7.
Կրոնների մաքրումը ենթադրում է նոր, անմիջական վերաբերմունք հոգևոր աշխարհի հանդեպ: Քրիստոսը, Բուդդան և նրանց ամենամոտ օգնականները մոգական բանաձևերից չէին օգտվում, այլ արարում ու գործում էին ոգու հետ լիակատար միաձուլման միջոցով: Այդ պատճառով նոր բարեշրջման մեջ նախկին արհեստական մեթոդները պետք է մի կողմ դրվեն: Պատճառ և հետևանք: Յոգիզմի մեխանիզմն այլևս չի համապատասխանում աշխարհի վերանորոգմանը: Ծառի տակ նստած և արգելող Ուսուցիչ այլևս պետք չէ:
Ուժ և խրատներ որտեղի՞ց եք վերցնում: Միանալով Մեծ Ոգու հետ, ճանաչելով պատճառն ու մղումը, անհապաղ հետևանք ենք կառուցում: Կանչում ենք նրանց, ովքեր արդեն անցել են ինքնաճանաչման և պատասխանատվության մեծ ճանապարհով: Եվ մեր կոչերը հասնում են, հազարաձեռք մեծարված: Պետք չեն պահանջներ, պետք չէ սարսափ, այլ միաձուլումը զանգվածներ է տեղաշարժում: Ցանկանալով բարիք, Մեծ Բարեկրողների ժառանգությունն ենք ընդունում: Բարեբեր պարագաներ ընդունելու համար բաց ենք թողնում մեր հոգևոր անոթը: Եվ չար ոչինչ մեզ չի դիպչի, քանզի ոգով հաստատված բարիք ենք ցանկանում: Եվ գրերի սարդոստայնը խնամքով պահոց կհասցնենք, քանզի գնացինք դեպի Սկզբնաղբյուրները: Լինել պատրաստ, լինել հրաժարված, լինել արտահայտված, լինել սեղմ, լինել ուրախ, լինել ցնծացող, լինել լռակյաց, լինել բերող և տվող և Արևի լույսով ուսուցանված լինել այս կյանքում՝ այդպիսին ենք մենք ցանկանում տեսնել ձեզ, այդպիսիներին էլ ուղարկում ենք ձեզ: Այդպես է ձեր ոգին ընդունել հանձնարարությունը:
Ոչ արքայությունից, ոչ ալքիմիկոսի նկուղից, ոչ մոգականչությամբ, այլ կյանքից ենք գալիս և այցելում ենք Ձեզ, Ավագ Եղբայրներ և Քույրեր, ստանալու Ձեզ պահապան տված մեր կուտակած տապանները, քանզի Մեծ Ոգու հասարակ Տաճար ենք գնում: Եվ հետ կվերադառնանք Ձեզ մոտ, քանզի Դուք այդպիսին էիք ցանկանում մեզ տեսնել: Եվ Ձեր տված բեռը տեղ կհասցնենք Անմահության թասի պես:
Էջանիշներ