Հուլիս 2


Երբ ամրոպը հանդարտվի, Արարիչ, թույլ տուր, որ իմ մեջ
Նոր ոգին արթնանա:
Որոտը լցնում է գիշերվա լռությունը,
Եվ կայծակն է լուսամուտս ակոսում:
Մի՞թե այսպիսի գիշերով էլ լրաբերը կարող է գալ:
Բայց գիտեմ, հարցն անպատեհ է. սուրհանդակը գալիս է:
Ուսուցի՛չ, քունը կռվում է հմտությանս հետ,
Եվ աչքս խավարը չի թափանցում:
Կդնեմ մուրճը դռանս կողքին,
Թող լրաբերը փականը կոտրի:
Լուրը ստանալուց հետո փականն ինչի՞ս է:



- - - - - - -



Հուլիս 3


- Վեհապետ, ինչու՞ ինձ չես վստահում հավաքել բոլոր
պտուղները Քո այգու:
- Իսկ ու՞ր են քո զամբյուղները:
- Վեհապետ, ինչու՞ ինձ վրա չես լցնում
Քո Երանության աղբյուրները:
- Իսկ ու՞ր են քո կուժերը:
- Վեհապետ, ինչու՞ շշնջալու փոխարեն, Քո Ճշմարտությունը
որոտալով չես ասում:
- Իսկ ու՞ր են ականջները, և, ընդ որում, ամպրոպն ավելի լավ է
լսել սարերում: