ԳԻՐՔ ՉՈՐՐՈՐԴ. "ՀՐԵՂԵՆ ՅՈԳԱՅԻ ՆՇԱՆՆԵՐԸ"


389.


Իհարկե, իմպերիլը հոգեկան էներգիայի գլխավոր ավերիչն է: Բայց չպետք է մոռացվեն նաև երեք այլ կազմալուծողներ. վախը, կասկածը և ինքնակարեկցանքը: Երբ հոգեկան էներգիայի տարածքը մեխանիկորեն հիմնվի, այդ ժամանակ ուսուցանելի կլինի տեսնել, թե ինչպես են այդ պղտորողները կասեցնում էներգիայի հոսքը: Հոսանքի այդ շղթան կպահպանեն այնպիսի լարումներ, ինչպիսիք են անձնվիրությունն ու սխրանքը: Վերացական հասկացությունները էներգիաների ճանաչելի և չափելի կենդանի սկզբի ընդունման վկայականը կդառնան:
Պնդում եմ, որ նշված ռիթմով հրահրված կրակները կարող են ոչ միայն բազմապատկվել, այլև օգտակար ծառայություն մատուցել, որպես հոգեկան էներգիայի ամրապնդում: Տարածության կրակը, սրի նման, խոցում է մթագնողներին:



- - - - - - -



390.


Հրի և հզորության դրսևորումը հաջող է, երբ ցույց է տրված լարման համաչափելիությունը: Հոգեկան էներգիայի, որպես ճանաչելի նյութի հիմնավորումը նոր մտածողություն կտա ամբողջ կյանքում:



- - - - - - -



391.


Վերջերս ձեզ տիբեթյան մետաղադրամ ուղարկեցի*, և այն դրվել էր սեղանի կենտրոնում գրառումների գրքի տակ, որպեսզի հեշտ գտնեք: Բայց ոչ ոք գիրքը չբարձրացրեց: Առավոտյան աղջիկը մետաղադրամը դրեց մի տեսանելի տեղ, բայց մինչև երեկո ոչ ոք այն չտեսավ, մինչև մի նոր հրահանգով այն չվերցրեցիք: Կարմայի հետևանքների հետ հաճախ է նման բան լինում: Առաքումը տրվում է, սակայն այն պետք է վերցնել: Բայց այնքան իրեր կան աչքերի առջև, որ նվերը չնկատված է մնում:
Կարմայի հետևանքը լինում է երկու տեսակի. այն կամ կապված է միայն ժամկետի հետ, կամ էլ կապվածություն ունի անձի հանդեպ: Երբեմն ժամկետային կարման կարելի է փոխակերպել անձնականի, բայց երկու դեպքում էլ Ուսուցչին կշտամբել չի կարելի: Ինչպե՞ս կարելի է գիտենալ շրջապատող բոլոր հանգամանքների համակարգը: Վերցնենք օրինակ: Երկու տեսակի կարմաների համար էլ կարելի է կանխատեսել ապագայի պատկերները, բայց եթե արտաքին հանգամանքներն իրենց վրա են վերցնում կարման, դա չի նշանակում, որ տարածության մեջ արդեն ծնվել սկսած ինչ-որ բան կտարրալուծվի: Այն կարող է նոր ձևեր ստանալ, բայց չպետք է ոչնչանա: Այդպես այստեղ էլ լավ կազմակերպված հոգեկան էներգիան կարող է օգնել, պահելով ժամկետային կարման անձի կողքին:

- - - - - - -
*
Ուսուցչի կողմից տարածության մեջ նյութական առաքում հղելը մատնացույց է անում նրա առանձնահատուկ մոտիկության աստիճանը ստացողի հանդեպ և միայն քչերը կարող են դրան արժանանալ: