106.
Երբ ընտանիքն անկարող է, ուրեմն թող դպրոցը սովորեցնի մաքրությանն ամբողջ ապրելակերպի մեջ: Կեղտն աղքատությունից չէ, այլ տգիտությունից: Մաքրությունը կյանքում՝ սրտի մեջ մաքրության նախադուռն է: Ուրեմն ո՞վ չի ցանկանում, որպեսզի ժողովուրդը մաքուր լինի: Պետք է սարքավորել դպրոցներն այնպես, որպեսզի նրանք կյանքի զարդարման բուծարաններ լինեն: Ամեն առարկա կարող է կշռադատվել սիրով: Ամեն իր պետք է երջանիկ կյանքի մասնակից դառնա: Կոոպերացիան կօգնի ձև գտնել ամեն առօրեականության համար: Որտեղ մենակ անկարելի է լուծում գտնել, այնտեղ կօգնի համայնքը: Ոչ թե բռնցքամարտերը, այլ արարիչները երկրի հպարտությունը կդառնան:
- - - - - - -
107.
Դպրոցը պետք է ոչ միայն տա սեր գրքի հանդեպ, այն պետք է սովորեցնի նաև կարդալ, և վերջինն առաջինից ավելի հեշտ չէ: Գրքի մեջ խորամուխ լինելու համար պետք է կարողանալ կենտրոնացնել միտքը: Ոչ թե աչքը, այլ ուղեղն ու սիրտն են կարդում: Շատ տներում գիրքը հարգարժան տեղ չի գրավում: Համայնքի պարտականությունն է հաստատել գիրքը որպես տան ընկեր: Կոոպերատիվը, նախ և առաջ, ունի գրադարակ, որի բովանդակությունը շատ լայնածավալ է: Կպատմվեն հայրենիքի արժեքների և նրա կապերի մասին աշխարհի հետ; կցուցադրվեն հերոսները, ստեղծագործողներն ու աշխատավորները: Թե պատվի ու պարտքի հասկացությունները, և թե մերձավորի հանդեպ պարտականությունները կամրապնդվեն, ինչպես նաև գթասրտությունը: Շատ են դեպի ճանաչում և բացահայտումներ հրավիրող օրինակները:
- - - - - - -
108.
Դպրոցը կօգնի հարգել օգտակար հայտնագործությունները, բայց կփրկի մեքենայական ստրկությունից: Յուրաքանչյուր ստրկություն կոչնչացվի, որպես մթի նախանշան: Ուսուցինչ առաջնորդող խրատատու կլինի՝ ընկեր, որպեսզի ցույց տա ամենակարճ և լավագույն ճանապարհը: Ոչ թե բռնության դրսևորում, այլ կոչի ժպիտ: Բայց, եթե կյանքի դպրոցներ է ներթափանցել դավաճանությունը, ուրեմն ամենախիստ դատապարտումը վերջ կդնի այդպիսի խելացնորությանը:
Էջանիշներ