46.
Ըստ որոշ նախանշանների կարելի է տարբերել վերընթաց և վայրընթաց ապրող ժողովուրդներին: Ժողովուրդը, որին դեռևս կարող է սպասվել վերելք, կմտածի հերոսի մասին, բայց զառամյալ ժողովրդին հերոսի հասկացողությունը ծանր բեռ և անպետք բան կդառնա: Թող որ այդ ժողովուրդը դեռևս ողողված է ոսկով, թող որ հուրհրում է նրա ինքնապարծությունը, բայց սխրանքը նրա համար այլևս անպարկեշտ կլինի: Գիտակցության քաղաքի պատերը լքել է խիզախումների դրսևորման հուրը:
Ամեն ոք հիշում է երջանկության հետևից տնից հեռացած զավակներին, և բոլոր ժամանակների հեքիաթներն այդ զավակներին երջանկություն են տալիս:
- - - - - - -
47.
Հաճախ մարդիկ դեմ չեն երազել օրգանիզմի հիմնական գործողությունների փոփոխման մասին: Սաղմի բեղմնավորման սկզբունքը, կամ նյութի քայքայումը, կամ մարմինների անկշռությունը, կամ կամայական նյութականացումն ինչպես նաև այլ ֆիզիկական նորամուծություններ քննարկվում են նույնիսկ կղերական շարադրանքներում: Թվում է, թե հնարավորությունների մտահորիզոնը պետք է աճի մանուկ հասակից և, ընկնելով ճշգրիտ ուսումնասիրությունների լաբորատորիա, պետք է ամրապնդվի, բայց, հատկապես այստեղ ռասայի անկատարելությունը խոչընդոտներ է դնում: Ճշգրիտ գիտությանը նվիրված խիզախ որոնողը փոխակերպվում է քաղքենու և սկսում է կրկնօրինակել պապենական սովորույթներին: Մենք տեսել ենք, թե ապստամբության կարմիր կրակն ինչպես է փոխակերպվել օջախի խեղդող ծխի: Մենք հաշվել ենք նախախնամությունների սանդղակի տակ վերաձևված լույսի դրոշները: Մենք համոզվել ենք, թե ինչպես են մաքուր շինությունները վերաշարվելվել շուկայի անվան տակ: Վեհերոտ տգիտությունը որոգայթներ է հյուսել և ամենից շատ վախեցել է հեռանալ փտող ոսկորների մամռակալած ափերից: Բարեշրջման ուսմունքը ցույց է տալիս, որ ռասայի փոխակերպման հետ մեկտեղ աճում է մարդկային երկչոտությունը: Բայց ժամկետը գալիս է, և լողալ չսովորածները ստիպված են համտեսել աղի ջուրը:
Նայենք խիզախների թռիչքներին:
Էջանիշներ