15.
Ձեզ արդեն տրված է զոհողության մասին ուսմունքը: Զոհողությունն՝ իշխանություն է: Իշխանությունը՝ հնարավորություն է: Նշանակում է ամեն զոհողություն նախ և առաջ հնարավորություն է: Ժամանակն է դեն նետել երեսպաշտությունը, իբր զոհողությունը՝ զրկանք է:
Զրկանքներ չենք ընդունում, բայց տալիս ենք հնարավորություններ:
Տեսնենք, թե ինչ հնարավորություններ են ծնվում այսպես կոչված զոհողություններից: Որտե՞ղ է իսկական զոհողությունը, որը կարող է նսեմացնել: Մեր Պահոցում զոհողությունների մեծ հավաքածու կա, և ամեն մեկն օգտակար է եղել իրեն դրսևորողին: Զոհողության մասին թոթովանքը մեր զրույցը չէ, քանզի զոհողությունն ամենաեկամտաբեր ձեռնարկումն է:
Մանր առևտրականները սիրում են լացել ծախսերի մասին և վշտացած ձևանալ: Բայց կյանքի իսկական արդյունաբերողն ամեն ծախս միայն գործի գրավական է համարում: Դուք կորցրել եք ոչ թե զոհողության, այլ ավազակության վրա: Քրիստոս խորհուրդ էր տալիս բաժանել հոգևոր հարստությունը: Բայց քանի որ հեռու են հոգևոր հարստության բանալիները, այդ խորհուրդը մարդիկ փոխադրեցին թալանած փողերը բաժանելու վրա: Սկզբում թալանել, իսկ հետո արցունքոտ աչքերով բաժանել թալանածը և հիանալ սեփական բարությամբ: Ասես թե, խոսելով բաժանելու մասին, Ուսուցիչը կարող էր նկատի ունենալ աթոռներ կամ հին մուշտակներ: Անկշռելի հարստություն էր Ուսուցիչը ցուցանում: Միայն հոգևոր նվիրատվությունը կարող է շարժել կշեռքի նժարները:
Դիտարկենք մի շարք աշխատակիցների՝ չի՞ զրկվել արդյոք մեկնումեկն ինչ-որ բանից: Ոչ՝ բոլորը բազմապատկել են: Մի՞թե բազմապատկում չէ Նոր արքայության տիրակալ դառնալը: Այնքան հարուստ է այդ Արքայությունը, որ առանց լուրջ վնասի կարող ենք կոտրել ամանեղենի մի մասը: Դրականորեն աճում են ձեռքերը, և երախտանքների գիրքը կարելի է վերանայել:
Կյանքի արդյունաբերողներին խորհուրդ եմ տալիս բոլոր պաշտոնների համար փոխարինողներ ունենալ: Մեծ գործընկերություններում գործը հիմնվում է գործի, այլ ոչ անձի վրա:
Եվ ո՞վ կարող է պնդել, թե ինչ է տվել ինքը: Մենք կբացենք Մեր առևտրի գրքերը և կապացուցենք, թե ով որքան է ստացել, և այդ պատճառով զոհաբերել այնքան էլ հեշտ չէ, երբ զոհողությունը՝ հնարավորություն է; իսկ հնարավորությունն՝ օգուտ է; իսկ օգուտը՝ գիտակից համագործակցություն է; իսկ համագործակցությունը՝ Ալատիր-քար* է, որը կամ հարություն կտա, կամ կայրի:
Բայց անձնվիրությունը կարող է բացել Ըմբռնման Դարպասները, և անպետք իրերի հինավուրց զոհողությունն ինքնասիրության հետ միասին կճոճվի մի ճյուղի վրա:
- - - - - - -
* Ալատիր-քար - ռուսական բանահյուսությունում՝ սուրբ քար, "բոլոր քարերի հայրը", իր մեջ սուրբ գրեր պարունակող և բուժիչ հատկություններով օժտված, երկրի պորտը:
Էջանիշներ