VI



1.



Կարելի է ասել, թե ինչից է հրաշքներից հրաժարվելու որոշումը: Հրաշքների ճանապարհն ամենահեռուն է ներդաշնակությունից: Կամ հրաշքը կորչում է, և այդ ժամանակ այն ուղղակի վնասակար է; կամ էլ այն բարձրացնում է մարդուն մի աստիճանի վրա, որին շրջապատող մթնոլորտը չի կարող դիմանալ; կամ, ընկնելով նախանձողների աչքին, այն չարիք է ծնում: Արիաբար գիտենալ լիակատար լույսի մեջ ներթափանցելու հնարավորությունը և գիտակցաբար ծածկել արտասովոր դրսևորումները՝ նշանակում է մոտեցնել ներդաշնակությունը: Ընթանալ գիտակցությունը լայնացնելու ճանապարհով՝ նշանակում է մոտենալ ճշմարիտ գործունեությանը:
Հզորության դրսևորումների նախասահմանված անսահմանության ըմբռնումը կարող է միացնել պատրաստի ոգիներին, և առանց այդ պատրաստության յուրաքանչյուր հրաշք ընդամենը հետաքրքրասիրություն է դառնում: Կարելի է տրամադրության տակ ունենալ ուժեր, բայց ոչ թե ցուցադրելու, այլ առաջընթացի գործողությունների համար: Երբ էությունը տեսանելի չէ ամբոխի համար և, հետևանքների տակ թաքնված, ուշադրություն չի գրավում, այդպիսի էությունը թափանցում է ժողովրդի գիտակցության մեջ, սովորեցնելուվ նրան ձեռակերտ փաստին: Այդպիսով ոգու բարձրագույն ստեղծագործության հետևանքը կլինեն ձեռակերտ գործողությունները: Ոգուն հարիր է տրամադրաված լինել: Թող ձեռքը ցուցաբերի երկրային ուղղություն, ձեռակերտությունն ատելություն չի հրահրում: Հնում, Աստծո կարգադրությունները հայտնելու ժամանակ, ծածկում էին դեմքը, հետո, հայտարարելով չնվաճված ուժերի մասին, սկսեցին ընկճել նյութը: Իհարկե, դա ծնեց ինկվիզիցիա: Ինկվիզիցիայի էությունը՝ արտասովորը հետապնդելն է:
Դարձնել արտասովորը վիճակված բան, որպես կոոպերացիայի հետևանք, կստիպի ընդունել նույնիսկ ամենատգետներին: Այդ պատճառով թող հրաշքները մնան միայն քչերի գիտակցության մեջ, որոնք ընդունակ են այցելել Անսահմանություն:
Ստացվում է հնին հակառակ մի բան. առաջ քուրմերը պահպանում էին հրաշքներն ամբոխի համար, հիմա հրաշքները քուրմերի համար են:
Դեպի իսկական կոոպերացիա ձգտումն ընկած է բարեշրջման հիմքում:
Տգիտության ուղին կարելի է վերացնել միայն ստեղծագործման արթնացումով: Թող նրա ձևերը նույնիսկ հրեշավոր լինեն, թող հետնաբակերում կայծերից արևներ սարքեն: Բայց եռացող հոսանքը կճեղքի-կանցի նյութի պատերը: Նոր հայտնաբերումները կսրեն հավաքչությունը: Բիրժային խաղերի փոխարեն թող լինի հայտնաբերումների ձգտում, կոոպերատիվով աջակցված: