User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 1437 հատից

Թեմա: Հրեղեն Հոգի (Ագնի Յոգա)

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #2
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,663
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ՈՒՍՄՈՒՆՔԻ ՀՈԳԵՎՈՐ-ՓԻԼԻՍՈՓԱՅԱԿԱՆ
    ԺԱՌԱՆԳԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ


    Ե. Ի. Ռերիխն ընդգծել է Կենդանի Բարոյականության Ուսմունքի ժառանգականությունը թեոսոֆիստական շարժման հիմնադիր Ելենա Պետրովնա Բլավատսկայայի փիլիսոփայական ժառանգության հետ։ Սրբազան Գիտելիքի աղբյուրի միասնականությունը Կենդանի Բարոյականությունը մերձեցնում է նաև “Մարդկության Տաճար” (“Temple of the people”, 1898 թ.) հոգևոր համայնքի հիմնադիր Ֆրանչիա Լա Դյուի՝ Տաճարի Ուսմունքի հետ։ Համառոտ բնութագրենք այդ ուսմունքները։

    Կենդանի Բարոյականության Ուսմունքը հիմնվում է Ե. Պ. Բլավատսկայայի թեոսոֆիստական աշխատությունների վրա, որոնց մեջ առանձնահատուկ տեղ է գրավում “Գաղտնի Վարդապետություն” ֆունդամենտալ աշխատությունը։ Փաստորեն և Կենդանի Բարոյականության Ուսմունքը, և Ե. Պ. Բլավատսկայայի գլխավոր աշխատություններն իրենցից մի ամբողջական փիլիսոփայական ուսմունք և աշխարհընկալում են ներկայացնում, և մեկը մյուսից չի կարելի բաժանել։

    Դեռևս Ե. Ի. Ռերիխի կյանքի օրոք Կենդանի Բարոյականության գաղափարները զարգացում և պրակտիկ բացատրություն են ստացել Ռերիխների ամենամոտ հոգևոր աշակերտի՝ Բորիս Նիկոլաեվիչ Աբրամովի (1892-1972) փիլիսոփայական գրառումներում։ Սկսած XX դարի 40-ականներից նա գրի է առնում բարոյա-փիլիսոփայական զրույցները Հոգևոր Ուսուցիչ Մորիայի հետ։ Այդ գրառումներն սկսեցին հրատարակվել միայն 1993 թվականից “Ագնի Յոգայի Սահմանները” ընդհանուր վերնագրի տակ (ներկա պահին հրատարակված է ավելի քան 20 հատոր)։

    Այսպիսով, Կենդանի Բարոյականության Ուսմունքի գրքերի ընդհանուր քանակը բավական մեծ է (մոտ 60 գիրք) և ընդգրկում է պատմության ավելի քան 150 տարիներ։ Բոլոր այս նշված հոգևոր-փիլիսոփայական ուսմունքներին համախմբում է այն, որ նրանց հիմնադիրներն ու կազմողները (և Ե. Պ. Բլավատսկայան, և Ֆ. Լա Դյուն, և Ռերիխ ամուսինները, և Բ. Ն. Աբրամովը) համագործակցել են Հոգևոր Ուսուցիչների միևնույն խմբի հետ, ում անմիջական գաղափարական ազդեցության տակ էլ հենց ձևավորվել է նրանց փիլիսոփայական աշխարհայացքը։



    ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ՝ ԴԱՍԱԿԱՆ ՅՈԳԱ, ԱՐԵՎԵԼՅԱՆ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅՈՒՆ, ԷԶՈԹԵՐԻԿ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ։
    ԳԻՏԱԿԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ԴԵՐԸ


    Անվիճելի է Կենդանի Բարոյականության ուսմունքի, կամ Ագնի Յոգայի, կապն արևելյան փիլիսոփայության հետ։ Ուսմունքում հետագա մշակում են ստանում մարդու անհատականության հոգևոր վերամարմնավորման դոկտրինան, կարմայի օրենքը և շատ այլ բաներ։ Ագնի Յոգայի նոր՝ տիեզերական աշխարհայացքի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է բարեշրջման նոր փուլով, որն անցնում են Երկիրը և մարդկությունը։

    Հայտնի է, որ մարդկության իմացաբանության պատմության մեջ առանձնացվում են երկու ավանդներ. էկզոթերիկական, այսինքն արտաքին, բոլորին հասանելի, և էզոթերիկական, այսինքն գաղտնի, ներքին, հասանելի միայն ընտրյալների համար։ Էզոթերիկական գիտելիքների կրողներն էին Հին Եգիպտոսի քուրմերը, Հին Հնդկաստանի բրամինները, անտիկ միստերիաների օծյալները, Պյութագորական Ընկերության և Պլատոնի Ակադեմիայի անդամները և այլն։ Հիշենք Հիսուսի՝ աշակերտներին ուղղված բազմանշանակ խոսքերը. “Ձեզ տրված է իմանալ Աստծո արքայության խորհուրդները, բայց նրանց համար, ովքեր ձեզնից դուրս են, ամեն ինչ առակներով կլինի, որպեսզի տեսնելով տեսնեն ու չտեսնեն և լսելով լսեն ու չիմանան, որ միգուցէ երբևէ դարձի գան, և իրենց ներվի”։*

    Դիտարկվող հարցի լույսի տակ ուշադրություն դարձնենք երկու թեզիսների վրա։

    1. Կենդանի Բարոյականության մեջ էզոթերիզմն ու էկզոթերիզմը միաձույլ են։ Մի կողմից, գրքերը հրատարակված են, Ուսմունքը տրվում է ուսումնասիրողների լայն շրջանի համար ի տարբերություն միստերիաների մեջ ներգրավվածների, գաղտնի միաբանությունների և այլն նեղ շրջանակների։ Բայց մյուս կողմից, Ուսմունքի տեքստերի խորին իմաստը հասկանալու համար անհրաժեշտ է ոչ քիչ մտավոր ուժեր, հոգևոր-բնազդային ունակություններ ներդնել, անհրաժեշտ է որոշակի բազմագիտակություն, գիտելիքներ դիցաբանության, կրոնների, փիլիսոփայության և այլ գիտությունների բնագավառներում։ Ուսմունքում շատ գաղափարներ շարադրվում են այլաբանորեն, ակնարկներով, և ընթերցողը պետք է ինքնուրույն կազմի իմաստների խճանկարը։ Այդ պատճառով ուսումնասիրողի գիտակցության որակն ու մակարդակը, նրա ինքնամոռաց ձգտումն օգնում են պտտել ճանաչման բանալին։

    2. Մեկ այլ կարևոր պահ՝ անհրաժեշտ է գիտենալ, թե ինչ է հասկացվում “էզոթերիզմ” բառի տակ Ուսմունքի սահմաններում։ Թե Ե. Պ. Բլավատսկայան, և թե Ե. Ի. Ռերիխը հաստատում էին հոգևոր գիտության Միասնական էզոթերիկական գծի՝ Գաղտնի Ումունքի գոյությունը, որի պահապաններն են Հիմալայան Հանրության Մահաթմաները։** Գաղտնի Ուսմունքի տարբեր կողմերը մարդկանց առջև բացվել են հոգևոր և փիլիսոփայական ուսմունքներում սկսած հինավուրց անցյալից և արտահայտվել են պատմական դարաշրջանին և ազգային մշակույթին համապատասխանող ձևերով։ Գիտության հենց այդ ավանդույթն էին Ռերիխներն “էզոթերիկական” համարում։ Իրենց մեջ Գաղտնի Ուսմունքի մասնիկներ պարունակող տարբեր ուսմունքներին Ե. Ի. Ռերիխը մի ընդհանուր անուն է տվել՝ “Կյանքի Ուսմունք”։ Այդպիսով, դրան կվերադրվեն և Բհագավատ-Գիտան, և Ուպանիշադները, և Կալաչակրայի Ուսմունքը, և “Դհամմապադան”, և Ավետարանները, և Օրիգենեսի աշխատությունները, և “Գաղտնի Վարդապետությունը”, և “Տաճարի Ուսմունքը”, և “Կենդանի Բարոյականության Ուսմունքը”, ու նաև այլ տեքստեր։

    Ռերիխները և Կյանքի Ուսմունքի հետևորդները շատ հանդուրժողաբար և մեծ հարգանքով են վերաբերվում տարբեր կրոնական ավանդապահություններին ու փիլիսոփայական ուսմունքներին, քանզի նրանցից շատերում էլ կան Գաղտնի Ճշմարտության ոչ քիչ մասնիկներ։ Իսկ միսիոներությունը, գաղափարների պարտադրումը, բոլորովին չի խրախուսվում. մարդ ազատ գիտակցությամբ և բարի կամքով է ընտրում իր համար իրեն ավելի մոտ աշխարհայացքն ու գիտելիքի ավանդույթը։ “Պետք չէ հրավիրել դեպի Ուսմունք, - նշվում է Կենդանի Բարոյականության մեջ, - քանզի փակ սիրտը չի կարող գիտակցել, թե ինչում է օգուտը և որտեղ է գեղեցկությունը։ Ուսմունքի վառ ըմբռնումը կարիք ունի սրտաբացության։ Թող ավելի հաճախ դիմեն Մեզ և սիրեն միտքը Մեր Կացարանի մասին” (Վերերկրայինը, § 124.)։


    - - - - - - - - -
    *Մարկոս, Դ; 11-12.
    ** Մահաթմա – “մեծ հոգի”։ Բարձր կարգի ադեպտ։ Վեհափառ էություն, ով, հասնելով իր ցածրագույն սկզբունքների վրա լիակատար իշխանությանը, հոգևոր բարեշրջման արդյունքում սկսում է տիրապետել Գաղտնի Գիտելիքների և ուժի։ Նույնն է, ինչ արքատ։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գիտունիկ (22.11.2018)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Յոգա
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Առողջ ապրելակերպ
    Գրառումներ: 27
    Վերջինը: 08.05.2018, 10:51
  2. Շնորհավոր ծնունդդ, Ագնի :)
    Հեղինակ՝ Դատարկություն, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 56
    Վերջինը: 23.08.2010, 14:03
  3. Խաթխա յոգա
    Հեղինակ՝ Freddie, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 2
    Վերջինը: 09.04.2009, 01:00
  4. Հոգի...
    Հեղինակ՝ Երկնային, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 31
    Վերջինը: 13.03.2008, 20:32

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •