ԳԻՐՔ ՉՈՐՐՈՐԴ. "ՀՐԵՂԵՆ ՅՈԳԱՅԻ ՆՇԱՆՆԵՐԸ"
39.
Իզուր է մտածել, որ այստեղ հեշտ է ինչ-որ բան կորցնելը, իսկ շատ ավելի դժվար է գտնելը: Կորստի հասկացության մեջ ինչ-որ ձեռքբերում է թաքնված: Ամեն ձեռքբերում քարշ է գալու ձեռքբերողի հետևից: Երբեմն անհնար է ազատվել նյութական և վերացական սեփականություններից: Հետևաբար խորհուրդ ենք տալիս ընդունել սեփականությունը նրա համար լիակատար պատասխանատվության հետ միասին: Այստեղից է բխում իրերի և մտածողության բարձր որակը: Ծանր է հետևից քարշ տալ վերապրուկների ցնցոտիները:
Ինչպե՞ս վերացնել փոքրոգության և դավաճանության վերքերը: Աուրան անհնար է բուժել մայրու խեժով, պետք է վերքերն այրել ցնցումների կրակով և ցավն ընդունելու արիություն գտնել: Բայց ինչպե՞ս կծագի արիություն փոքրոգության ներքո: Փոքրոգությանը սարսափն է ցնցում, բայց սարսափը մեզ համար բացարձակապես պիտանի չէ:
Ձեռքբերում մթերող, մտածի՛ր որակի մասին:
- - - - - - -
40.
Պարգևատրման մասին մտածում է կույրը, սկսելով տեսնել, նա կապշեր ինքնապարգևատրումից: Առաջադիմելով գիտակցությամբ, մարդը շարժվում է ուրախությամբ լի, և պարգևի մասին միտքը նրան կվերադարձներ ստրկության: Բանն այն է, որ շատ են ստրուկները, և հատկապես, նրանք մտածում են ոգու ստրկությունը թաքցնել սառնարյուն անթափանցելիության տակ և թվացյալ հրաժարականով նրա, ինչ չունեն: Ամեն պարգևատրվող ստրուկ է: Բարեշրջումը կարող է կառուցվել միայն մեծապատրությունից և ինքնանվաստացումից զուրկ ազատ գիտակցությամբ:
Ոգու մուճը լավագույն զենքն է հասանելու համար:
- - - - - - -
41.
Գիտակցության լայնացման աստիճանների միջև գցված կամուրջները գոյություն ունեն անկախ ընթացիկ իրադարձությունների: Սխալ է սպասել ինչ-որ արտաքին համաստեղությունների, արևահյուսակի օձի աշխատանքն ինքնուրույն է ընթանում: Միայն մթնոլորտային երևույթների հանդեպ առանձնահատուկ զգոնությունն է ուղեկցում ներքին աշխատանքին: Շրջապատող մթնոլորտի խտացումը բարդեցնում է ներվային համակարգի աշխատանքը, այդ պատճառով հանգստությունն անհրաժեշտ է որպես բժշկական պայման:
Էջանիշներ