13.


Ինչպես առաջ զգում էիք միայնությունը, այնպես էլ հիմա պետք է զգաք ոգու իմացությունը: Խրատներ ամեն նոր աստիճանի համար: Հնարավոր համարեք ոգու ցանկությունը: Համադրելով հոգևոր գիտակցության հետ, վարժեցրեք ձեր շրջահայացությունը: Հարցրեք ձեզ, թե ինչպես է ոգին ցանկանում: Ոգու գիտելիքների աստիճանը կարևոր է: Երբ մոտենում եք նրան, թվում է, թե ոգին ձեզանից շատ է հեռու, բայց դա թվում է միայն՝ ոգին, ընդհակառակը, ուժեղ է թակում: Կարևոր է գործել ուղիղ, կառչել ոգու գիտելիքներից: Ինչպես ցանկանում եք, հենց այդպես էլ գործել: Կիրառել գիտելիքները կարելի է մաս-մաս՝ այդպես ավելի լավ է, քան մեծ կտորներով վտանգի ենթարկվել:



- - - - - - -



14.


Այժմ համեմատենք ոգու գիտելիքը և կամքի հրամանը: Գիտելիքը ծաղկում է, դրսևորելով պաշտպանություն ու լուսավորելով հիմքերը: Կամքի հրամանը սլանում է օտար ոլորտներ և նվաճում և միացնում է: Հրամանը տեսանելի է սրի և նետի խորհրդանշով: Ոգու գիտելիքի խորհրդանիշն է՝ ծաղիկը: Հրամանը կարող է հաղորդվել աշակերտին դրսից արագընթաց առաքմամբ, այն դեպքում երբ ոգու գիտելիքը ծաղկում է ներսից և ոչ մի գավազանով հրահրվել չի կարող: Այսինքն, ճիշտ ինչպես ծաղիկ, գիտելիքը ծաղկում է սահմանված ժամանակին:
Ինչպե՞ս ուրեմն նպաստել ծաղկին: Դրեք այն հանգիստ տեղ, տվեք նրան արևի լույս և արգելեք ձեռք տալ ու պոկել տերևները: Առանց ոգու գիտելիքի անհնար է մարդկության համար նախասահմանված գիտելիքը հասցնել ամհրաժեշտ բարձունքին:



- - - - - - -



15.


Գործերի աճը շուշանների է նման: Մի ցանկապատի տակ թաքնվել է սպիտակ քույրիկը: Ընկերուհիներ չունի, բայց ցողուններն արդեն նորերի հայտնությունն են բերում:
Ծաղիկների մեջ մարմնավորվելը հաճախակի երևույթ չէ: Այլոք ձգտում են ծառերի ավելի մեծածավալ ձևերին, բայց ծաղիկների հմայքը ոչ միշտ է հասանելի, որպեսզի երկու անգամ դիմես դրան: Բույսերի միջնորդությամբ կենդանական մարմնավորումներից մեկը կրճատելու արգելք չի կարող լինել: Չէի ասի, թե շատ միջատների գիտակցությունը գերազանցում է սքանչելի ծաղիկների գիտակցությանը: Իմաստուն քայլ է ծաղկի միջնորդությամբ մի քանի մարմնավորումներ շրջանցելը: Շտապեք, շտապեք, ես կսպասեմ սքանչելի տանիքի տակ, որ ձեզ կանխեմ: Այդպես գեղեցկության ճանապարհը կրճատում է ուղին: