User Tag List

Էջ 93 93-ից ԱռաջինԱռաջին ... 43838990919293
Ցույց են տրվում 1,381 համարից մինչև 1,393 համարի արդյունքները՝ ընդհանուր 1393 հատից

Թեմա: Հրեղեն Հոգի (Ագնի Յոգա)

  1. #1381
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,613
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԳԻՐՔ ՈւԹԵՐՈՐԴ. "ՍԻՐՏ"



    255.


    Գիտեք, որ կենդանի հուրը լավագույն հակավարակիչ միջոցն է, բայց հրի բնույթը միանման է բոլոր դրսևորումներում։ Հրի բարձր արտահայտում է սրտի հուրը, նշանակում է, այդ հուրը լավագույն մաքրողն է և պահապանը։ Հետևաբար տարբեր կասկածելի և հաճախ թունավոր հականեխիչ պատրաստուկների փոխարեն ավելի լավ է ունենալ ոչ միայն օջախի կրակը, այլև բոցավառել սրտի հուրը։ Կարելի է համոզվել, թե սրտի կրակները որքան են պայքարում ծանր հիվանդությունների հետ։ Եվ ուրեմն մեր ժամանակակից բժիշկները վաղ թե ուշ պետք է ուշադրություն դարձնեն կրակների բոլոր վիճակների վրա։ Հաչելով վաղուց հայտնի ճշմարտությունների վրա, բժիշկները համադարմանին չեն մոտենա։
    Կատարելապես ճիշտ եք մտածում Վադայական Աստվածների մասին, այդպես միկրոտիեզերքըը նման է Մակրոտիեզերքին։ Հաստատում եմ, որ սրտի հուրը մաքրում է ամենախորին մութն անգամ։ Բայց մաքրելու հետ մեկտեղ սրտի հուրը լի է մագնիսի որակներով, և այդպիսով նա բնական կապ է հանդիսանում Մակրոտիեզերքի հետ։



    - - - - - - -



    256.


    Հրեղեն ուղին պետք է հիշել որպես ճանապարհ դեպի Բարձրյալը։ Ոչ թե խոսքերը, ոչ թե վախը, ոչ թե սովորույթը, այլ սրտառուչ շփումն է, որպես ամենաաներկբա երևույթ, ամենահավերժականը։ Այդպես ծիածանի կամուրջը կմոտեցնի մյուս ափը։ Այնքա՜ն հակասություններ կան այն ափի մասին, բայց այն գոյություն ունի, և պետք է գտնել դեպի այն տանող ճանապարհը։ Ոչ թե չորացած աշնանային տերևը, այլ բոցավառ սիրտը կանցնի բոլոր կամուրջները։ Ով չի մտածում սրտի հրի ծննդի մասին, չգիտի դեպի վեր տանող ուղին, նա չի ցանկանում նայել լուսաբեր։



    - - - - - - -



    257.


    Թող լռի տարակուսանքը, որը ոչ թե մեկ անգամ է հանգցրել սրտի հուրը։ Վիշապից խուսափելու համար պետք է ազատվել որդից։ Հատկապես այժմ է կասկածը կործանիչ, քանզի կարելի է միայն մեկ սուր ունենալ։ Կռվի պահին ոչ ոք երկու թուր չունի, և ոչ ոք երկու նիզակ չի նետում, և ոչ ոք երկու նետ չի արձակում։ Հասանել կարելի է միայն մեկ հարվածով և հերոսությամբ մեկ նկրտման վրա։ Դժվար է, բայց հաջողությունը սրտի հրի կողքին է։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  2. #1382
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,613
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    258.


    Երազները կարող են արտացոլել անցյալն ու ներկան։ Երազները կարող են արտացոլել ապագայի արդեն ձևավորված կլիշեն։ Բայց, բացի այդ երկրային արտացոլումներից, կարող են լինել նաև Նուրբ և Հրեղեն Աշխարհների արտացոլումներ։ Իհարկե, հաճախ մարդիկ չեն կարողանում հիշողության մեջ դրոշմել հենց այդ վերջին երկու տեսակները, քանզի նրանք կարճատև են և, լինելով այլ բնույթի, քիչ են տեղավորվում երկրային չափանիշների մեջ։ Միայն բոցավառ սիրտը կարող է պահպանել գիտակցության մեջ հեռավոր աշխարհների այդ կայծերը։ Նույնը տեղի է ունենում նաև տեսիլքների հետ։ Կարելի է տեսնել այլ համաստեղությունների աստղերը, այլ ոչ միայն հեռադիտակի մեջ երևացողները։ Դրա համար հրեղեն մարմինը պետք է արդեն բավականաչափ կրթված լինի։ Իհարկե, այն միշտ գոյություն ունի, բայց կարող է լինել քաոսային և անգիտակից։ Բայց նկրտման ուղին՝ բոլոր մարմինների միջով է, և այդ ժամանակ երրորդությունը կշողարձակի։



    - - - - - - -



    259.


    Պետք չէ մտածել, որ բարձր նվաճումները կվնասազերծեն մթի հրեշներից։ Ընդհակառակը, Լույսը ցույց կտա նոր հրեշներ, և նրանց չարությունն անասելի է։ Այդ մասին չենք տրտմի, քանզի հրեշները՝ գահի ոտքերն են։ Իզուր չէ, որ սուրբ առարկաները պատկերվում են կենդանիների տեսքով պատվանդանների վրա։ Բայց այդ եզրակացությունը զգոնությունից չի ազատի։



    - - - - - - -



    260.


    Եթե այսպես կոչված Նիրվանայի վիճակը հանգիստ չէ, այլ էներգիայի Բարձրագույն լարում, ուրեմն կարելի է հարցնել՝ իսկ հանգիստ ընդհանրապես գոյություն ունի՞։ Իրոք, ինչպե՞ս կարելի է պատկերացնել հանգիստ, եթե ամեն ինչ շարժվում է և գոյություն ունի շարժման հետևանքով։ Հանգստի հասկացությունն ինքը հորինել են նրանք, ովքեր ցանկանում էին գոյությունից թաքնվել։ Նրանք գերադասում էին անշարժությունը, մոռանալով, որ անհնար է առանց շարժման գոյատևել գոնե մեկ ակնթարթ։ Հավասարակշռությունն անհրաժեշտ հասկացություն է։ Հարկ է մտածել ոչ թե հանգստի, այլ այն մասին, թե ինչպես հողմերի մեջ հավասարակշռություն պահպանել։ Արծաթե թելը լարվում է նկրտման ուժով, այդ պատճառով էլ պետք է գիտենալ, թե ինչ է հավասարակշռությունը, որպեսզի Վերարքայության թելը տատանումներով չծանրաբեռնել։ Թելը չի կտրվի, եթե լարված է։ Չէ՞ որ նույնիսկ ծղոտն է ամուր, քանի դեռ չի ճկվել։ Շղթայակցման նույն օրենքի վրա է հիմնված արծաթե թելը, բայց եթե ինչ-որ մեկը չնահանջի անկարգ տատանումներից, սովորաբար կապը պահպանել չի կարողանա։ Ուրեմն չտրտնջանք հանգստի բացակայությունից, քանզի այն ընդհանրապես գոյություն չունի։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  3. #1383
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,613
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    261.


    Յուրաքանչյուր անիրավացի մեկը հավասարակշռության դեմ չի դիմանա, ուստի սրի հարվածը պետք է օրինական լինի։ Այդպես կհասկանանք ֆիզիկական և բարձրագույն օրենքների առանցքակետը սրտում։ Այդ կենտրոնը կոչվում էր խաչմերուկ և պատկերվում էր հավասարաթև խաչի տեսքով; դորջեն*, ինչպես նաև սվաստիկան մատնանշում էին սրտի հրի պտույտը։ Պտույտը և հավասարաթևությունը՝ հավասարակշռության նշաններ են։ Մանուկ հասակում մեկնումեկը հաստատ փորձել է կանգնել գնդի վրա, չգիտենալով, որ դա հավասարակշռության մեծագույն խորհրդանիշն է։



    - - - - - - -



    262.


    Կողմնակին չպետք է ծածկի հիմնականը։ Հետևաբար մարդկությունը չպետք է խցանի դեպի վերելք տանող ուղին։ Այնքան էլ շատ փոշի պետք չէ, որպեսզի խռպոտանա ամենահնչեղ շեփորը։ Բոլոր թրերից ու դանակներից ավելի վտանգավոր է հենց փոշու այդ պտղունցը։ Նույնը պետք է ասել նաև ոգու տատանումների մասին, դրանք տեղի են ունենում ոչ թե մեծ գործերից, այլ այդ նույն փոշեհատիկից։ Այդպես մեծի մեջ հաջողակը աչք է դնում փոքրի վրա։ Այդպես մեծի համար նախանշանակված սիրտը զգում է նույնիսկ փոքրագույնը։ Սխալ է մտածել, որ մեծը փոքրի հանդեպ կույր է։ Ընդհակառակը, փոքրագույնն էլ տեսանելի է մեծ աչքին, և բոցավառ սիրտն էլ լսում է անլսելի շրշյունը։ Եթե հասկանանք մեծ սրտի զգոնությունը, արդեն կիմանանք աշխարհաշինարարության նշանակությունը։ Չգոռոզանանք թմրացած, բայց նաև չվհատվենք հպարտության մեջ։ Հպարտությունը ոտքից կապած քար է, իսկ թմրությունը մոմե թևեր։ Բայց ոգու արժանապատվությունը հուր է սրտի, թևեր է դեպի արև։



    - - - - - - -



    263.


    Չմոռանանք առաջխաղացումը, եթե նույնիսկ նկատում ենք Վեհապետների սովորական մարտավարությունը։ Չմոռանանք անհրաժեշտ շտապողականությունը, եթե նույնիսկ լսում ենք Ուսուցչի մռնչոցը։ Ո՞վ կասի, թե սարի հետում գտնվող առյուծը ում վրա է մռնչում։ Ո՜վ որսորդ, մի իջեցրու աղեղդ, մի մտածիր, թե վագրն արդեն թաքնվել է, այլ սպանիր լուսանին, քանզի այդպես կվախեցնես բոլոր թաքնված գազաններին։ Թուրը բարեկամների համար չէ, այլ թշնամիների։ Ուրեմն փոգրոգի չլինենք։


    - - - - - - -
    * Դորջե (Տիբ.) կամ Վաջրա (Սանսկրիտ)
    «ադամանդե գուրզ» կամ գավազան։ Ինդրայի գավազանը, որը նման է Զևսի կայծակին, որով վերջինս հարվածում է իր թշնամիներին: Բայց թաքնագիտական բուդդիզմում դա օծյալ-վանականների, ոգեհմայիչների և հասյալների կախարդական գավազանն է՝ գերմարդկային ուժերի տիրապետման խորհրդանիշը։ Այն նաև չար ոգիների կամ էլեմանտալների վրա Բուդդայի իշխանության խորհրդանիշն է։ Այս գավազանի տերը կոչվում է Վաջրապանի։
    Խաչված Դորջեն (Տիբ. Ակ-Դորջե) հավասարաթև խաչի խորհրդանիշն է, որը, առանցքի շուրջ պտտվելով վերածվում է սվաստիկայի խորհրդանիշի (Ակներև է տիբեթյան Ակ-Դորջեի մեջ «Ակ«-ի նույնականությունը հայերեն Ակ-անիվի հետ և ստացվում է, որ սվաստիկա՝ հայերեն հենց այդ էլ նշանակում է. Անիվ-Խաչ, Ակ(Անիվ)-Դորջե, Պտտվող Խաչ։) Ժամանակակից աղբյուրներում ընդունված է սվաստիկան անվանել դորջե կամ վաջրա, այսինքն. տարբեր նշաններ միաձուլվել են նույն անվան տակ:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  4. #1384
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,613
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    264.


    Ամեն մարդկային սահմաններից դուրս բռնկվում են տարածական կայծերը։ Այդպես էլ երկրային կանոնադրություններից վեր են թռչում հեռավոր կանչերը։ Մի՞թե երբեմն չեք արթնանում գիտակցության մեջ անսովոր բառեր կրելով, մի՞թե չեք լսում ոչ-երկրային անուններ։ Քիչ չեն հանդիպումները Նուրբ Աշխարհում։ Քիչ չեն կապերը հրեղեն տարածքների հետ։ Եվ հաճախ մեզ կանչում են նրանք, որոնք նախկինում կամ ապագայում վիճակված են հանդիպել մեզ։ Աղքատ չէ երկրային աշխարհը, եթե մենք ինքներս չսահմանափակենք նրան։ Քիչ չեն սովորեցնում մեզ հները փոխակերպման հնարավորությունների և Բարձրագույն Գիտակցությունների հետ կապի մասին։ Աններելի է, եթե մենք մնանք կենդանական վիճակում։ Չէ՞ որ կենդանիները, չնայած զգում են Նուրբ Աշխարհը, սակայն չեն գիտակցում այն։ Իսկ մարդիկ պե՛տք է գիտակցեն կապը հեռավոր աշխարհների հետ, դրանում է նրանց տարբերությունն ու հզորությունը։ Բայց եթե մարդիկ փակում են իրենց գիտակցությունը, նրանք վնասում են ոչ միայն իրենց, այլև Ընդհանուր Գոյությանը։



    - - - - - - -



    265.


    Բայց սրտի Բարձրագույն օրենքը հետևում է գալիքի նշաձողերի հաստատմանը։ Ուղեղը անցյալն է, սիրտը՝ գալիքը։ Եվ ուրեմն ավելի շատ կրակները սրտի շուրջ են։ Պետք է չմոռանալ, որ, բացի սովորական կրակները, ամեն դարաշրջան իր ճրագներն է վառում, և, իհարկե, Հրի դարը հատուկ հրեղեն համադրություն է տալիս։ Խտացրած բարձրակարգ ոսկին և ոսկե ծիրանին հրի ուժերի կողքին կլինեն։



    - - - - - - -



    266.


    Մի՞թե չեք նկատում ձեր շուրջ բազում մոլագարների։ Պետք է ուշադրություն դարձնել անլսելի մոլագարվածության վրա։ Այդպես կարելի է պայքարել նրա հետ։ Նախ և առաջ պետք է հասկանալ, թե ում հետ գործ ունեք, քանզի գիտակցել՝ նշանակում է հաղթել։



    - - - - - - -



    267.


    Դուք գիտեք և ոլորտների երաժշտությունը, և տարածական զանգերը, և հնչող լարերը, կհարցնեն՝ ինչու՞ ուրեմն բազում մարդիկ չեն ճանաչում այդ դրսևորումները։ Ինչու՞ ուրեմն շատ մարդիկ բավարարվում են սխալ երգեցողությամբ և բացարձակապես չեն ցանկանում հասկանալ ձայնի նրբերանգները։ Այնինչ, նույնիսկ պատռվող թղթի շրշյունը ճեղքում է տարածությունը, բայց մեծամասնությունն այդ նույնիսկ չի էլ նկատում։ Նույնն էլ հոտի վերաբերյալ։ Նուրբ Աշխարհի բույրերը բոլորովին էլ հազվադեպ չեն թափանցում ֆիզիկական աշխարհ, բայց մարդիկ, նախ և առաջ, դրանք նկատել չեն ցանկանում։ Նույնիսկ հրդեհի ծուխը մարդիկ սովորաբար նկատում են, երբ այն արդեն կոկորդ է պատռում։ Ոչ միայն անզգայությունը, այլև դանդաղաշարժությունն է մարդկանց կույր ու խուլ դարձնում։ Նրանք զուրկ են պատկերացումների արմատից, և դրանով աղավաղում են Գոյության ամբողջ իմաստը։ Այդպես, այդ թերամիտների համար սրտի մագնիսը՝ ուղղակի հիմարություն է։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  5. #1385
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,613
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    268.


    Ուրիելը հզոր գործողության Վեհապետ է։ Կարելի է դիմել տարբեր Առաջնորդների ըստ անհրաժեշտ օգնության որակի։ Եթե Միքայելը միավորվում է Ուրիելի հետ, նշանակում է, հզոր հարձակում է պետք։ Ուրիելը խստորեն էր պահում տարերքները Վեներայի վրա։ Այդպես ընդունելով տարերքների հարվածը, կարելի է կոփել հզորությունը։ Այդ հզոր Ուժերը պետք է որպես իրականություն հասկանալ։



    -------



    269.


    Բայց Նուրբ Աշխարհի փոխարեն աչալուրջ հետևենք կոպիտ դրսևորումներին։ Չմտածենք, որ ապահովագրված ենք բոլոր փորձերից։ Մենք Ինքներս անվերջ հարձակումների օբեկտներ ենք հանդիսանում։ Տարբերությունն այն է միայն, որ ամեն մեկը հանդիպում է իր ուժերին համապատասխան հակառակորդի։ Բայց մթերն օգտվում են յուրաքանչյուր հնարավորությունից հարձակվել և հարվածել իրենց հերյուրանքով։



    -------



    270.


    Արիություն պահպանեք։ Միայն այն է շարժման դրսևորում տալիս։ Լսել եք ամենալավի և արժանապատիվի դեմ կատարվող դավաճանությունների մասին։ Ներկա ժամանակն էլ չի խուսափի յուրաքանչյուր Ուսմունքի ուղեկից այդ նշաններից։ Կա մի շատ նշանակալի բան, ինչի հակակշիռն է դավաճանությունը, դա Բարձրագույն ոճրագործությունն է։ Չի կարելի նշել և ոչ մի Ուսմունք, որտեղ դավաճանություն չի դրսևորվել։
    Տերովբեները* լինում են կամ արհեստական, կամ կենդանի։ Համաշխարհային իրադարձությունների համար ընտրվում են կենդանի Տերովբեներ։ Մարդիկ նրանց օծյալներ են անվանում, քանզի կապը Վերարքայության հետ նրանց ֆիզիկական դրոշմներ է տալիս։ Տերովբեն կարող է բարձրաձայն ոչինչ չպնդել, և սակայն մթերը զգում են օծյալ լինելու երանությունը և դավաճանում են, որպեսզի խափանեն Բարիքի աճը։ Պետք է արիաբար պաշտվանվել դավաճաններից և սրտից էներգիա վերցնել։ Բարիքի աճի վերաբերյալ պետք չէ անհանգստանալ՝ որտեղ Լույսի սերմն է, այնտեղ էլ ծաղիկներն ու պտուղները։ Բայց պետք է պահել սրտի թելը, որպես միակ խարիսխ։



    -------



    271.


    Մթերի ստեղծագործությունը շատ միատեսակ է։ Իզուր է ենթադրել, որ նրանք հնարամիտ են, ավելի լավ է ընկալել նրանց որպես խուսահնար սուտասանների։


    - - - - - - -
    * Տերովբե
    Տերափիմ, թալիսման, կուռք։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  6. #1386
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,613
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    272.


    Հիրոնիուսի* հետ դեպքը արտասովոր է։ Իհարկե, կարման վճարված է, բայց մնում է կարմայի այսպես կոչված թեփուկը, և այդ վիճակը շատ սիրված է դևերի կողմից։ Ոչինչ այնպես չի ուժեղացնում կարման, որքան կարմայի պատրանքը։ Անընդհատ թվում է, որ արդեն վճարողը դեռ ինչ-որ բան պարտք է, և դա բորբոքում է չարությունը։ Մենք կարմայական կապերի բազմաթիվ տարբերակներ ունենք։ Կարելի է դիտարկել, թե ինչպես դարերի ընթացքում մեկ անձը բարձրանում է, իսկ մյուսը անկում է ապրում։ Ի՞նչ ուրեմն կարող է տեղի ունենալ կապի թելի հետ նման տարբերության դեպքում։ Բայց դևերն օգտվում են կարմայական թեփից, որպեսզի ավելի ուժեղ հարձակվեն։



    - - - - - - -




    273.


    Կարմայական թեփը հիշեցնում է մեկ այլ թեփի մասին։ Նուրբ մարմնի թեփը նույնպես շատ անկարգություններ է ներմուծում գոյության մեջ։ Իհարկե, երկու թեփերն էլ ընդհանրապես չպետք է գոյություն ունենան։ Միայն մարդկային անկատարելությունն է թույլատրում այդ միջսահմանային կազմավորումները։ Իհարկե, ֆիզիկական մարմինը կարող է փոխակերպվել նուրբ մարմնի, բայց, եթե ոգին նախապես չի ազատագրվել երկրային ձգողություններից ու տռփանքներից, նուրբ մարմինը մաքուր վիճակում զատվել անկարող է։ Այն իր վրա է կրում երկրային կրքերի յուրահատուկ նստվածքը։ Եթե նույնիսկ նուրբ մարմինն ազատվի այդ վերապրուկներից, այդ թեփն այնուամենայնիվ կմնա երկար ժամանակ և թրև կգա, նմանվելով հաճախ շատ բացասական խրթվիլակի։ Մարդկային տգիտությունը այդպիսի նստվածքներ է պարգևատրում սքանչելի Նուրբ Աշխարհին։ Եթե մարդիկ մտորեին աշխարհների կապի և վիճակված բարեշրջման մասին, չէին հանդգնի շրջապատել իրենց վնասակար աղբով։



    - - - - - - -



    274.


    Նուրբ Աշխարհի թեփը, ըստ երկրային ձգողության, հատկապես մոտ է մարմնական գոյությանը։ Հենց թեփն է ուրվականների տեսքով թափառում ամբողջ աշխարհով, և տարբեր չար ոգիներ շատ են սիրում տիրանալ այդպիսի ձրի տների։ Բայց մեծ է երկրային կրքերով Նուրբ Աշխարհ անցնողների պատասխանատվությունը։ Սարսափելի է աղտոտել դեպի Լույսը տանող և լավագույն գիտելիքներով հնչելու ունակ սքանչելի Տարածությունը։ Շատ այլանդակ է մանր տռփանքների թեփը, ինչից այնքա՜ն հեշտ է ազատվել՝ ընդամենը մտածելով Լույսի Վերարքայության մասին։
    Սիրտը, սիրտը, սիրտը միշտ կհիշեցնի Լույսի մասին։


    - - - - - - -

    * Հիրոնիուս
    Համարվում է, որ Եղբայր Հիրոնիուսը 1924 թ. Հունգարիայում վերամարմնավորված Ե.Պ. Բլավատսկայան էր, և նույնպես դարձավ Վեհապետ Էլ Մորիայի աշակերտը։
    Ինչ վերաբերվում է կարմայի թեփին, եթե հիշենք Ե.Պ.Բ-ի վառ արտահայտված հուզառատ բնավորությունը, հեշտորեն կարելի է հասկանալ, որ աստրալ մարմնի անհավասարակշռությունը, որը կապված էր նրա բնածին մեդիումային ունակությունների հետ, երբեմն ոչ պիտանի անձնական կարմայի ծնունդ էր տալիս։ Հետագայում դա կարող էր բարդություններ հրահրել փոխակերպման և բարեշրջման համար անհրաժեշտ նոր էներգիաների զարգացման համար։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  7. #1387
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,613
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    275.


    Ուսուցիչը աշակերտների առանձնապես հստակ գիտակցության կարիքն ունի։ Բայց գիտակցությունը պատող գիշերը թույլ չի տալիս նկրտել ներսում պահված ամբողջ հզորությունը։ Գործերի հաջողակության կամ անհաջողակության պատճառների մեջ ոչ պակաս տեղ է գրավում գիտակցության վիճակը։ Նկրտման նույնիսկ փոքր բարդությունը կամ անհստակությունը փոխում է հետևանքը։ Օրինակ, ձեզ մոտ է գալիս ինչ-որ մեկը, որը ցանկանում է օգնել և ընդամենը ակնարկ է սպասում ձեր կողմից։ Բայց դուք կարող եք զբաղվել լրիվ օտար զրույցով, և նրա օգնելու ցանկությունը տարրալուծվում է թեյի բաժակի մեջ։ Ընդ որում երկրի սովորույթն է պահանջում ժամանակը սպանել աննշան խոսակցություններով, և այդ աղբի մեջ կորչում են ամենաարժեքավոր սերմերը։ Բայց եթե մարդկությունը գնահատեր գոնե ժամանակը, կհանդիպեր շատ անհրաժեշտ բաների։ Իհարկե, դա կարող է կառավարվել սրտով, որպեսզի համդրվեն բարձրագույն չափանիշները։



    - - - - - - -



    276.


    Հոգնածությունը, իհարկե, ոչ թե գարնան կամ աշնան պատճառով է, այլ հոսանքների խտացումն է ճնշում կենտրոնների վրա։ Այլ կերպ լինել չի կարող, երբ ընթանում են մոլագարների և դիվահարների լեգիոնները։ Ուրեմն պետք չէ զարմանալ, երբ հեռավոր ցամաքների վրա մոլագարները սկսում են արտասանել միանման բանաձևեր։ Դա ընդհանուր Աղբյուրից Անտեսանելի Աշխարհակառավարման ևս մեկ ապացույց է։ Չէ՞ որ ինչպես Լույսը, այնպես էլ Մութը միապետական են։ Ընդհակառակը, վերստին ուսուցանելի է հետևել համաշխարհային մտքին; երկու կողմից էլ կարելի է տեսնել ճշմարիտ բաժանումը, քանզի յուրաքանչյուր կողմը կիրառելու է իր ջանքերն ու որոշիչ քայլերը։ Այդպես նույնիսկ երկրի ոլորտից կարելի է հետևել ուժերի բաշխմանը և հասկանալ զորքերի շարժը։



    - - - - - - -



    277.


    Կարելի է մտածել ուղեղով կամ սրտով։ Կարող է, եղել է ժամանակ, երբ մարդիկ մոռացել էին սրտի աշխատանքի մասին, բայց հիմա սրտի ժամանակն է, և մենք պետք է կենտրոնացնենք մեր նկրտումները այդ ուղղությամբ։ Այդպես, առանց ուղեղն աշխատանքից ազատելու, մենք պատրաստ ենք սիրտը որպես շարժիչ ընդունել։ Մարդիկ սրտի մասին բազում սահմանափակումներ են մոգոնել։ Սրտի գործերը հասկացվում են նեղորեն և նույնիսկ ոչ միշտ մաքուր։ Մենք պետք է սրտի ոլորտ ներմուծենք ամբողջ աշխարհը, քանզի սիրտը գոյության միկրոտիեզերքն է։ Ով չոգեշնչվի սրտի մեծ հասկացողությամբ, կնսեմացնի իր սեփական նշանակությունը։ Մենք պատգամում ենք չնյարդայնանալ, բայց միայն սրտի մեծությունը կփրկի նյարդայնացման թույնից։ Մենք խոսում ենք պարունակելու մասին, բայց որտե՞ղ է ուրեմն պարունակման օվկիանոսը, սրտից բացի։ Մենք հիշում ենք հեռավոր աշխարհների մասին, բայց Անսահմանության մասին ոչ թե ուղեղը, այլ սիրտը կարող է հիշել։ Ուրեմն չնսեմացնենք այն, ինչ մեզ տրված է որպես Երանության շտեմարան։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  8. #1388
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,613
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    278.


    Ամեն մի զգացմունք էներգիա է ծնում։ Փոխադարձ զգացմունքը տասնապատկում է էներգիան։ Կոլեկտիվ զգացմունքը ստեղծում է էներգիային հզորություն, բայց եզակի զգացմունքը պետք է լինի լարված, և փոխադարձ կուտակիչ զգացմունքը պետք է լինի համաձայնեցված։ Դրանում է ժամանակակից զգացմունքների թույլ ազդեցության պատճառը, լարված զգացմունքի համարյա ոչ մի պայման այսօր չի պահպանվում։ Այնինչ, ինչպիսի՜ մեծ իրականություն կարտացոլվեր բազմաթիվ համաձայնեցված զգացմունքների վերելքի մեջ։ Հները զգացմունքը հզորության դարբնոց են անվանել։ Ճիշտ չէ՞, թե որքան վեհ է փոխադարձ սիրո զգացմունքը։ Ավելի պակաս չէ փոխադարձ երախտագիտության հզորությունը։ Անխորտակելի է անձնվեր հերոսության զգացմունքը; այդպես կարելի է հիանալի աշտարակներ ու ամրոցներ կերտել։ Բայց որտեղի՞ց կգա համաձայնեցվածությունը։ Ոչ թե մտածողությունից, ոչ թե ուղեղի ծալքերից, այլ սրտից, այլ Լույսից։
    Միայն չարության զգացմունքը թողնենք մթերին։ Ծխոտ կարմիր կայծերի մեջ համաձայնություն չի լինի։



    - - - - - - -



    279.


    Բայց քչերը զգացմունքը որպես ուժ կընդունեն։ Նրանց համար զգացմունքը ցեցի թև է։ Այդպիսի ըմբռնման ներքո ավերվում է ամբողջ կառույցը։ Սփոփանքը նրանում չէ, որ ինչ-որ մեկը երաշխավորել է մեր գոյության համար, այլ նրանում, որ մեր ամենահզոր առաքումը կհասնի լուսավոր նպատակին։



    - - - - - - -



    280.


    Սատանայական չարությունը նույնպես կարող է օգտակար լինել։ Մեկն օգտագործում է օդի ուժը, մեկը հրի ուժը, մեկը՝ ուժը ջրի։ Ամենակատաղած ձիերին նկրտելու ունակությունը կարող է ընդամենը մոտեցնել նպատակը։ Ուրեմն ուժեղ լինենք տարերքներին կառավարելու գործում; և տարերքները կառավարում է սրտի կամքը, այլ ոչ թե մտածողությունը։ Ընդհակառակը, մտածողությունը միշտ կհամոզի, որ խելացնուրություն է պայքարել տարերքների հետ։



    - - - - - - -



    281.


    Եվ ուրեմն, զգացմունքը ծնում է էներգիա։ Էներգիան կարող է ստեղծել այսպես կոչված սեփականությունը։ Ինչպե՞ս ուրեմն լինել այդ սեփականության հետ։ Մենք գիտենք հրաժարվելու մասին, բայց եթե ինչ-որ բան արդեն գոյություն ունի, ուրեմն ինչպես՞ այն չընդունել որպես գոյություն ունեցող բան։ Ընդ որում չի՞ լինի դա արդյոք ավերիչ։ Ուրեմն կանչենք նորից Ուսուցչին և մտովի փոխանցենք նրան այդ նեղացնող բեռը։ Նա արդեն կարողանում է վեր փոխանցել մեր մտավոր նվերը։ Այդպես մենք լուծում ենք սեփականության մասին խնդիրները։ Այդպես այդ անվանումն ինքն է հեռանում, և մենք մնում ենք որպես Վերարքայության գանձերի պահապաններ։ Չէ՞ որ մենք կարող ենք կարդալ Ուսուցչի գրքերը; դրսևորու՞մ է արդյոք Ուսուցիչը թույլտվություն ապրել Իր տանը, հիանալ Նրա իրերով և սնվել Նրա այգու պտուղներով։ Դրանով Ուսուցչի Անունը մեզ հետ կլինի անդադար, և մենք կժպտանք, մաքրելով փոշին արտահայտված իրերից, որոնք մեզ է վստահել Ուսուցիչը։ Մարդիկ չգիտեն, թե ինչպես լինեն սեփականության հետ, քանզի չեն ցանկանում հասկանալ երկրային ոլորտի՝ Նուրբ ոլորտի մտավոր փոխակերպման իմաստը։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  9. #1389
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,613
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    282.


    Լռությամբ չշրջանցենք կյանքի և ոչ մի երևույթ։ Վկայակոչենք սիրտը որպես դատավոր՝ ազնվորե՞ն ենք արդյոք հարստությունը հանձնում Ուսուցչին։ Կարելի է սիրուն խոսքեր արտաբերել, բայց սրտում ցանկանալ զզվելին։ Ուրեմն չլինենք հինը, սրտով սրելով Նուրբ Աշխարհի լեզուն; մարդիկ այն խիղճ են անվանում։



    - - - - - - -



    283.


    Մաքուր մտածողությունը՝ լավագույն ախտահանումն է։ Վերջապես, մտածողությունը պետք է ընդունել որպես քիմիական ռեակցիա։ Ինչպես նաև Արմագեդոնի երևույթը պետք է հասկանալ ոչ միայն սովորական պատերազմի տեսքով, այլ նաև ըստ ամբողջ կյանքի իրադարձությունների։ Հիշատակված մոլագարությունը լավ է Մեծ Մենամարտի արտահայտման համար։ Իհարկե ինքնասպանությունները, ինչպես նաև ֆիզիկական ու հոգևոր ցնցումներն էլ լցրել են ցնցվող մոլորակը։ Կարելի է գտնել ուղեղի և նյարդերի հիվանդությունների հատուկ տեսակներ, ինչպես նաև բազմատեսակ այլասերություններ մարդկության մեջ։ Կարելի է զարմանալ ոգու տատանումներին, կարելի է զայրանալ, թե ինչպես լավագույններին կդիմավորեն սպառնալիքներով և ատելությամբ, ճիշտ ասես ընդերքն ինքն է ձգտում քայքայման։ Իհարկե խելակորույսները չեն տեսնում բոլոր լուսավոր զինվորներին և մթերին թույլատրում են իրենց դեպի անդունդ տանել։ Ուրեմն բոլոր ուժերով պետք է ամրապնդվել Վերարքայության վրա։ Նույնիսկ սովորական մարտադաշտի վրա չի կարելի կտրվել շփումից։ Ուրեմն ամենահասարակ օրինակների վրա պետք է ճանաչել Մեծը։



    - - - - - - -



    284.


    Հասարակ կաթնավաճառուհին, կարագ հարելով, արդեն իսկ գիտի աշխարհների կազմավորման գաղտնիքը։ Նա գիտի նաև, որ ջրից կարագ չես ստանա։ Նա կասի, որ կարելի է հարել կաթը կամ ձուն, և դրանով նա արդեն գիտի իր մեջ հոգեկան էներգիա պարունակող նյութի մասին։ Բայց հենց այդ հանգամանքը գիտնականներին անհամոզիչ կթվա։ Կաթնավաճառուհին նաև գիտի, թե որքան օգտակար է պարուրաձև պտույտը, բայց ինչ-որ մեկին այդ պայմանը նախապաշարմունք կթվա։ Թեկուզ զայրացիր, բայց մտածիր շրջապատիդ մասին և ֆիզիկական օրենքները քո կյանք ներմուծիր։ Միայն այդպե՛ս կենդանի կմնաս Արմագեդոնի ժամանակ։ Իհարկե, սխալ կլիներ մոռանալ որպես ամեն շփոթմունքի հակակշիռ՝ սիրտը ներգրավելու մասին։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  10. #1390
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,613
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    285.


    Հանձնարարեք ձեր սրտին հնարավորինս մոտ լինել Ուսուցչին։ Եթե Ուսուցչի հաստատումը խոսքերի կարիք ունի, սկսեք խոսել Ուսուցչի հետ, ասես թե Նա ձեր կողքին է։ Ուսուցչի պատասխանը պետք չէ սպասել միայն սովորական խոսքերում։ Պատասխանը կարող է լինել բազմաթիվ նշանների մեջ, ինչպես ակնհայտ, այնպես էլ տարածականորեն հեռու գտնվող։ Կարելի է ներառնել քո մեջ կյանքի ամբողջ ծավալը, որպեսզի նկատես մեծ ստեղծագործման նշանները։ Պետք է ընդունել, թե որքան լայն է Արմագեդոնի դաշտը։ Նաև պետք է մտածել Բարձրագույն Աշխարհի ուժերի մոտիկության մասին; առանց կյանքի պայմաններից կախվածության նրանք կարող են լինել յուրաքանչյուր նկրտող ոգու ուսերի հետևում։ Հիրավի, մեզ դիպչում են Նուրբ Աշխարհի թեթև հպումները, բայց պետք է համազգալ դրանք ոչ միայն գիշերվա լռության, այլև օրվա լույսի ներքո։ Մարդկության սխալն այն է, որ բոլոր նուրբ զգացողությունները նրանք նկատում են մթնշաղի մեջ։ Այժմ ճանապարհը դեպի Լո՛ւյսն է։



    - - - - - - -



    286.


    Ընթացիկ ժամի հայելին անլսելի խառնաշփոթ է ցույց տալիս։ Նույնիսկ գույնի գերակշռում չկա։ Արմագեդոնի հայելին բաղկացած է ոսկեգույն, կապույտ, սև և կարմիր սլացող նետերից։ Ուրվագծեր չկան, կան միայն պայթյունների խրձեր և ամպեր, որպես ծանր սավան անդունդի վրա։ Այդպես հնից նշված է Մեծ Ճակատամարտի սկիզբը։



    - - - - - - -



    287.


    Եթե ինչ-որ մեկի մոտ նկատում եք չափազանց կենտրոնացում մարմնական Յոգայի հանդեպ, հիշեցրեք նորից այդպիսի սահմանափակման անցանկալիության մասին։ Նորից ասեք՝ ձին, որը գիտի և կատարել է շատ վարժություններ, արագ լուր փոխանցելու համար չի ընտրվի։ Ուրեմն մի տրվեք մարմնի սահմանափակումներին։ Ամեն նոր մարմնական յուրացում նոր սահմանափակում է տալիս։ Միայն ոգին չի ճանաչում սահմաններ, և գալիքի ուսմունքը հիմնված կլինի ոգու նվաճումների վրա։ Մարմնական Յոգան պետք է փոխակերպվի նուրբ կրակների։ Մարմնական Յոգան չի կարող տանել դեպի Նուրբ Աշխարհի հետ ներդաշնակացման, նրա հետ սիրտը բացառիկ դիրք չի գրավում, իսկ նուրբ փոխակերպումը կկայանա միայն սրտի վրա։ Այն պահպանում է այն հրակայությունը, որը փոխակերպման միակ պայմանն է։



    - - - - - - -



    288.


    Թող ոչ ոք չհուսադրվի հասնել մարմնի ճանապարհով։ Կարման ոչ թե մարմնի մեջ է, այլ ոգու։ Նաև ճշմարիտ եք նկատել, որ աուրայի վրա հարվածները նախ և առաջ արտացոլվում են աչքերում։ Աչքերի թաղանթը հաստատում է նուրբ նյութի էությունը։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  11. #1391
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,613
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    289.


    Նուրբ մարմնում թռիչքները Երկրի համար նոր որակ են դրսևորում։ Հենց նուրբ մարմինն է, որ չի կապվում Երկրի հետ և ուրեմն ավելի հեշտորեն է դեպի վեր թռչում։ Երկրային մարմինը դժվարությամբ բարձրանում է և հեշտորեն ընկնում, բայց նուրբ մարմինը գործում է ընդհակառակը; նրան հատկապես դժվար է վայր իջնել։ Ցածր ոլորտները դժվար է ճեղքել։ Իհարկե, խոսում եմ նուրբ մարմնի բարձր վիճակի մասին, իսկ ցածր մարմինների համար հենց ցածր ոլորտներն են հարմար։ Ուսուցանելի է տեսնել, թե ինչպես նուրբ, բարձր մարմինը սկսում է դրսևորել Հրեղեն Աշխարհի որակներ։ Այդպես երկրային վիճակից կարելի է տեսնել բոլոր աշխարհների սերմերը։ Պետք է միայն մաքրել գիտակցությունը, նկրտվել Վերարքայությամբ և զգոն նկատել տեղի ունեցողը։



    - - - - - - -



    290.


    Ով գոնե մեկ անգամ տարածական մռնչոց և ողբ է լսել, պատկերացում ունի ցածրագույն վերերկրային շերտերի մասին։ Ճիշտ է, պետք է նկրտել սարսափի այդ դրսևորումների սահմաններից անդին։ Նույնիսկ թռչելով նրանց միջով, բավականին անտանելի է դիպչել միջերկրային անբնական վիճակին։ Այդպես Նուրբ Աշխարհի ուղին պետք է ընդունել որպես գիտակցված նկրտում դեպի Հրեղեն Աշխարհ։



    - - - - - - -



    291.


    Սրատեսության դեպքում կարելի է դիտարկել գիտականորեն նշանակալի շատ երևույթներ։ Կարելի է նկատել, թե ինչպես աուրայի վրա հարվածները արտացոլվում են ոչ միայն աչքերում, այլև մաշկի զգայունակության վրա, հատկապես ուսային ճառագայթների մոտ։ Նաև կարելի է նկատել լույսի ճառագայթումներ ամենաանսպասելի նյութերից՝ փայտից, կտավից, ապակուց, ռետինից և սովորական օրենքներին չհամատապասխանքող շատ առարկաներից։ Իհարկե դուք գիտեք, որ այսպես կոչված էլեկտրականությունը իրենից Փոխատի տեսանելի էներգիայի կոպտագույն ձևն է ներկայացնում։ Բայց երբ մաքրված սրտի կուտակիչը անց է կացնում նուրբ Փոխատի դրսևորում, հատուկ որակի լույս կարող է ծնվել ցանկացած մակերեսից։ Փոխատը շերտավորվում է ամենուր, պետք է ուղղակի արտահայտել այն բավական զգոն ապարատով։ Այդպիսի կուտակիչ կարող է լինել միայն սիրտը։ Իհարկե, դա հեշտ լինել չի կարող, երբ վագրից մինչև Փոխատ պետք է ընկալել բազմաթիվ էներգիաներ։



    - - - - - - -



    292.


    Ով հետևում է նուրբ էներգիաների դրսևորմանը, գիտի, թե որքան անքակտելիորեն է սիրտը կապված նրանց հետ։ Նա գիտի, թե վագրերի մեջ որքան դժվար է բարձրանալ և տանել ուրիշներին Բարձրագույն ոլորտներ։ Բայց դա Նոր Աշխարհի սկիզբը դնողների աշխատանքն է։ Չէ՞ որ նույնիսկ սկիզբը պետք է զգալի լինի։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  12. #1392
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,613
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    293.


    Մտածողության և արտահայտվելու հստակությունը պետք է Հրեղեն Հոգու որակը լինի։ Քչերն են ձգտում հստակ մտածողության, և քչերն են իրենց հաշիվ տալիս, թե քանի՜ նուրբ, արդեն պատրաստի հետքեր չեն կարող կպչել արտահայտված երկրային աշխարհին։ Անհաջողությունների որքան գաղտնիքներ կարող են բացատրվել խառնախռիվ մտածողությա՛մբ։ Ամեն ինչ դեպի հստակություն է ձգտում։ Հրի տարերքը, ամենանուրբ տարերքը, հրեղեն կառույցի շշմեցուցիչ օրինակներ է տալիս։ Այդպես էլ մարդկային միտքն է կառուցվում հրի բանաձևով։



    - - - - - - -



    294.


    Իհարկե, նսեմացումը վատ խորհրդատու է։ Ամենաչնչինը ծնվում է նվաստացումից։ Նվաստացածներին թող որպես տառապյալներ չընդունեն; նրանք նեխած սերմեր են ցանել և շատ ցածր են սողում, հուսալով տեսնել ծիլերը։ Ընդհակառակը, հաստատելով, մարդիկ իրենք ուղղում են մեջքները և այդ կերպ ամրոցներ են կառուցում։ Արդեն հաստատման օգտի օրինակներ ունեք։ Գործերը կարող են աճել միայն բարեմաղթմամբ։ Մտածեք բարեմաղթության մասին։



    - - - - - - -



    295.


    Ասում են, որ Սարի Ծերունու* կողմից դեսպաններ են եկել Չինգիզ Խանի մոտ։ Նրանց բերած արկղիկի մեջ էին գտնվում մի ոսկե թաս և բազմաթիվ բազմագույն ծածկոցներ։ Գրությունն ասում էր. «Խմիր մեկ թասից, բայց ծածկվիր բոլոր ժողովուրդների ծածկոցներով»։ Այդպես արտահայտվել էր Վերարքայությունը և հանդուրժողականությունը, ինչպես և սազական է Առաջնորդին։ Նույնը թող տեղի ունենա Լույսի Ուսմունքը ընդլայնելու դեպքում։ Ուշադրություն դարձնենք տրվող Ուսմունքների ռիթմին։ Կարելի է տեսնել, թե ինչպես ճանաչողականը հաջորդվում է հաստատվածի հետ, ուրեմն եկել է ժամանակը, երբ հավաքականը Կյանքի Հիմքերի ուսուցումը կտա։ Արդեն շուտով կարելի կլինի գիտնականների ձեռքը հանձնել տիեզերական ուղիները, բայց ուրեմն առավել ևս պետք է ամրապնդել դեպի Բարին տոչորումը։ Հատկապես այժմ անհրաժեշտ է համաձայնվել, թե ինչպես ապրել, ինչպես ճանապարհվել դեպի ապագա։ Երբ ամբողջ մարդկության վիճակն անլսելի վտանգներ է կրում, կծիկը պետք է հյուսել սպասելի ուղղություններից դուրս։ Սեփական անձի մեջ կարելի է բացահայտել հրեղեն ուժեր, որպեսզի չնսեմացնեք և առօրեականության Գոյի չվերածեք իսկական համադարմանը։ Կարելի է նկատել, թե ինչպես ոմանց համար Անսահմանությունն ինքը դադարում է սարսափազդու լինել, թե ինչպես Վերարքայությունը դառնում է վերելքի պարան, թե ինչպես սիրտը Բարձրագույն Լույսի գահ է դառնում և ինչպես տարածության հուրն ինքը շողարձակել է, որպես Արքայություն Գերաբարձրյալ։


    - - - - - - -
    * Սարի Ծերունի
    Մեծ Ուսուցչի հինավուրց արևելյան անվանումը, որի մասին հիշատակումը հանդիպում է Իրանի և Միջին Ասիայի միջնադարյան գրականության մեջ։ Ըստ թարգմանչի վարկածի, Սարի Ծերունի լինելու ավելի մեծ հավանականություն ունի Փոքր Մհերը։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  13. #1393
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,613
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    296.


    Տեսնենք, թե Հրի ճանաչումն ինչպես է տալիս ոչ միայն արագացում դեպի Բարձրագույն Արքայություն, այլև մոլորակին կարող է այնքա՜ն նրան անհրաժեշտ հավասարակշռություն վերադարձնել։ Ճշմարիտ է տիեզերական ճառագայթների ուղին, բայց առանց սրտի, առանց հոգեկան էներգիայի հայտնագործությունը միայն մոտավորապես կլինի։ Ուշադրություն դարձրեք Ուսմունքի տարածման լայն ցանցին։ Թող որ ըստ սովորույթի մարդիկ թաքցնեն աղբյուրը, դա կարևոր չէ։ Օգտակար է, որպեսզի անսպասելի ճանապարհներուվ Ուսմունքը տարածվի Երկրի տարբեր ծայրերում։ Արդեն կարող ենք մատնանշել այդ աճը, և այդպիսի հաստատումն այսօրվա լավագույն պսակն է հանդիսանում։ Չզարմանանք, որ արմատները տեսանելիությունից դուրս են աճում, բայց հենց այդ որակն էլ կենսականության ճշմարիտ գրավականը կդառնա։ Կարելի՞ է արդյոք հետևել Ուսմունքի ուղիները։ Մագնիսը գործում է իր սեփական օրենքներով։ Բայց սարի գագաթից կարող եմ տեսնել տարածության լցվելը և դրանով կարող եմ ողջունել ձեզ։



    - - - - - - -



    297.


    Ուսուցիչն ուրախանում է, երբ Երկրի մակերևույթին նուրբ մարմնի զգացողության երևույթը ակնհայտ է դառնում։ Արդարացի է գիտակցության հղկման ներքո զգալ, թե ինչպես է մեր էությունն ամփոփված պինդ պատյանի մեջ։ Իհարկե, ցավի երևույթն անխուսափելի է, երբ մարմնի մակերեսին նուրբ մարմինը միանում է նյարդերի համակարգի հետ։ Բացի այդ, հետ վերադառնալով, նուրբ մարմինը գրավում է իր բնակարանը։ Արդեն գիտեք, որ նուրբ մարմինը երկրայինից ավելի բարձր է և այդ պատճառով ամեն վերադարձ ուղեկցվում է անհարմարությամբ։ Նուրբ մարմնի՝ երկրայինից մշտական բաժանվածության զգացումն անխուսափելի է, երբ Նուրբ Աշխարհը երկրայինի բնական շարունակությունն է դառնում։ Բժիշկների համար կարող էր լուրջ խնդիր դառնալ ոչ թե հիվանդությունից, այլ պինդ պատյանի մեջ նուրբ մարմնի շարժումից առաջացող ցավերը տարբերելը։ Ուրեմն այդ բժշկական ճանապարհով նույնպես կարելի է մոտենալ նուրբ մարմնի զգացումներին։ Այդպես կարելի է իրար կապել երկու խնդիր՝ հոգևոր և ֆիզիկական։



    - - - - - - -



    298.


    Ոչինչ չի կարող արտահայտել Անտեսանելի Աշխարհի ըմբռնումը, ինչպես նրա զգացումն ինքը։ Ոչինչ չի կարող օգնել սրտին, եթե սիրտը չցանկանա տրվել զգացմունքին և զգացմանը։ Զգույշ վերաբերմունքը կյանքի երևույթների հանդեպ ցույց է տալիս պատրաստակամություն դեպի հետազոտության փորձարարական մեթոդը։ Պետք չէ հաստատումը հասկանալ որպես ինչ-որ վերացական բան, այլ պետք է հասկանալ փորձով հաստատված Ուսմունքի ամբողջ մոտիկությունը։ Նմանապես պետք է հասկանալ իրադարձությունների հերթափոխման բոլոր ռիթմերը։ Գնացքն ընթանում է դաշտերով, բայց երբ այն թաքնվում է թունելի մեջ, միայն երեխան կճչա գնացքի անհետանալու մասին։ Ուրեմն հանգստություն պահպանենք իրադարձությունների տարատեսակ շարժումների ներքո։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

Էջ 93 93-ից ԱռաջինԱռաջին ... 43838990919293

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Յոգա
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Առողջ ապրելակերպ
    Գրառումներ: 27
    Վերջինը: 08.05.2018, 10:51
  2. Շնորհավոր ծնունդդ, Ագնի :)
    Հեղինակ՝ Դատարկություն, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 56
    Վերջինը: 23.08.2010, 14:03
  3. Խաթխա յոգա
    Հեղինակ՝ Freddie, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 2
    Վերջինը: 09.04.2009, 01:00
  4. Հոգի...
    Հեղինակ՝ Երկնային, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 31
    Վերջինը: 13.03.2008, 20:32

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •