ԳԻՐՔ ՎԵՑԵՐՈՐԴ. "ԱՆՍԱՀՄԱՆՈՒԹՅՈՒՆ. Հատոր 2"


852.


Հետևաբար բոլոր տիեզերական դրսևորումները հագենում են փոխադարձ ձգողությամբ։ Չէ՞ որ տարածական հուրը կարող է հաստատվել լարված Մագնիսով միայն։ Հետևաբար այդ հոսանքները կարող են հաստատվել միայն տիեզերական ձգողությամբ։ Զգոն օրգանիզմը կարող է համահնչել տիեզերական կրակների լարվածությանը։ Հետևաբար ամեն նկրտող թրթիռ փոխանցք է ստեղծում տարածական հրի համար։ Եթե կապ է հաստատվում էներգիաների միջև, հաստատվում է կապ վերերկրյա և երկրային հոսանքների միջև։ Այդպես մեծագույն համաձայնեցում է ընկած Հրեղեն Հոգու հրեղեն ընկալման մեջ, ուստի Մենք այդպես հաստատում ենք տիեզերական ներդաշնակվածությունը։ Այդպես ամեն ինչ մտնում է կյանք։



- - - - - - -



853.


Երբ ճշմարիտ ուղղությունը դեպի տիեզերական հուրն է նկրտում, հաստատվում է տիեզերական համադրություն։ Միայն երբ մարդը հասկանա, որ գործելակերպը կախված է խթանիչ ուժից, կհաստատվի նկրտման և ներքին հրի զարգացումը, քանզի առանց բարձրագույն սկզբունքների լարման անհնար է հարաբերականություն ստեղծել տիեզերական ուղղության հետ։ Ամբողջ անհամապատասխանությունը կախված է այդ անհավասարակշռվածություններից։ Ամեն դարաշրջան հագենում է տիեզերական կրակներով և մարդկային ընկալման հատկություններով։ Ուստի երբ ոգին չի հարադրվում տիեզերական կրակներին, ձևավորվում է հակառակ ընթացք։ Այդպիսով, մարդը հաստատում է իր կարման։ Անհամապատասխանությունը մոլորակի հիվանդությունն է։



- - - - - - -



854.


Այդպիսով, միայն տիեզերական կրակների պատճառները կարող են հավասարակշռություն հիմնել, հետևաբար Մագնիսի հաստատած հոսանքները գիտենալն ուղղորդում է դեպի ճշմարիտ ստեղծագործում։ Մարդկության լարվածությունների մեծամասնությունը դեպի հակառակն է ուղղված։ Հետևաբար հրեղեն ոգու ամեն նկրտված ալիք լարվում է համապատասխանությամբ։ Ուստի կենտրոնների լարվածության դրսևորումը համապատասխանում է տարածական հոսանքների վիճակին։
Մենք, մարդկության Եղբայրները, պնդում ենք, որ տիեզերական կրակները ենթարկվում են Հրեղեն Հոգու հրեղեն ընկալունակությանը։ Այդպես բոլոր հոսանքներն անցնում են կենտրոնների միջով։ Այդ պատճառով այդքան հզոր են Մեր բոլոր արարչագործությունները։ Այդ պատճառով այդքան հզոր է Մեր համախմբված Միությունը։ Հիրավի, Մենք հետևում ենք հավասարակշռությանը։