ԳԻՐՔ ՉՈՐՐՈՐԴ. "ՀՐԵՂԵՆ ՅՈԳԱՅԻ ՆՇԱՆՆԵՐԸ"
618.
Եթե մարդիկ հասկանային, որ թախծի առաքումն իր մեջ թախիծ է կրում, իսկ առաքված ուրախությունը հաստատում է ուրախությու՛նը: Տարածությունն այդ կերպ լցնելը հասկանալի էր նույնիսկ նախնադարյան մարդուն, երբ նա ասում էր. "Չեմ ընդհատի երջանկության ընթացքը": Եվ վերապրենք, և հասանե՛նք:
- - - - - - -
619.
Մագնիսի ուժը մեծանում է Անսահմանության պրանայի հոսանքներից, մղված պարույրի հողմաձև պտույտով: Մեր մտքերի մագնիսականացման միջոցով կարող ենք ուղարկել առաքումներ, որոնք, կրելով մտքեր ու պատկերներ, բռնկում են մարդկային գիտակցությունը:
- - - - - - -
620.
Խորհուրդ եմ տալիս Ուսուցչի Անունը պահել, ինչպես վահան: Ոչ թե խորհրդանիշը, ոչ թե երազանքը, այլ գիտակցությունների շղթան է տալիս անհաղթելիության ներուժը: Չգիտենք այդ շղթայի վերջը: Չգիտեք նրա սկիզբը, թե ինչպես օձը տարածվեց երկրի ընդերքից մինչև անհասանելի ոլորտներ:
Աշխարհի Մոր Սարն իր գագաթը չի ճանաչում: Վախենա՞նք արդյոք նրանից: Սարսափենք նրա անհասանելիությունի՞ց: Թե՞ ուրախանանք, որ Ամրիտան անսպառելի է: Չափելիության հասկացությունների մեջ լույսի պես շողում է Անհաշիվությու՛նը: Արդյո՞ք պետք է դժգոհենք Անսահմանության մեջ ծնունդ առած հեռավոր քամու զովությունից: Տապի անբերրիության մեջ երես չթեքենք կենսարար շիթից:
- - - - - - -
621.
Ուսմունքի գրավականն է՝ ոգու ուրախությունը: Ստեղծագործումը նպատակահարմար է, երբ գեղեցկությունը դրսևորելու իր ձգտման հետ մեկտեղ նպատակասլաց ոգին դրսևորում է նաև Անսահմանության ըմբռնումը: Համարում եմ, որ հղկված գիտակցության զսպանակը կհաստատվի դրսևորված Ուսմունքով:
Էջանիշներ