10.
Ի՞նչն է տուժում ամենից շատ: Իհարկե համաչափելիությու՛նը:
Շատ եմ նրա մասին խոսել, բայց նորից պետք է վերադառնալ հին հետքերին: Նույնիսկ այն քչերը, որոնք զգում են համաչափելիության նշանակալիությունը, նրա մասին հիշում են միայն ինչ-որ հատուկ դեպքերում: Երբ խեղդվում ես, այդ ժամանակ հիշվում են լավագույն կանոնները: Բայց շատ ավելի կարևոր է նրանց մասին հիշել կյանքի առօրեականության մեջ: Ճշմարիտ դատողության հողմը կարող է ցրել ամենափոքրիկ մտքերն անգամ: Լավ է թե վատ, օգտակար է կամ ոչ՝ ինքնին կբացահայտվի, քանզի այնտեղ, որտեղ ծառերը շատ են, թփուտները չեն երևում:
Եթե ուժ դնես փոշոտ հոգսերը սքանչելի սխրանքի փոխելու համար, մամխի ծուռտիկ թփուտն անմիջապես կայմափայտերի պուրակ կդառնա: Երբ միտքը կարելի է նետել դեպի հրաշքների սահմանները, այդ դեպքում արդեն չարժի երկար խոսել ծակ ներբանների մասին:
Շատ եմ խորհուրդ տալիս ոչնչացնել բամբասանքները, չէ՞ որ օրվա ամբողջ կեսը կազատվի: Միայնակ կմնա սուրճի բաժակը կամ գարեջրի գավաթը: Ուտելու ժամանակը պետք է կրճատվի, որպեսզի պահպանվի պատշաճ մարդակերպությունը: Չկա ավելի վատ անհամաչափելիություն, քան սեղանի շուրջ դատարկաբանությամբ զբաղվելը: Չկա ավելի վատ անհամաչափելիություն, քան անհեթեթություններով զրպարտելը: Չկա ավելի վատ անհամաչափելիություն, քան մի կողմ դնել քեզ կանչող գործողությունը: Չկա ավելի վատ անհամաչափելիություն, քան մանրավաճառի վիրավորանք ցուցաբերելը: Չկա ավելի վատ անհամաչափելիություն, քան ինքդ քեզ պատասխանատվությունից ազատելը: Չկա ավելի վատ անհամաչափելիություն, քան գեղեցկության մասին մտածել դադարելը: Համաչափելիությունը տան հենասյանն է նման:
Մենք հոգ ենք տանում շենքի գույնի մասին, մի՞թե կավերենք Կամարի սյունը: Հիմնավորապես յուրացրեք համաչափելիությունը:
Էջանիշներ