ԳԻՐՔ ՎԵՑԵՐՈՐԴ. "ԱՆՍԱՀՄԱՆՈՒԹՅՈՒՆ. Հատոր 2"


676.


Ամեն նկրտող միտք արարում է տարածության մեջ։ Ամեն նկրտող միտք արարում է մարմիններ։ Ինչպե՞ս ուրեմն հասկանալ հոգևոր ընթացքը, եթե անձնվիրության ընթացքը չենք թույլատրում։ Հոգևոր ընթացքում գործում է նույն սկզբունքը և ոգին, որը ծածկվում է ինքնության ընթացքով, իսկական Լույսը չի տեսնում։ Հետևաբար դեպի Ծառայության գեղեցկությունը տանող սահմանված ճանապարհն ընթանում է անձնվիրության նկրտմամբ։



- - - - - - -



677.


Տիեզերական կրակների լարումը նկրտող մասնիկներին դեպի երկիր է գրավում։ Տարածության տարեգրությունները լարվում են հրեղեն թրթիռներով։ Տիեզերքի ստեղծագործումը կախված է այդ հրեղեն թրթիռներից։ Այդպիսով ոգին արարում է հրեղեն թրթիռներով։ Հետևաբար, երբ միտքն առնչվում է տիեզերական կրակների հետ, տարեգրություններն արարում են, և կրակներ հրապուրող ոգին հաստատում է կապը Տիեզերական Մագնիսի հետ։



- - - - - - -



678.


Հրեղեն Հոգու կենտրոնները հաստատում են բոլոր տիեզերական կրակները։ Երբ Հրեղեն Հոգին է լսում հնչողությունը, դրսևորվում է կապը կենտրոնների և տիեզերական կրակների միջև։ Այդ փորձն առաջին նվաճումն է հեռավոր աշխարհների հետ կապ հաստատելու գործում։ Այդ պատճառով այդքան մեծ է կենտրոնների լարվածությունը և պետք է այդքան զգույշ լինել։ Շատ կարևոր երևույթ է հրով հագենալը։ Այդ պատճառով ենք Մենք այդպես հագեցնում տարածությունը՝ հաստատու՛մ եմ։



- - - - - - -



679.


Բոլոր մոլորակային հեղաշրջումները և հոգևար տեղաշարժերը հրից են կախված։ Միայն երբ Մեր սկզբունքը հաստատվի մոլորակի վրա, կգա Սաթյա Յուգայի ժամանակաշրջանը։ Ամբողջ մարդկային կյանքն աննպատակ է անցնում նրանց համար, ով չի ընդունում Կատարյալ Սիրտն ու Մտածողության Մեծությունը։ Միայն ընկալման նրբությունն է նկրտվածություն տալիս դեպի հուրը։ Հիրավի, Տիեզերքի կենտրոնները բոցավառվում են լարումով, և դեպի Անսահմանություն նկրտող ոգին համահնչում է այդ կրակներին։



- - - - - - -



680.


Այդպես ուղիղ համապատասխանության մեջ է գտնվում Հրեղեն Հոգու նկրտվածությունը Տիեզերքի համեմատ։ Այդպես ուղիղ համեմատության մեջ են Հրեղեն Հոգու կենտրոնները Տիեզերքի հագեցած հրի հետ։ Սովորաբար մարդիկ այնքան չնչին նշանակություն են տալիս իրենց կապին Տիեզերքի հետ, որ հերքում են հասկացությունն այն մասին, որ ամեն կենտրոն, ամեն թրթիռ համահնչություն են կազմում տիեզերական լարումների հետ։ Կենտրոնների կողմից հնարավոր է բոլոր զգացմունքների և զգոնության զարգացումը։