կարելի է նկատել, որ ուժերի դրսևորումն ասես թե կուլ է գնում տարածությանը: Կենտրոնների բացման այդ աստիճանը կոչվում է "Անապատի Կանթեղ": Հետագայում այն փոխարինվում է "Անապատի Առյուծ" աստիճանով*:


    - - - - - - -
    * "Անապատի Կանթեղ", "Անապատի Առյուծ"
    - հոգևոր կատարելության հասյալների բարձագույն աստիճաններ:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Յոգա
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Առողջ ապրելակերպ
    Գրառումներ: 27
    Վերջինը: 08.05.2018, 10:51
  2. Շնորհավոր ծնունդդ, Ագնի :)
    Հեղինակ՝ Դատարկություն, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 56
    Վերջինը: 23.08.2010, 14:03
  3. Խաթխա յոգա
    Հեղինակ՝ Freddie, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 2
    Վերջինը: 09.04.2009, 01:00
  4. Հոգի...
    Հեղինակ՝ Երկնային, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 31
    Վերջինը: 13.03.2008, 20:32

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •