ԳԻՐՔ ՉՈՐՐՈՐԴ. "ՀՐԵՂԵՆ ՅՈԳԱՅԻ ՆՇԱՆՆԵՐԸ"
255.
Դուք ջահ եք վառում, և անմիջապես մթից դեպի նա են սլանում բազմաթիվ միջատներ: Դուք ամրապնդում եք հոգևոր էներգիան և անմիջապես դեպի նա եք գործադրում տարբեր հանգամանքներ, մեծ ու փոքր, հեռու և մոտիկ: Հոգևոր էներգիան իսկական մագնիս է: Շատերը կզարմանան իմանալով, որ մետաղի և հոգևոր էներգիայի մագնիսները գործում են միևնույն էներգիայով: Գիտակցության այդ հիմնական էներգիան հրի տարերքի միջոցով տարածվում է ամեն ինչի մեջ: Երբեմն այն անորսալի է, բայց հաճախ կամ տիեզերականորեն նպատակաուղղված է, կամ կուտակված է զարգացած գիտակցության կողմից, և այդ ժամանակ թեթևակի դիտարկումն անգամ կարող է հստակ հետևանքներ սահմանել: Այդպես մեկ աղբյուրի շուրջ կարելի է համախմբել ամենահակադիր ոլորտները: Ինչպե՞ս չհասկանալ, որ համաշխարհային էներգիաների բազմաքանակության ներքո նրանցից ոմանք ազդում են անսպասելի կենտրոնների վրա, դրանով միավորելով բնության ամենատարբեր արքայություններ: Այդպես քարն էլ մոտենում է մարդկային գիտակցությանը:
Իհարկե, ժամանակակից գիտությունը խուսափում է բացատրել մագնիսի էությունը: Գիտակցության ալիքներն, ինչպես օվկիանոսի հոսանք տարածության մեջ նկարում են արարչագործության պատկերները: Քիչ են դիտարկվում մագնիսական ուժերն ամենատարբեր էությունների մեջ, բայց մարդկության մասսայական միտքն արդեն մեզ ծանոթ է:
Ինչպես վարակն անտեսանելի պատճառից, տարածվում են միանման մտքերը, ինչ-որ բան հավաքում է դրանք, լարում է և հզորացնում: Նրանք, ովքեր մագնիս են տեղադրել գլխավերևում գիտակցության խորացման համար, գիտեին մեծ Ուսմունքի մնացորդների մասին: Հավաքելով տարբեր ոլորտների մագնիսական ալիքները, նրանք հզորացնում էին իրենց հոգևոր էներգիայի պաշարը: Իրոք կարելի է համատեղել մի քանի ուժեր և ստանալ նոր գիտակցություն: Դրա համար նախ և առաջ պետք է սովորել թույլատրել՝ դա գիտակցության զարգացման առաջին նախապայմանն է:
Էջանիշներ