Հունիս 13
Եթե պետք է կռվենք և ոչնչացնենք չարը, մոլեռանդ չե՞նք լինի
մենք արդյոք:
Որտե՞ղ է, ուրեմն, սահմանն արդարության:
Բայց ներդաշնակության դպրոցն անցածը գիտի, թե ինչպես
կառավարվել սրտով:
Մեր աշակերտը թրի ամեն հարված որոշում է դեպի Մեզ ձգտող
իր ոգով:
Չի հապաղում, ոչնչացնում է թշնամիների հերյուրանքները:
Հանգիստը չէ, հնարամտության ցուցաբերումն է տիրում
Մեր մարտիկներին:
Փակ չեն նրանց աչքերը, կանչում ենք աշխատանքի՝ ասացեք նրանց,
ովքեր կարծում են, թե Մենք կտրում ենք գործից:
- - - - - - -
Հունիս 14
Ուսուցանում եմ հարցնել ճակատագրին՝ ժամկետն անհրաժշտ է հասկանալ:
Ժամկետների ըմբռնման շնորհիվ Տիեզերքի կազմակերպվածության
զգացումն է ձևավորվում:
Կամքի հետ միասին ժամկետները ներդաշնակ են ընթանում, առանց ավերումների:
Կառավարող Ձեռքը ոգու վրա է գոյատևում,
Նավավարի նման համադրում է ալիքները, ժամկետները և ուժերը:
Հետևաբար, Մեր աշակերտները պետք է կարողանան հաշվել
յուրաքանչյուր օրվա կյանքի շնչառությունը:
Տգիտության մթնշաղը և դժգոհության ծամածռանքը՝ ձեր
նշանները չեն, տվեք դրանք խավարամիտներին:
Վահանն Իմ՝ ապաստան է մաքուրների համար:
Իմ նետերը՝ թևեր են նվիրյալներին:
Իմ սուրը՝ ջահ անվեհերներին:
Իմ ժպիտը՝ երջանկություն, իմաստուններին խոստացած:
Սիրտն Իմ՝ ձեր տունը:
Ձեր տաճարն՝ Ինձ հրաշք:
Կյանքում ջանացեք գտնել Ուրսուլային և Անտոնիոսին*:
Համարում եմ՝ կարող եք ճանաչել Իմ Կանոնադրությունը:
- - - - - - - - - - - - -
* Ուրսուլա - բրիտների արքայադուստր: Ընդունեց քրիստոնեությունը և, մերժելով հոներին՝ հրաժարվել կուսակրոնության ուխտից, տանջամահ արվեց:
Անտոնիոս Մեծ - վանականության հիմնադիրը:
Էջանիշներ