ԳԻՐՔ ՀԻՆԳԵՐՈՐԴ. "ԱՆՍԱՀՄԱՆՈՒԹՅՈՒՆ. Հատոր 1"
327.
Տիեզերական Մագնիսի ձգողության գիտակցությունը նկրտող էներգիաներին դեպի ստեղծագործում է ուղղում: Ձգողության հատկությունն իրար է կցում նկրտող էներգիաները և համակցությունն այնքան է համապատասխանում նկրտմանը, որ կարելի է պնդել, որ ձգողությունն ու բաղադրությունը համապատասխանում են: Երբ էներգիաները ընթանում են դեպի իրենց սերմը, այդ ժամանակ կապ է հաստատվում Լուսատու Նյութի հետ: Արտահայտված Մագնիսի բաղադրությունն ու միացումը էներգիաների հետ կանչում են տարածության մեջ պարունակվող հոսանքներ: Տիեզերական հոսանքների առատությունը տալիս է անընդմեջ շղթա, որը բոլոր կենսական դրսևորումները միավորում և ամփոփում է իր մեջ: Այդպես Տիեզերքում ամեն ինչ խմբավորվում է իր կենսական սերմի շուրջ և կենսական ամեն ինչ ուղղվում է դեպի իր սերմը: Եվ անսահմանափակ շրջապատի մեջ ապրում է սերմը, որպես իր շրջապատի կենտրո՛ն:
- - - - - - -
328.
Բոլոր մոլեկուլները շարժվում են ըստ ձգողության, բոլոր տարածական կրակները շարժվում են ըստ ձգողության: Տիեզերական սերմը դեպի իրեն է ձգում բոլոր հյուլեները: Իհարկե, յուրաքանչյուր հյուլե՝ սերմ է, բայց գոյություն ունեն տիեզերական սերմեր: Այդպես ամեն Լուսատու դեպի իր հողմային օղակներ է ձգում էներգիաներ և հագեցնում է նրանց իր ճառագայթներով: Այդ պատճառով տարածական հուրը միատարր չէ, այլ ունի տարբեր լարումներ ու հատկություններ:
Պտույտի ժամանակ Լուսատուները ձգում և իրենց ուղեծիր են ներգրավում էներգիաները, այդ պատճառով Լուսատուի ստեղծագործումը հագեցնում է Տիեզերքին: Ոգու սերմի հատկությունը հաստատվում է ամբողջ Մանվանտարի ընթացքում և Լուսատուի հետ նույնական էություն է կազմում: Իհարկե, մոնադան հագենում է նաև Լուսատուներով, քանզի նա ոգու սերմն է:
- - - - - - -
329.
Հողմային օղակների շարժումը սահմանվում է Տիեզերական Մագնիսի ձգողությամբ: Նկրտող Տիեզերական Մագնիսի ձգողության ուժը հաստատումն է բոլոր տիեզերական էներգիաների: Երբ հողմային օղակները հագենում են ստեղծագործական խթանիչ ուժով, այդ ժամանակ էներգիաների նկրտումը դեպի դրսևորում համեմատական է ձգողության հզորության աճին: Այդպես ոգին սերմի մեջ համապատասխանում է այն ուժին, որը նրան հագեցնում է: Ուղղության և հագեցման միջև նույնությունը հաստատվում է Մագնիսով: Այդպես նույնանման
Սերմի էներգիաների միջև փոխնկրտումը կազմում է այն էությունը, որը հաստատում է ստեղծագործման լարումն ու դրսևորումը: Ոգու սերմն ու տարածության հուրը հաստատում են իրենց փոխադարձ ձգողությունը: Այդպես Տիեզերական Մագնիսն անընդմեջ հագեցնում է Անսահմանությու՛նը:
Էջանիշներ