121.
Տեխնիկայի կողմից աջակցություն ստացած նոր գիտակցությունը հզոր նկրտումներ կտա դեպի իմացությունը: Հատկապես համայնքը պետք է բարեշրջականության ամենազգոն ապարատը լինի: Հատկապես գիտակից համայնքում ոչ ոք չի կարող պնդել ընդունված աշխարհաուսումնասիրության մասին: Ամեն բութ խոչընդոտ դեն է նետվում կոլեկտիվի սուր թրթիռներով: Ավարտվածության մասին ակնարկն անգամ անհնար է դարձնում համայնքում գտնվելը: Ո՞վ կընդունի բթության դրոշմը:
Որդը չի սահմանափակի մթի իր անցումները՝ իսկ դուք, դեպի Անսահմանություն նայողներ, չե՛ք կարող որդի նմանվել:
Ձեզանից ոմանց ոչ կատարյալ հնարամտությունն անտեսանելի ճառագայթներ և անլսելի ռիթմեր է որսացել: Կոպիտ երևակայությամբ, կոպիտ գործիքներով այնուհանդերձ որոշ տիեզերական հոսանքներ որսացել եք: Բայց չէ՞ որ հիմարն անգամ կհասկանա, որ երևակայությունը կարելի է նրբացնել և գործիքներն էլ կարելի է կատարելագործել: Ելնելով ինքնակատարելագործականությունից, կհասնեք մինչև Անսահմանություն: Շարունակելու եմ պնդել կատարելագործման հնարավորությունների մասին, քանի դեռ ամենակարծրամիտն անգամ չի ամաչել իր սահմանափակությունից:
Չի կարող լինել համայնքի՝ սեփական գիտակցությունը սահմանափակող անդամ, հակառակ դեպքում նա կնմանվի հին Չինաստանի կանանց ոտքերին: Նույնպես սովորույթի տգիտությունն էր հրահրում այդ այլանդակությունը:
Համայնքի ինչպիսի՞ անդամ կարող է թաքնվել սնոտիապաշտության բորբոսի տակ: Չէ՞ որ այլևս ոչ ոք չի օգտվում խղճուկ, նախնադարյան շոգեքարշից, նաև ոչ ոք չի կարող մնալ իրականության մանկական ըմբռնման ներքո:
Մանկական նյութապաշտությունը ժողովրդի համար թմրախոտ կդառնա, բայց լուսավորված իմացությունը հաղթանակի սանդուղք կլինի:
Առանց հերքումների, առանց սնահավատության, առանց վախի կընթանաք դեպի իսկական համայնք: Առանց հրաշքների կգտնեք հստակ իրականությունը և փորձարարի քլունգով կբացեք փակ ընդերքները: Սիրեցեք իմացության անվախությունը:
Էջանիշներ