65.


Մեր պայմանն աշխատակիցների համար՝ Մեր հիմքերն իրենց կյանք ներդնելու լիակատար ցանկություն, - ոչ թե թեորիա, այլ պրակտիկա:
Ուսուցիչն անմար սխրանքի հուր է կրում: Ուսմունքը չի ընդհատվում ոչ հոգնածությամբ, ոչ էլ վշտով: Ուսուցչի սիրտը սխրանքով է ապրում: Նա չունի վախ, և "վախենում եմ" բառը նրա բառարանում չկա:



- - - - - - -



66.


Աշխարհի բարեշրջումը կազմավորվում է հեղափոխություններից կամ նյութի պայթյուններից: Ամեն բարեշրջում առաջընթաց շարժում ունի դեպի վեր: Ամեն պայթյուն իր կառուցվածքի մեջ գործում է պարուրաձև: Հետևաբար ամեն բարեշրջում իր էությամբ ենթակա է պարույրի օրենքներին:
Երկրային շինարարությունը բուրգի է նման: Փորձեք առաջընթաց պարույրի ցանկացած կետից ցած տանել բուրգի չորս կողմերը: Կստանաք ասես թե չորս խարիսխ, իջեցված նյութի ցածր շերտերի մեջ: Այդպիսի շինարարությունն անիրական կլինի, քանզի կառուցված կլինի իրենց կյանքն ապրած շերտերի վրա: Այժմ փորձենք ցանկացած կետից բուրգ կառուցել վեր, և կստանանք պարույրի շարժումը կանխած վերին շերտերի նվաճումների մարմին: Դա արժանի՛ շինարարություն կլինի: Իհարկե, այն պետք է սկսվի դեպի անհայտություն, լայնածավալվելով գիտակցության աճի հետ միասին: Հետևաբար շինարարությունը հեղափոխության մեջ ամենավտանգավոր պահն է: Բազմաթիվ ոչ կատարյալ էլեմենտներ կառույցները մղելու են ցած, դեպի գործածված ու թունավորված նյութի շերտերը: Միայն արիության խելացնորությունը կարող է կառույցն ուղղել վեր, նոր էլեմենտների պարունակությամբ սքանչելի և չփորձված շերտեր: Եվ ուրեմն ասում եմ և ասելու եմ, որ շինարարության մեջ խուսափեք հին կաղապարներից: Հին պահեստարաններն իջնելն անթույլատրելի է: Անհրաժեշտ է Նոր Աշխարհի հասկացում իր ամբողջ խստությամբ:



- - - - - - -



67.


Ի՞նչ է պահանջվում Մեր Համայնքում: Նախ և առաջ համաչափելիություն և արդարություն: Իհարկե, երկրորդն ամբողջովին բխում է առաջինից: Իհարկե, պետք է մոռանալ բարության մասին, քանզի բարությունը բարիք չէ: Բարությունն արդարության փոխնյութն է: Հոգևոր կյանքը չափակցվում է համաչափելիությամբ: Փոքրը մեծից, չնչինը մեծագույնից չտարբերող մարդը չի կարող հոգեպես զարգացած լինել:
Խոսում են Մեր ամրության մասին, բայց դա ընդամենը Մեր կողմից զարգացրած համաչափելիության հետևանք է: