279.


Դուք լսել եք Ինդրայի տաքացվող գահի մասին առասպելը: Նրա հիմքում հոգեֆիզիկական երևույթ է ընկած: Հոգևոր մթնոլորտի հատուկ լարվածության երևույթը մաքուր ֆիզիկական ռեֆլեքսներ է ստեղծում: Վառ արտահայտված հակառակ գործողությունը ներմղում է հրեղեն էներգիա, և նորից պետք է հավասարակշռություն փնտրել:



- - - - - - -



280.


Թշնամիների հարվածների միջև Ակբարին հարցրեցին. Որտեղի՞ց այսքան հարձակումներ": Ակբարը պատասխանեց. "Թշնամիներին էլ տվեք զբաղմունքի րոպեներ":



- - - - - - -



281.


Ի՞նչ է նշանակում խելացնորությունն Աստծո մեջ: Ինչու՞ հնում մարգարեները խելացնորներ էին կոչվում: Հատկապես զգայիմացության խարույկի պատճառով, նրանցից մնացած ամեն ինչ առանձնացնող: Դա սովորական մտածողությունից տարանջատող արժեքավոր որակ է: