ԳԻՐՔ ԵՐՐՈՐԴ. "ՀԱՄԱՅՆՔ"
254.
Եթե ճանապարհին մի արժեքավոր իր հանդիպեք փոշով ծածկված, դուք նրա կողքով գոռազամտորեն չեք անցնի: Դուք կվերցնեք ձեր գտածը և կմաքրեք վրայի կեղտը: Նմանապես, եթե գտնեք ցեխակոլոլ մի արժեքավոր մարդու, դուք կանգ կառնեք և կսկսեք նրան էլ մաքրել: Համայնքի անդամի պարտքն է հաստատել արդարությունը: Իսկական արժեքները հերքել ուսմունքը չի կարող: Համայնքը չի կարող դատել՝ մերն է այն, թե մերը չէ: Համայնքն ասում է՝ արժեքավոր է այն բարեշրջման համար կամ արժեքավոր չէ: Ամենախիստ ընտրությունն ըստ էության է կատարվում: Խստիվ նպատակահարմարությունը պարտադրում է պահպանել իսկական գանձերը: Արժեքների պաշտպանության համար ժամանակ մի կորցրեք: Ամեն ժամ հաշիվ է: Եվ դեն նետեք անորոշության խոսքերը: Եվ ամեն արժեք ձեզ համար նավի առագաստի է նման:
Ձեր առջև հստակորեն կեղտի մեջ են նետված մեծ արժեքներ: Հստակորեն ոտնահարվում են դեպի Համաշխարհային Համայնք տանող ուղիները: Յուրաքանչյուր ոք կարող է տանել ամենամեծ դժբախտությունը, եթե վստահ է Համայնքի Դետքի վրա: Պետք է պահպանել այդ վստահությունը, հակառակ դեպքում՝ վե՛րջ ամենին:
Ճիշտ այնպես, ինչպես մաքրում եք ձեր գտած խղճուկ ադամանդը, այդպես էլ մաքրեք կեղտը մեծ աշխատավորների երեսից:
- - - - - - -
255.
Չգիտեցողների հետ վեճը մի աջակցեք: Եթե գիտեք զրուցակցի անմեղսագիտակության մասին, ակնհայտ լռություն պահպանեք: Ձեր իմացությունը հաստատեք լռությամբ: Օտարամիտ մարդիկ ձեր հայացքը չեն մթագնի: Ձեր երիտասարդ մտերիմներին սովորեցրեք լռել, եթե դեպի գիտակցություն տանող կամուրջ չկա գցված: Սովորեցրեք նրանց միայն մեկ անգամ թափահարել սուրը՝ եթե վիրավորանքի նետ թռչի:
Էջանիշներ